Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Արթիկ քրեակատարողականում կալանավորը բռնության է ենթարկվել․ աշխատակիցներին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում

Սեպտեմբեր 11,2026 18:25 Share

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Արթիկ քրեակատարողական հիմնարկի մի քանի աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորություններն անցնելու կամ չարաշահելու կասկածանքով։

Քրեական վարույթը նախաձեռնվել է Արթիկ քրեակատարողականի 39-ամյա կալանավոր Ա․Ս․-ի բողոքի հիման վրա։

Վերջինս, որը կասկածվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մասնավորապես գողություն կատարելու և վստահված գույքը հափշտակելու մեջ, հաղորդում է ներկայացրել քրեակատարողականի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Հ․Թ․-ի, հերթափոխի խմբի գլխավոր մասնագետ Հ․Կ․-ի և հերթափոխի պատասխանատու Վ․Բ․-ի դեմ առ այն, որ նրանք սեպտեմբերի 3-ին իրեն բռնության են ենթարկել։

Շիրակի մարզային քննչական վարչությունում էլ հարուցվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով է, այն է՝ «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը»։

Այն նախատեսում է պատիժ՝ 4-8 տարվա ազատազրկմամբ, իհարկե, եթե նախաքննությամբ պարզվի, որ պաշտոնատար անձի կողմից արարքը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930