Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյան. Սամվել Ալեքսանյանը կարող է իր շուկայի պատին ձեզանից մեկի պատկերը փակցնել, տակը գրել խուլիգան, գող

Օգոստոս 19,2015 13:05

Հիմնադիր խորհրդարանի», Շանթ Հարությունյանի խմբի եւ «Դեմ եմ» շարժման անդամներն այսօր «Նոյյան տապան» ակումբում պահանջում էին ոստիկանությունից վերադարձնել բողոքի տարբեր ակցիաների ժամանակ իրենցից առգրաված գույքը՝ բարձրախոսներ,համակարգիչներ, դրոշներ, պլակատներ եւ այլն:

«Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը ներկայացնող Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը, խոսելով ազատ խոսքի սահմանափակման մասին, հիշեցրեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեպքը. «Իմ պատկերը փակցված էր փակ շուկայում, տակը գրված էր լրտես: Դատավորը չէր ասում, որ այստեղ քրեական հանցագործություն կա: Եթե մեկին մեղադրում ես, որ նա լրտես է, մեկին լրտեսության մեջ մեղադրելը քրեորեն պատժելի է, բայց դատարանն ասում է՝ չէ, ազատ խոսքի իրավունք է: Սամվել Ալեքսանյանը կարող է իր շուկայի պատին ձեզանից որեւէ մեկի պատկերը փակցնել, տակը գրել պոռնիկ, խուլիգան, գող, որեւէ մեկը իրավունք չունի սահմանափակի, որովհետեւ դա իր ազատ խոսքի իրավունքն է համարվում: Եթե Սամվել Ալեքսանյանն ունի այդ ազատ խոսքի իրավունքը, քաղաքացիներն ինչո՞ւ չունեն: Երբ ոստիկանությանն ասում ենք, որ այնտեղ ապօրինի պաստառ է փակցված, ոստիկանությունը դրան ձեռք չի տալիս, բայց գալիս է ապօրինի, Շանթ Հարությունյանի նկարն է վերցնում: Ինչո՞ւ»:

Ըստ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի, իրենցից ոստիկանությունը խուզարկության ժամանակ առգրավել է 10-ից ավելի բարձրախոսներ եւ մինչ օրս չի վերադարձրել: Կան գործեր, որոնց քննությունն ավարտվել է, կա դատական վճիռ, բայց անգամ այդ գործերով առգրավված իրերը չեն տվել. «Ոստիկանությունը թիրախավորում է բարձրախոսով մարդուն: Աբսուրդ հիմնավորմամբ մարդուն տանում են ոստիկանություն եւ բաց թողնում առանց բարձրախոսի: Դեպք գիտենք, որ բարձրախոսով տարել են ոստիկանություն, անձին բաց են թողել՝ անգամ վարույթ չեն սկսել: Իսկ բարձրախոսը վերցնելը միանշանակ մարդու ազատ խոսքի սահմանափակում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31