Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուր կգա՞ր, որ ամբիոնից գոռայի՝ դե Դավոն էլի»․ ՔՊ-ական պատգամավորի անդրադարձը ընդդիմադիրներին

Սեպտեմբեր 16,2026 11:30 Share

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արաքսյա Վարդանյանն այսօր իր առաջին ելույթն ունեցավ ու հիշեց իր ծանր մանկությունը․ «Մի դրվագ պատմեմ իմ սովորելու տարիներից․ երբ որ ես «մացեմացիկայի» ժամին գրատախտակին էի գնում, գրատախտակին գնալուց առաջ 10 րոպե ձեռքերս պետք է ոչ թե վառարանի մոտ պահեի, այլ բառիս բուն իմաստով կպցնեի վառարանին, որ ձեռքերս տաքանար… կներեք, ճոխացրեցի, գոլանար, որ կարողանայի կավիճը բռնեի, որ կարողանայի գնայի գրատախտակին և խնդիր լուծեի: Վստահ եմ՝ դուք էլ դրանից լավ պայմաններում չեք սովորել, վստահ եմ: Ու գիտե՞ք ինչի, որովհետև ամբողջ յոթ դասաժամի համար մեզ ընդամենը մեկ լիտր դիզվառելիք էր տրվում, որը այդ դիզվառելիքի համար նախատեսված վառարանում պետք է յոթ դասաժամին հերիքեր»:

Իշխանական պատգամավորը երեկ հարց էր տվել Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանին՝ ՔՊ-ի կողմից իրականացվող դպրոցաշինության մասին․

«Ես նախընտրում եմ, մեր քաղաքական ուժը նախընտրում է, որ ավելի լավ է մենք սովորենք վատ դպրոցներում, քան նոր, ժամանակակից ստանդարտներով, տանիքը չփլվող դպրոցներում»: Բայց մի հատ հարց է ինձ տանջում՝ այդ ե՞րբ ենք մենք մեր քաղաքացիների առջև ընտրության հնարավորություն դրել՝ կամ լավ դպրոց, կամ լավ կրթություն, լավ մանկավարժ, կամ լավ դպրոց: Ե՞րբ ենք դրել այդ ընտրությունը մեր քաղաքացիների առջև․ իմիջիայլոց, մենք ձեր առջև այդ ընտրությունը չենք դնում: Ու ինձ ևս մեկ հարց է հետաքրքիր․ երբ ընտրելու լինեք ձեր երեխային որևէ դպրոցում տեղավորելու, որ գնա սովորի… Ու գիտե՞ք ինչի, որովհետև դուք չեք ցանկանա, որ ձեր երեխան սովորի այնպիսի դպրոցում, որում ես և դուք ենք սովորել»:

Արաքսյա Վարդանյանից բաժին հասավ նաև ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի՝ Դավիթ Ղազինյանին․ «Ի՞նչ ունեք կանանց դեմ, նենց հետաքրքիր է էլի, ի՞նչ ունեք: Ինչ նիստերը սկսել են, ռեպլիկներ եք անում․ «Դե կին է, թեկնածուն կին է էլի»: Մի հատ հարցադրում էլի ձեզ՝ դուր կգա՞ր, որ երբ որ դուք էիք թեկնածու և այս ամբիոնին կանգնած էիք, ես տեղիցս գոռայի՝ «Դե Դավոն էլի»: Հաճելի կլինե՞ր: Վստահ եմ՝ չէ: Ես ձեզ խնդրում եմ այլևս նման կոնտեքստում ռեպլիկներ մի արեք, պարոն Ղազինյան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930