Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի կալանքի հետ կապված որոշումը դատարանը կհրապարակի վաղը

Սեպտեմբեր 03,2026 21:07 Share

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում քիչ առաջ ավարտվեց Գագիկ Ծառուկյանի գործով շուրջ 6 ժամ տևած դատական նիստը, որի ընթացքում դատարանը քննարկում էր Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը։

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը տեղեկացրեց, որ դատարանը որոշումը կհրապարակի վաղը․ «Ժամի հետ կապված դեռ որոշում չկա, դատարանի աշխատակազմը մեզ նախօրոք տեղեկացնի որոշման հրապարակման ժամի վերաբերյալ»։

Նիստի ընթացքի մասին էլ ասաց․ «Եթե մենք խոսեինք բացառապես իրավական գործընթացների մասին, կասկածից վեր է, որ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ արձակվի։ Բայց, հաշվի առնելով վերջին ժամանակներում տեղի ունեցող իրադարձությունները, ինչին այս գործի քննության ընթացքում ականատես ենք եղել, միայն պետք է հույս ունենանք, որ դատավորը վեր կգտնվի այս ամենից և պատշաճ քննության կարժանացնի մեր կողմից ներկայացվող ծանրակշիռ ապացույցները, որոնք վկայում են, որ, բացի նրանից, որ տուժողները պետք է լինեին մեղադրյալներ, իսկ պարոն Ծառուկյանը՝ տուժող, ավելին՝ տվել են սուտ ցուցմունքներ»։

Պաշտպանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակը բավարար է, իսկ տրամադրվածությունը՝ մարտական․ «Պարոն Ծառուկյանն իր դիրքորոշմամբ ևս մեկ անգամ վերահաստատեց, որ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում, ինքը մեղադրյալ չի կարող լինել, իսկ իր բարի համբավն արատավորող Իրանի քաղաքացիները ժամանակի ընթացքում պարտադիր ենթարկվելու են քրեական պատասխանատվության՝ սուտ ցուցմունքի և սուտ մատնության համար»։

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930