ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հրամանով՝ Կիմա Խաչատրյանը նշանակվել է նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։
Կիմա Խաչատրյանն ունի ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ հասարակայնության հետ կապերի, ռազմավարական հաղորդակցության, լրագրության և միջազգային համագործակցության ոլորտներում՝ պետական, հասարակական և միջազգային կառույցներում։
Կիմա Խաչատրյանի մասնագիտական գործունեության և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկատվությունը՝ այստեղ:
ՀՀ ֆինանսների նախարարություն


















































