Օրվա լրահոսը

Պուտինի դեմ բողոքող Վարդան Հարությունյանի գործը կարճվեց. NEWS.am. (Տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի առիթով բողոքի ակցիայի ժամանակ դեկտեմբերի 2-ին բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու գործն այսօր՝ մարտի 4-ին, կարճվեց. ոստիկանությունը հետ վերցրեց իր հաղորդումը։ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի որոշմանը հավաքված ակտիվիստներն արձագանքեցին «Հաղթանակ», «Ազատ, անկախ Հայաստան» բացականչություններով։ «Դեկտեմբերի 2-ին խախտվել է խաղաղ հավաքների ազատության իրավունքը, ազատ տեղաշարժվելու իրավունքը,

Սյունիքի մարզի հանքարդյունաբերական ընկերությունների աշխատանքն ու դրա հետեւանքները՝ մեկ ֆիլմի տեսքով

«Ո՞վ և ինչպե՞ս է շահագործում Հայաստանի ընդերքը: Ի՞նչ բնապահպանական, առողջապահական և սոցիալական խնդիրների է հանգեցնում հանքերի շահագործումը: Եվ, վերջապես, ի՞նչ է ստանում հայ ժողովուրդն այդ ամենից… Մենք ամեն օր արթնանում, քայլում, խոսում, քնում ենք, իսկ հանքարդյունաբերական անքուն շարժիչը շարունակում է աշխատել: Տարին 12 ամիս թունավորվում է մեր հայրենի հողը, ջուրը, օդը… Սա պատերազմ է առանց զենքի:

«Ադրբեջանը խեղաթյուրում է Խոջալուի իրադարձությունները». ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանություն. «Ամերիկայի ձայն»

«Ադրբեջանի դիվանագիտությունն ու քարոզչությունը շարունակում են մոլորության մեջ գցել միջազգային հանրությունն ու Ադրբեջանի ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունն ու պատմությունը և մասնավորապես Խոջալուի իրադարձությունները կեղծելու միջոցով»: Այս մասին ասված է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից տարածված հայտարարության մեջ, որը հրապարակվել է «PRNewswire» լրատվական գործակալության կողմից և տարածվել ԱՄՆ-ի մամուլում: Հայաստանի դեսպանության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշված

Ուսումնական նոր ծրագրով հայ աշակերտներին կքարոզեն, որ սեռն ընտրովի է

«Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» հ/կ նախագահ   Խաչիկ Ստամբոլցյանը վերջերս ԿԳՆ-ի կայքում բացահայտել է, միջնակարգ դպրոցների ուսումնական նոր վտանգավոր ծրագիր: Ըստ նրա, «Ես եւ շրջակա աշխարհ» առարկայի չափորոշիչ ծրագրի հիմքում գենդերի խորացված ուսումնասիրությունն է: «2-4-րդ դասարանի աշակերտներին են պատրաստվում սովորեցնել գենդերային գաղափարը: Այսինքն, ծրագրով երեխային բացատրում են, թե ինչ է գենդերը, գենդերային տարբերությունները: Աշակերտներին սովորեցնելու են, որ

«Չաթլաղ»-ը տեղ չգտավ ԱԺ էթիկայի հանձնաժողովում

ՕԵԿ-ական պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Հովհաննես Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը բողոքներ չի ստացել տաճկերեն «չաթլաղ» բառի հետ կապված, որը օգտագործել էր ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը` հակադարձելով Արդարադատության նախարարին: «Երբ ուսումնասիրում ենք բրիտանական, չգիտեմ տարբեր երկրների պառլամենտները, շատ տեղերում մենք տեսնում ենք նաև ձեռնամարտ, հարևան Վրաստանում տեսանք, հիմա Փառք Աստծո

Հայաստան է վերադարձվել Մամիկոն Խոջոյանը

Մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել ս.թ. հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը: Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո

Daily Mail. «Ես սաղ հայերի ցավը տանեմ». Ամերիկահայը մեկնել է Սիրիա՝ կռվելու Ասադի կողմից

Ամերիկահայ Ներսես Քիլաջյանը Լոս Անջելեսից Սիրիա է մեկնել նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից պատերազմին մասնակցելու համար, այդպես է ցույց տալիս Միջին Արևելքի մեդիա հետազոտման ինստիտուտի հրապարակած տեսանյութը, որին անդրադարձել է «Դեյլի Մեյլ» թերթը: Երկու րոպեանոց տեսանյութում Քիլաջյանը կամ Վայնոն, ինչպես ինքն է  իրեն բնութագրում, իր ընկերոջ՝ Քրիփերի հետ, որը կապված է մեքսիկական մաֆիայի հետ, ողջունում են

Վազգեն Սարգսյանի մայրը տեղափոխվել է հիվանդանոց. Armlur.am

Վազգեն Սարգսյանի մայրը՝  Գրետա Սարգսյանը, տեղափոխվել է բժշկական կենտրոն, Armlur.am–ի հետ զրույցում տեղեկացրեց Վ. Սարգսյանի զարմուհին ՝  Երանուհին: Նա նշեց նաև, որ տիկին Գրետան վերջերս առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, և այսօր նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Մանրամասները կարող եք կարդալ` Armlur.am-ի կայքում

Արգիշտի Կիվիրյանի պաշտպանը՝ ոստիկանների հակասական ցուցմունքների մասին

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով այսօր բացի ոստիկան Վահան Վրթանեսյանից հարցաքննվել են եւս երկու ոստիկան՝ Սարգիս Սարգսյանը: Սարգիս Սարգսյանն ցուցմունք տալիս մի քանի հակասական տվյալներ ներկայացրեց:  Որպես վկա ներգրավված Սարգսյանը նախ պատմեց, որ ինքն էլ է գտնվել  ոստիկանական մեքենայում, երբ  Կիվիրյանին բերման էին ենթարկում: Նա նախ ասաց, որ Կիվիրյանը

Իգոր Պոպով․ «Տեղեկություն չունենք ԼՂ-ում սիրիահայերի զանգվածային բնակեցման մասին». «Ազատություն»

«Կարելի է ենթադրել, որ եթե նույնիսկ եղել են բնակեցման դեպքեր, ապա քիչ հավանական է, որ դրանք կրեն զանգվածային բնույթ», – ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հանգստացնում է ադրբեջանական կողմին՝ «տեղեկություն չունենք Լեռնային Ղարաբաղում Սիրիայից հայ ընտանիքների զանգվածային բնակեցման մասին»: Այս մասին Պոպովը հայտարարել է ադրբեջանական APA

Գիշերային ակումբում խուլիգանություն հրահրողները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին

Մարտի 3-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևանի Վարդանանց փողոցում գտնվող կարաոկե-ակումբում 5 երիտասարդներ վիճաբանել են միմյանց հետ, ակումբի դիմաց հարվածել իրար, իսկ երբ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողը փորձել է կանխել միջադեպը, երիտասարդները չեն ենթարկվել նրա օրինական պահանջներին: Ոստիկանը ռադիոկապով օգնություն է խնդրել, քիչ անց դեպքի վայր են հասել ՊՊԳՎ Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողները, սակայն

Հովհաննես Մանուկյանն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Մարտի 1-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն աշխատանքային այցելություն ունեցավ Սամցխե-Ջավախք նահանգի Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջաններ: Նինոծմինդայում՝ Ռաֆայել Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը դեսպան Մանուկյանն ընդգծեց հայ համայնքային կյանքում մշակութային, կրթական և սպորտային ակտիվության կարևորությունը և կոչ արեց այդ ուղղություններով շարունակել գործունեությունը: Դեսպան Մանուկյանը հատկապես կարևորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը հայ

Իսկ Տիգրան Սարգսյանը դրսում ի՞նչ թանկարժեք քարերից ու մետաղներից պատրաստված զուգարանակոնք ունի

Օրերս Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հարստությունը բուռն քննարկվեց սոցցանցերում: Հատկապես քննարկման առարկա դարձավ Յանուկովիչի ոսկե կափարիչով զուգարանակոնքը, ոսկե մոխրամանը, հսկայական լողավազանը, 20 անգամ թորած ջուր խմելու սովորությունը: Թե ինչքանով են մեր բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց կենցաղով զիջում Յանուկովիչին, ըստ «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ղեկավար Զոյա Թադեւոսյանի, մերոնք ավելի ճոխ կյանքով են ապրում. «Իրենք ի տարբերություն Յանուկովիչի, ավելի

Թևան Պողոսյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում ավելի շատ հնչում էր այն գաղափարը, որ կոնսոլիդացվել են». (Տեսանյութ)

«Հենց Իվանիշվիլին էր, որ առաջնորդեց Վրաստանը դեպի եվրոպական արժեքներ: Այնպես որ ամեն ինչ հնարավոր է սպասել»,-Aravot.am-ի հարցին՝ արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իվանիշվիլիի հետ համեմատելով՝ ընդդիմադիր դրոշակը նրա՞ն փոխանցեց, այսպես արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հեռակա սիրաշահումների մասին բազմաթիվ վերլուծություններ են արվում: Թևան Պողոսյանը ձեռնպահ մնաց գնահատականներ հնչեցնել այդ մասին ու

Պուտինի ֆալստարտը, կամ ինչ արժե Սենատի որոշումը

Սկսենք նրանից, որ Եվրոպա չեն «գնում»: Եվրոպական, կամ քաղաքակիրթ[1] դառնում են: Ներսից, իրական ցանկության դեպքում, չգողանալով, չկաշառելով, արդար ընտրություններ կազմակերպելով, մարդու իրավունքները հարգելով և այլն: Այս հանգամանքի արձանագրումը չափազանց կարևոր է: Այն մեծ հաշվով պայմանավորում է արդի աշխարհում, քաղաքակրթական հարթակում տվյալ երկրի, հասարակության ու հանրության գտնվելու իրական տեղը, ի հեճուկս բազում ռազմավարական հայեցակարգերի, հանդիսավոր հռչակումների,

«Եթե Հայաստանն արձագանքի, անխուսափելիորեն կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ». Medialab

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ Ղրիմի տարածք ռուսական զորքեր մտցնելու անհրաժեշտություն չկա: Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմը ՌԴ-ին միացնելու հնարավորությունը: Անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը Պուտինի այս հայտարարությունը զարմանալի չի համարում: Ըստ Բոզոյանի՝ ՌԴ նախագահը նման հայտարարություն արեց, քանի որ չէր կարող հայտարարել այլ բան: «Ցանկացած ինքնորոշում պետք է

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել հայրենական ապրանքարտադրողներին՝ ՄՄ-ին անդամակցության աշխատանքների վերաբերյալ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում տեղի է ունեցել Հայրենական ապրանքարտադրողների միության 6-րդ համագումարը: Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ մինչ այս բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել միության ներկայացուցիչների հետ, քննարկվել տարբեր հարցեր: Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստեղծված աշխատանքային խմբերի գործունեությունը

Հայոց Համազգային Շարժում Կուսակցության հայտարարությունը

2014թ. մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումն Ուկրաինայի տարածքում զինված ուժերի օգտագործման վերաբերյալ՝ այդպիսով նրան լիազորելով ցանկացած պահի ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի տարածքում: Չնայած միջազգային հանրության ջանքերին` ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, Ռուսաստանի կողմից հնչող պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ ռազմական գործողությունների ծավալման վտանգն առկա է

Երեւանում շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության կայքէջը հակերային հարձակումների է ենթարկվում

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ առաջնության կայքէջը երեկ որոշ խափանումներով էր աշխատում: Այսօր Aravot.am-ը փորձեց պարզել, թե ո՞րն է դրա պատճառը: Մանավանդ, որ կազմակերպիչները ամեն բան արել են, որպեսզի առաջնության պարտիաների  online հեռարձակումը եւ, ընդհանրապես, բոլոր տեղեկությունները հեռարձակվեն արագ եւ բարձր որակով: Պարզվում է, որ երեկ առաջնության www.eicc2014.am պաշտոնական կայքը հակերային հարձակումների է ենթարկվել: Թե ովքե՞ր

Մեծ Մանթաշի դպրոցը վերածվել է աշխույժ շինհրապարակի

Մեծ Մանթաշ գյուղի դպրոցի 4 մասնաշենքերը կապող 5-րդ մասնաշենքի տարածքում սովորական շինարարական աշխատանքներ էին ընթանում, երբ մարտի 4-ին շինհրապարակ այցելեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և նախարարության այլ պատասխանատուներ: Տեղեկացնենք, որ 70-ական թվականներին կառուցված այս դպրոցը բաղկացած է եղել 7 մասնաշենքից և նախատեսված է եղել 1200 աշակերտի համար:  Վերակառուցման այս նախագիծը իրականացվել է 360 աշակերտական

Աստղիկ Գեւորգյան. «Բարգավաճի «Ուրվագիծ» հաղորդաշարը, եթե իշխանությունները վերահսկելու լինեին՝ կվերահսկեին, չէ՞»

«Հեռուստաընկերությունները որեւէ պարտավորվածություն չունեն իշխանությանը քարոզել: Նրանք մասնավոր հեռուստաընկերություններ են»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Զեկույցն անդրադառնում է մեր երկրում 2013-ին մամուլի եւ խոսքի ազատությանը եւ նշվում, որ տպագիր, օնլայն եւ հեռարձակող մեդիան 2013-ի ընթացքում վերահսկվել է կամ, որպես կանոն, արտահայտել է իշխանամետ տեսակետներ:

Թոշակառուներին թալանել է «հղկված» ավազակախո՞ւմբը. (Տեսանյութ)

Շիրակի  մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ ամբաստանյալները  թվով 4- են` Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, ով փախուստի մեջ է, և վճարումների

«Տիգրան Սարգսյան-2»-ը և «ոչ իշխանական ուժերի» իմիտացիան

«Մարտի մեկին տեղի ունեցած հանրահավաքի շեշտադրումներից մեկն էլ այն է, որ Մաքսային միությունը դառնում է երկրի զարգացման համար այլընտրանք չունեցող ուղղություն նաև ընդդիմության համար»,-«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսպես է մեկնաբանում Մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի սկզբունքային դրույթներից մեկը: Այսինքն՝ ստացվում է, որ երկրի արտաքին քաղաքական կուրսի և երկրի զարգացման հետագա քաղաքական

Ներկայացվել է audiobook.am խոշորագույն հայերեն աուդիոդարանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է audiobook.am կայքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տերունական աղոթքից հետո վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից ողջունել և շնորհավորել

Կորցրել էր որդուն, այսօր դատարանում բարոյապես կորցրեց ազգականին

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանն այսօր հրապարակել է Ավագ Գասպարյանի, նրա կնոջ հայցով վճիռը: Հայցվորներն իրենց հարազատի դեմ էին՝ Ռաֆայել Նալբանդյանի, որից պահանջել էին «փոխառության պայմանագրով սահմանված գումարի» բռնագանձում: Խոսքը 9 900 000 ՀՀ դրամի բռնագանձման մասին է: Հայցվորները դատարանին խնդրել էին նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց, այն է՝

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում` Մարտի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, մարտի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Երևանում՝ Մարտի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին օրվա երկրորդ կեսին, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 86 ՀԿ

Մարտի 4-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Ավետիս Բերբերյանը (ՀՀ նախագահի օգնական), Կարեն Ավագյանը (ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող), Արուսյակ Պողոսյանը (ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար), Ալիկ Բեժանյանը (ՀԵՀ գլխավոր հաշվապահ), Ալեքսանդր Բազարչյանը (ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական և

Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում տանջել են

Նա բուժվում է Իջեւանի բժշկական կենտրոնում

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է անձրև, իսկ Մեղրու լեռնանցքում` ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031