Օրվա լրահոսը
Արտակ Մանուկյան. «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ը արդյունավետ սեփականատիրոջ գաղափարից հեռու է
Արտակ Մանուկյանի կարծիքով՝ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ի ներդրումային ծրագրում չկա մի նախադասություն, որը քննադատելի չլինի
«Տնօրենները պետք է ավելի ուշադիր և զգույշ լինեն». Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ օրերս Երևանի թիվ 125 դպրոցում տեղի ունեցած միջադեպին, երբ տնօրենը հրաժարվել էր դպրոց ընդունել հաշմանդամություն ունեցող մի երեխայի։ «Ցավոք, նման միջադեպեր լինում են։ Կարծում եմ՝ տնօրենները պետք է ավելի ուշադիր և զգույշ լինեն այդպիսի հարցերում՝ հաշվի առնելով, որ իրենք առաջին հերթին մանկավարժ են,
Համազգային թատրոնը 1000 դրամանոց նվիրատվության հույսին է
Համազգային թատրոնի շենքի կառուցումը մնացել է համազգային դրամահավաքի հույսին: Բայց դատելով թատրոնի շենքում տեղադրված դրամահավաք-տուփի գումարների քանակից, շենքի հիմքի փոսն էլ դրանով չի փորվի: Թատրոնի կառուցման համար տարածք է հատկացվել Երեւանի Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող հատվածում, նախագիծը կա, բայց գումար՝ պետական աջակցությամբ, չկա ու չկա: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մի առիթով այս թատրոնի շենքի
Օգոստոսի 20-ին՝ «Երևանյան բառդ»
Երևանի քաղաքապետարանը օգոստոսի 20-ին՝ ժամը 20:00-ին, մայրաքաղաքի բոլոր բնակիչներին և հյուրերին սիրով հրավիրում է Կասկադ համալիր՝ Գաֆէսճյան արվեստի կենտրոնի հարակից տարածք՝ մասնակցելու «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող, արդեն ավանդական «Երևանյան բառդ» հեղինակ-կատարողների համերգային երեկոյին: Երեկոյի ընթացքում հանդես կգան հեղինակային երգի ճանաչված կատարողներ Վահան Արծրունին, Վախթանգ Հարությունյանը, Էդվարդ Զորիկյանը, Արմինե Հայրապետյանը, Քրիստ Մանարյանը
«Մեզ տուպիկի առաջ կանգնեցրեցին, այլընտրանք չթողեցին». նաիրիտցի
Նաիրիտցիներին պայմանագիր է պարտադրվում
«Ռուսաստանը գազ էժանացնելով՝ ցանկանում է կայունացնել Հայաստանի վիճակը»
Կենտրոնական Ասիայի, Կոսկվասի եւ Վոլգա-Ուրալի ուսումնասիրության «Ռան» արեւելագիտության կենտրոնի աշխատակից Ստանիսլավ Պրիտչինը կարծում է, որ երկու գործոնի շնորհիվ է, որ Ռուսաստանը էժանացրեց Հայաստանին մատակարարվող գազի սակագինը: Փորձագետի խոսքերը մեջբերել է «Экономика сегодня»-ն: Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստից հետո պարզ է դարձել, որ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2015թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2015թ. դեկտեմբերի
Հ/կ- ղեկավարն ասում է՝ մարմնավաճառները հովանավորվում են իրավապահ մարմինների կողմից (Տեսանյութ)
Մարմնավաճառների դեմ պայքարողի «գլխին սարքել են» ու կալանավորել
Համաշխարհային բանկի կրթության տնօրենն անդրադառնում է Բժշկական համալսարանին
Համաշխարհային բանկի կրթության դեպարտամենտի ավագ տնօրեն Կլաուդիա Կոստինը հոդված է հրապարակել այն մասին, թե համալսարաններն ինչպես պետք է արձագանքեն աշխատաշուկայի ներկայիս մարտահրավերներին: Նա հոդվածը սկսում է Հայաստանից ստացած իր տպավորություններով: «Մայիսին կայացած Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովի շրջանակներում ես հնարավորություն ունեցա այցելելու Երևանի պետական բժշկական համալսարանի Սիմուլյացիոն կենտրոն, որը հովանավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Ես հայաստանցի գործընկերներիս
Գուրգեն Մուշեղյան. Եթե զրկվենք մարզահամերգային համալիրից, մենք կզրկվենք բավականին մեծ մշակույթից (Տեսանյութ)
Գուրգեն Մուշեղյանի խոսքերով՝ տարածաշրջանում պետք է նման կառույց լինի, որպեսզի հնարավոր լինի ներգրավել միջազգային միջոցառումներին
«Դժվար է հավատալը, որ հենց դու կարող ես վերցնել «ոսկին». մարզիկ
2015 թ. անցկացված համալսարանական սպորտի խոշորագույն միջազգային միջոցառումների և համաշխարհային Ունիվերսիադայի մրցանակակիր ուսանող-մարզիկներն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (ԿԳՆ) պարգևատրվեցին ԿԳՆ պատվոգրերով: «Որպես Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի ղեկավար՝ ես միշտ հետևում եմ ձեր ելույթներին և հպարտանում ձեր հաջողություններով, որոնք դառնում են նաև իմ հաջողությունը»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝
20 նահատակների մասունքները կհուղարկավորվեն Երեւանում
Մեր զրուցակիցն է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը – Պարոն Աճեմյան, իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվող լուրերը, որ 1915 թվականին Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված 20 հնչակյան ղեկավարների մասունքները կտեղափոխվեն Երեւան: – Այո՛, գործընթացը, որ նախաձեռնել է ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը, շատ մոտ է ավարտին: Մեր տասնամյակների երազանքն է եղել, որ 20
Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիները» պարսկերենով
Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմնի կողմից կյանքի կոչված «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հանձնախմբի» նախաձեռնությամբ, Թեհրանում, Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքների շրջագծում, պարսկերեն լեզվով հրատարակվեց արեւմտահայ անվանի գրող, երգիծաբան, լրագրող եւ հրապարակագիր Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ 1914-1919, անձնական հիշատակներ» գիրքը, որը հեղինակի հուշագրություններն է Ցեղասպանության և բռնագաղթի օրերից: 416 էջանոց այս գիրքը, որ հրապարակ
Քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ։ 2015 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանը:
«Էյր Արմենիա»-ի համասեփականատերեր. կոչ ենք անում կողմերին պահպանել հավասարակշռություն՝ առաջ եկած խնդիրների լուծման համար
Վերջին իրադարձությունները կարող են վտանգել «Էյր Արմենիա» ավիաընկերության ներդրումային ծրագրերը և իրականացվող բարեփոխումները:
«Էրդողանն ու Դավութօղլուն հրճվանքի մեջ կկորեն». Քալաշյանը՝ Մարզահամերգային համալիրի վաճառքի մասին (Տեսանյութ)
Մշակույթի նախարարությունը տեղյակ չէ Մարզահամերգային համալիրի վաճառքի գործարքից
Հայատյացության քարոզն ու ալիեւյան «արդարադատությունը»
Հայերի հետ կապն ամենահամոզիչ «փաստարկ», թե որքան են «ատում Ադրբեջանը» Անցյալ շաբաթ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակեց իրավապաշտպան ամուսինների՝ Յունուսների «ֆինանսական մեքենայությունների» գործերով դատավճիռը 8,5 տարվա ազատազրկում Լեյլա Յունուսի համար, 7 տարի ամուսնու՝ Արիֆ Յունուսի համար: Արիֆ Յունուսը դատավճիռը հնչեցնելու պահին պառկած էր՝ գլուխը կնոջ ծնկներին: Նա մեղավոր է ճանաչվել մեքենայության եւ խոշոր չափի վնաս
Գործարարը ՀԷՑ-ի դեմ բողոքը հետ է վերցրել (Տեսանյութ)
ՀԷՑ-ը խախտել է պայմանավորվածությունը եւ հոսանք մատակարարելու համար պահանջել պայմանագրից դուրս պարտավորություն
«Գույքագրումը կատարվում է հնարավորինս սեղմ ժամկետում»
«Առավոտն» իր 06.08.2015 թվականի «Շինհրապարակներից նյութական արժեքների գույքագրումից եւ հավաքագրումից հետո «Գլենդել Հիլզը» կվճարի 8 աշխատակցի աշխատավարձի վերջնահաշվարկը» հրապարակմամբ անդրադարձել էր արդեն նախկին ութ աշխատակիցների նամակին, որտեղ նրանք պահանջում էին վճարել իրենց պարտք մնացած գումարները: Ընկերության նախկին 8 աշխատակիցների բողոքի առնչությամբ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից «Առավոտին» պարզաբանել էին, որ Գյումրիում
Դանակով հարձակվել և սպանության սպառնալիքներ է տվել
Օգոստոսի 15-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում 1986 թ. ծնված Յակով Պ.-ից ահազանգ էր ստացվել, որ տանը դանակով հարձակվել են իր վրա: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, իրենց տանը, գումարի պարտք ու պահանջի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, Երևան քաղաքի բնակիչ ոմն Հարութ վերցրել է հյուրասենյակի սեղանին դրված խոհանոցային դանակը և Յակով Պ.-ին
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 20-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց,
Մեկուսարաններում սեւ կարիճներ չեն հայտնվել
«Առավոտն» ահազանգ էր ստացել, որ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում օրերս սեւ կարիճներ են հայտնվել, գրանցվել են անգամ կալանավորներին կծելու դեպքեր: Երեկ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնից մեզ ասացին, թե մայիսից-օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում միջատներից, մասնավորապես՝ կարիճներից կծելու որեւէ դեպք չի գրանցվել: Ըստ հանրային կապերի բաժնի՝ քրեակատարողական հիմնարկների վարչության պետի կարգադրությամբ,
«Ոստիկանները 18-20 տարեկան աղջնակի վրա ձեռք են բարձրացրել, փառք Աստծո, որ չեն բոքսել». Կարո Եղնուկյան
Վաղը Հիմնադիր խորհրդարանը բողոքի ակցիա է կազմակերպում՝ իրենց երիտասարդ աջակցին ծեծելու համար
Արթուր Սաքունց. Առաքել Մովսիսյանը դատաբժշկական եւ դատահոգեբանական փորձաքննություններ պիտի անցնի
ՀՔԾ-ի մերժումը կվիճարկվի դատարանում
Կարո Եղնուկյան. Սամվել Ալեքսանյանը կարող է իր շուկայի պատին ձեզանից մեկի պատկերը փակցնել, տակը գրել խուլիգան, գող
Հիմնադիր խորհրդարանի», Շանթ Հարությունյանի խմբի եւ «Դեմ եմ» շարժման անդամներն այսօր «Նոյյան տապան» ակումբում պահանջում էին ոստիկանությունից վերադարձնել բողոքի տարբեր ակցիաների ժամանակ իրենցից առգրաված գույքը՝ բարձրախոսներ,համակարգիչներ, դրոշներ, պլակատներ եւ այլն: «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը ներկայացնող Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը, խոսելով ազատ խոսքի սահմանափակման մասին, հիշեցրեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեպքը. «Իմ պատկերը փակցված էր
Նախկին դատավորի որդու գործից բացակայում է քրեական գործ հարուցելու մասին որոշումը
Պաշտպաններից մեկը հարցրեց՝ հիմա էլ մե՞նք ցույց անենք դատախազի դեմ Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ բուռն սկսվեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի նախկին պետ Արտյոմ Սեդրակյանի եւ մյուսների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Օգոստոսի 14-ին դատարան չէր ներկայացել մեղադրանքը պաշտպանող դատախազ Էդգար Արամյանը: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը տեղեկացրեց,
«Հայաստանում բարձրախոսներ չեն վաճառվում, արգելում են ներկրել». ընդդիմադիրները՝ ազատ խոսքի սահմանափակման մասին
Ակտիվիստները պնդում են, որ 2 տարբերակ է մնացել՝ կամ դատի տալ ոստիկաններին, կամ գնալ ոստիկանության շենք եւ բռնի ուժով վերցնել սեփական իրերը
«Ոստիկանները գողություն կատարեցին Ազատության հրապարակից». ակտիվիստները բողոքում են
Ոստիկանները չեն վերադարձնում ցուցարարների իրերը
Մոտկոր աշխարհի Հրանտ Մաթեւոսյանական ուխտատեղին
Լոռու Մոտկոր աշխարհի գողտրիկ անկյուններից մեկում է գտնվում սուրբ Աստվածածին մատուռը, որի հիմնադրման 10-րդ տարին լրացավ սուրբ Աստվածածնի վերափոխման օրը։ Մոտկոր աշխարհի այդ սրբավայրում էին հավաքվել մարդիկ՝ տարածաշրջանի հեռու-մոտիկ բնակավայրերից, Վանաձորից, Երեւանից։ Նրանք եկել էին մասնակից լինելու այդ կարեւոր իրադարձությանը, նաեւ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան պատերազմի նահատակներին՝ նրանց հիշատակին կառուցված հուշարձանի մոտ։ Այս ինքնատիպ
Վիճաբանություն և կրակոցներ Երևանում. 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցի թիվ 30 հասցեում կրակոցների ձայներ են լսվել և տեղի է ունենեում վիճաբանություն:Իսկ որոշ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին տեղեկություն են հայտնում,
«Հայաստանում եւ Արցախում մահմեդական հայեր չկան»
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը ծուղակ է տեսնում լուրում, ըստ որի՝ ընտրվել է հայ մահմեդականների առաջնորդը Վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել մի լուր՝ հղում անելով Caucasian Review-ին, ըստ որի՝ ընտրվել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մահմեդական հայերի կրոնական առաջնորդը: Այդ մասին գրել է նաեւ interpretermag.com-ը: Այդ մեծ իրարանցում է առաջացրել ու դարձել նաեւ սոցցանցերում քննարկումների առարկա:


















































