Լրահոս
Օրվա լրահոսը

Քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները

Օգոստոս 19,2015 14:48

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ։

2015 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31