Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ներկայությունը Սիրիայում սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը

Օգոստոս 26,2026 19:50 Share

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Սիրիայի հարավում Իսրայելի կողմից գրավված տարածքներ կատարած այցի ժամանակ հանդես է եկել հայտարարություններով, որոնք, ըստ աղբյուրի, ավելի են մեծացնում տարածաշրջանում առկա լարվածությունը:

Կացը բացահայտ մարտահրավեր է նետել Սիրիայի իշխանություններին ու նախագահ Ահմեդ Շարային, ինչպես նաև թիրախավորել տարածաշրջանում Թուրքիայի ներկայությունը։

Իսրայելի համար սպառնալիքների մասին խոսելիս՝ Կացը հայտարարել է, որ իրենք ոչ մի դեպքում չեն լքի Հերմոն լեռն ու մյուս գրավված տարածքները։ Նա նշել է, որ երբ Ահմեդ Շարան Դամասկոսի իր պալատում առավոտյան արթնանա և Հերմոն լեռանը նայելիս տեսնի Իսրայելի բանակին, կհասկանա, որ իրենք այնտեղ են սեփական սահմանները պաշտպանելու համար։

Իսրայելցի նախարարը, անդրադառնալով Թուրքիային, պնդել է, որ Սիրիայի տարածքում գործունեություն ու ներկայություն հաստատելու Թուրքիայի փորձերը վտանգում են Իսրայելի ազգային անվտանգությունը։ Իսրայելի ՊՆ ղեկավարը հավելել է, որ իրենք անտարբեր չեն մնալու այդ իրավիճակի նկատմամբ և պատրաստվում են ամեն գնով պաշտպանել իրենց ռազմական դիրքերը։

Թուրքական մամուլում Կացի հայտարարությունները որակվել են հիմնականում հետևյալ կերպ. «Զրահաբաճկոնը հագին Իսրայելի պաշտպանության նախարարի ամբարտավան խոսքերը թիրախավորում է Թուրքիային»:

 

Աղբյուր՝  Ermenihaber.am/Son Dakika

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել