Shamshyan.com-ը տեսանյութ էր հրապարակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավտովթարի մասին, երբ բախվել էին «Nissan»-ը և «Ford Transit»-ը, ինչից հետո «Nissan»-ը գլխիվայր շրջվել էր ու վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները, «Արմենիա» հեռուստաընկերության անվտանգության աշխատակիցները ու Երևանի 103 շտապօգնության թիվ 21 բժիշկների խումբը։
Երեխային ավտոմեքենայից դուրս է բերել Երևանի 103 շտապօգնության բժիշկներից Արամ Աբրահամյանը, որը ոչ միայն հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, այլ նաև վտանգելով իր կյանքը մտնում է գլխիվայր շրջված ավտոմեքենայի մեջ, այնտեղից դուրս բերում երեխային և գրկած մոտեցնում շտապօգնության մեքենային ու տեղում արդեն իր գործընկերոջ հետ օգնություն ցուցաբերում երեխային։
Իսկ նշված վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































