Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային այսօրվա ղեկավարության անփառունակ կառավարումը հայկական ֆուտբոլը հասցրել է աղետալի վիճակի․ Արթուր Սողոմոնյան

Մարտ 03,2025 16:29 Share

Հայկական ֆուտբոլում հերթական սկանդալն է. «Փյունիկ»-«Արարատ Արմենիա» խաղի ժամանակ ձերբակալվել են 9 երկրպագուներ, որոնք պահանջում են ՀՖՖ նախագահ և փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի ու Արմեն Նիկողոսյանի հրաժարականները: Ոստիկանությունը գործել է կոպիտ, չնայած նրան, որ երկրպագուների շրջանում կան նաև դեռահասներ: Փաստացի անազատության մեջ պահվող տղաներին սպառնում են քրեական հետապնդումներով: Համոզմունք ունեմ, որ այս ամենը տեղի է ունենում ՀՖՖ գործող ղեկավարության ցուցումով կամ ուղղորդմամբ․ Այս ամենը վերջիններիս կողմից ուժային կառույցներին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու արդյունք է:

Համերաշխությունս եմ հայտնում ֆան. շարժումների անդամներին և համարում, որ նրանց պահանջներն արդարացի են ու հիմնավոր: Կոչ եմ անում հայկական ֆուտբոլի վաղվա օրվա հանդեպ անտարբեր չգտնվողներին բոյկոտել Հայաստանի առաջնության խաղերը, մինչև ձերբակալվածներն ազատ կարձակվեն և կդադարի քրեական հետապնդումը: Իրավիճակը հայկական ֆուտբոլում հասել է հանգուցալուծման, այսպես շարունակվել այլևս չի կարող: Ֆուտբոլային այսօրվա ղեկավարության անփառունակ կառավարումը հասցրել է հայկական ֆուտբոլը աղետալի վիճակի, դուրս են մղում խոշոր ներդրողների, և ընդհուպ գործը հասել է երկրպագումների հանդեպ անտրամաբանական արարքների: Եթե այս մարդկանց չկանգնեցնել, ապա շուտով Հայաստանում չի լինի ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլ, ոչ էլ երկրպագուներ:

Հարգելի ֆաներ, շնորհակալություն որ պայքարում եք, ես ձեզ հետ եմ, ձեր պահանջն արդար է, հրաժարականն անխուսափելի է:

«Փյունիկ» ակադեմիայի սեփականատեր Արթուր Սողոմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31