Լրահոս
Օրվա լրահոսը

Երկամարտի առաջին ոսկե մեդալն ունեցանք Եվրոպայի առաջնությունում

Օգոստոս 24,2026 23:55 Share

Կոսովոյում ընթացող ծանրամարտի Մ 15 և պատանիների Եվրոպայի առաջնության մրցումային հինգերորդ օրը Հայաստանը առաջին ոսկե մեդալն ունեցավ
նաև երկամարտում։

Մինչև 15 տարեկանների պայքարում 75 կգ քաշայինների պարգևատրման արարողության ժամանակ Տիգրան Ավետիսյանը երեք անգամ բարձրացավ պատվո պատվանդանի հաղթողի աստիճան։ Սկզբում՝ պոկում վարժության 122 կիլոգրամի, ապա՝ հրում վարժության 146 կգ-ի համար։ Եվ երրորդ անգամ նրան հրավիրեցին արդեն երկամարտի 268 կգ-ով ոսկե մեդալը հանձնելու համար։

Այսօր ցերեկը Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալի էր արժանացել՝ 70 կգ քաշային կարգում հրում վարժությունում 150 կգ արդյունք ցույց տալու համար։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել