Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկի կրթության տնօրենն անդրադառնում է Բժշկական համալսարանին

Օգոստոս 19,2015 15:35

Համաշխարհային բանկի կրթության դեպարտամենտի ավագ տնօրեն Կլաուդիա Կոստինը հոդված է հրապարակել այն մասին, թե համալսարաններն ինչպես պետք է արձագանքեն աշխատաշուկայի ներկայիս մարտահրավերներին: Նա հոդվածը սկսում է Հայաստանից ստացած իր տպավորություններով: «Մայիսին կայացած Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովի շրջանակներում ես հնարավորություն ունեցա այցելելու Երևանի պետական բժշկական համալսարանի Սիմուլյացիոն կենտրոն, որը հովանավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Ես հայաստանցի գործընկերներիս հետ ականատես եղա, թե ինչպես էին համակարգչին միացված մանեկենները սիմուլացնում տարբեր իրավիճակներ: Ուսանողները աշխատում էին մանեկենների վրա, որոնք «արձագանքում» էին նրանց` նմանակելով իրական հիվանդների ռեակցիաները:  Համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Նարիմանյանը բացատրեց, որ այս նորարարական մեթոդը հնարավորություն է տալիս բարելավելու ուսանողների գործնական հմտությունները և կրճատել այն հավանական սխալները, որոնք նրանք կարող են գործել իրենց կարիերայի ընթացքում: Կարծում եմ, որ համալսարանի այս կենտրոնը հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է բարելավել գործնական ունակությունները և խթանել նորարական մեթոդները, ինչն անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին,  այլև ողջ աշխարհին:»

 

Հոդվածն ամբողջական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31