Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք խնդիր ունեք երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք ձեւավորված Սահմանադրության հետ, բայց խնդիր չունե՞ք ալիեւյան Սահմանադրության հետ»

Օգոստոս 24,2026 17:54 Share

«Սահմանադրության փոփոխության համար պետք է որ ժողովուրդը տրամադրեր 2/3-րդ մեծամասնություն։ Ինչպես տեսնում եք, նույնիսկ Բարգավաճի մանդատները վերցնելով՝ 3/2 եք ձեւավորել, 2/3 չեք ձեւավորել։ Ավելին, դուք նույնիսկ ահաբեկել եք ժողովրդին, որ եթե մեծամասնություն չստանաք, կլինի պատերազմ։ Հիմա ինչպե՞ս եք ասում, որ ընտրություններից առաջ ժողովուրդը ձեզ թույլ է տվել, որպեսզի Սահմանադրություն փոխվի»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Նոր Սահմանադրության ընդունումն ընդգրկված է մեր նախընտրական ծրագրի մեջ։ Նաեւ որոշակի թվաբանական հաշվարկով, եթե սահմանադրական հանրաքվեում կողմ քվեարկի այնքան քաղաքացի, ինչքան քվեարկել է ՔՊ օգտին, այդ դեպքում նոր Սահմանադրությունը կընդունվի»։

Այնուհետեւ, դիմելով Աննա Գրիգորյանին, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Անձամբ ձեր առաջնորդը 1998 թվականին Հայաստանի նախագահի պաշտոնում կարգվել է ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտմամբ։ Դուք այդ ի՞նչ լեգիտիմությունից եք խոսում։ Ով-ով լեգիտիմությունից խոսա, դուք տանձից, մանդարինից, տենց բաներից խոսեք։ Դուք ի՞նչ կապ ունեք ընդհանրապես լեգիտիմության հետ։ Այո, իշխանությունը լեգիտիմության պրոբլեմ ունի այնքան ժամանակ, քանի դեռ Քոչարյանի կլանը չի ունեզրկվել մինչեւ վերջին կոպեկները, դուք էլ նրանց հետ միասին։ Եվ ես ՀՀ ժողովրդի անունից դա պահանջում եմ ՀՀ դատաիրավական համակարգից։ Եկել եք, հիմա էլ ԲՀԿ-ի դարդն եք լացո՞ւմ, մեկը լինի ձեր դարդը լացի»։

Աննա Գրիգորյանն ի պատասխան ասաց․ «Ձեր միջի կրքոտ հռետորին մի հատ կողք դրեք, բան եմ ասում։ Այսինքն՝ դուք խնդիր ունեք երկրորդ նախագահի, երրորդ նախագահի օրոք ձեւավորված իրականության կամ Սահմանադրության հետ, բայց խնդիր չունե՞ք ալիեւյան Սահմանադրության հետ։ Մի ամբողջ ժողովրդի ստորացնում եք՝ ստիպելով , որ ընդունի այդ իրականությունը։ Դուք գնացել եք ժողովրդի մոտ, ահաբեկել եք, բառացի ասել եք՝ եթե մենք չստանանք սահմանադրական մեծամասնություն, լինելու է պատերազմ։ Դուք ահաբեկել եք մարդկանց, ես տեսել եմ, թե մարդիկ ոնց էին վախեցել։ Ժողովուրդը ձեզ չի տվել այդ մեծամասնությունը, հետեւաբար, դուք ալիեւյան սահմանադրության փոփոխության լիազորություն չեք ստացել»։

«Երբ որ ես իմ կրքոտ հռետորին դնեմ մի կողմ, ձեզ էլ պետք է դնեմ մի կողմ, որովհետեւ դուք այդ կրքոտ հռետորի հետեւից եք եկել մտել քաղաքականություն, դարձել եք քոչարյանա-սերժական կլանի շարքային ներկայացուցիչ։ Սերժ Սարգսյանի հագով կարած Սահմանադրությունը փոխելը միշտ էլ եղել է մեր պլաններում»,- նշեց Փաշինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31