Լրահոս
Օրվա լրահոսը

«Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արամ Գյուլբուդաղյանը

Սեպտեմբեր 08,2026 19:11 Share

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Արամ Գյուլբուդաղյանը։

59-ամյա մասնագետը 2017 թվականից մարզչական գործունեություն է ծավալում «Փյունիկի» համակարգում, ինչպես նաև հանդիսանում է ակումբի Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարը։

Ավելացնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Փյունիկը» սեպտեմբերի 9-ին կհյուրընկալվի «Սարդարապատին», սեպտեմբերի 13-ին սեփական հարկի տակ կմրցի Գյումրիի «Շիրակի» հետ, իսկ միջազգային դադարից առաջ՝ սեպտեմբերի 19-ին, արտագնա խաղում ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ։

Հիշեցնենք, որ երեկ ակումբը  տեղեկացրել էր, որ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել