Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է մի բան. կոնցեսիայի վերավաճառքի պահանջը ոչ մի կապ չունի մեր երկաթուղային համակարգի զարգացման նպատակի հետ. Լևոն Զուրաբյան

Օգոստոս 26,2026 14:17 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ո՞ւՄ ԵՍ ԽԱԲՈւՄ, ՓԱՇԻՆՅԱՆ

Փաշինյանը, ամբողջ հայ ժողովրդին հիմարի տեղ դնելով, հայտարարում է, որ Ախուրիկ-Երասխ երկաթուղային հատվածի զարգացման համար ներդրողներ ներգրավելու և մրցակից ստեղծվելիք Կարս-Նախիջևան երկաթուղու հետ մրցակցության մեջ հաղթելու համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը երկաթուղու կոնցեսիոն կառավարումը վաճառի որևէ երրորդ երկրի, որը զերծ է միջազգային` իմա, արևմտյան պատժամիջոցներից:

Մարդ ինչքան հիմար կամ ստախոս ցինիկ պետք է լինի (թե տվյալ դեպքում որն է, ինքներդ որոշեք), որ պնդի, թե Թուրքիան ու Ադրբեջանը թույլ կտան, որ ԹՐԻՓՓ-Զանգեզուրյան միջանցքով նախատեսվող ուղևորների և բեռնափոխադրումների շրջանառությունը անցնի Ախուրիկ-Երասխ, և ոչ թե Կարս-Նախիջևան երկաթուղով:

Փաշինյանի «տրամաբանությամբ» թուրքերը 1920 թվականին ստեղծեցին Հայաստանից դուրս Նախիջևանը, իսկ 1932 թվականին փոխանակեցին Իրանի հետ տարածքները, իսկ Ադրբեջանը պարտադրեց ԹՐԻՓՓ Զանգեզուրյան միջանցքը, որ հիմա Թուրքիան ու Ադրբեջանը հաղորդակցվեն Ախուրիկ-Երասխ երկաթուղով Հայաստանի տարածքո՞վ:

Ակնհայտ է մի բան. կոնցեսիայի վերավաճառքի պահանջը ոչ մի կապ չունի մեր երկաթուղային համակարգի զարգացման նպատակի հետ, այլ միայն ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման էսկալացիայի:

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով և փաստագրական չէ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    հիմա նստեք մեքենա ու քշեք դեպի Շորժա կամ Գյումրի և կտեսնեք թե ինչ անմխիթար վիճակում է ամբողջ երկաթգիծը, վթարներից 5 պակաս վիճակում է պահում ռուսական կողմը հայկական երկաթգիծը, որովհետև նպատակ չունի իր գաղութում ներդրում անել։
    Ամեն ինչ փաշինյանի հանդեպ կույր ատելությունով չպետք է բացատրել, ոչ էլ փորձել կոծկել ռուսական պետության մեր հանդեպ վարած այլանդակ քաղաքականությունը, հետո գնալ ու պուտինյան մարդակեր ռեժիմին փարվել, որ ձեր տղաներին էլ տանեն ու մատաղ անեն Դոնբասում։
    հերիք է սպասարկեք պուտինին, ամմոթ է վերջապես։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31