Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփն ու Պուտինը մեկ ժամանոց հեռախոսացրույց են ունեցել. TASS

Սեպտեմբեր 08,2026 19:40 Share

Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը, համաձայն որոնց, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների մեկժամանոց հեռախոսազրույցն եղել է անկեղծ եւ կառուցողական:

Զրույցի հիմնական թեման «ուկրաինական կարգավորումն» էր: Նրանք կարծիքներ են փոխանակել ամերիկյան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆֆի եւ Ջարեդ Քուշների՝ Մոսկվա եւ Կիեւ կատարած այցերի արդյունքների վերաբերյալ: Պուտինը Թրամփի հետ զրույցում նշել է, որ «ռուսական սպառնալիքի» մասին շահարկումները Եվրոպայի համար ընդամենը պատրվակ են՝ Կիևին աջակցությունն ավելացնելու և ռազմական ծախսերը մեծացնելու համար։ Պուտինը, մասնավորապես, ասել է, որ ՌԴ-ն մտքում անգամ Եվրոպայի դեմ ագրեսիայի որեւէ նպատակ չունի:

Ուշակովը նաեւ ասել է, որ Պուտինը Թրամփին ներկայացրել է իր պատկերացումները, թե իրականում ինչ կարող է անել ամերիկյան կողմը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել