Լրահոս
Օրվա լրահոսը

Իգոր Պոպով․ «Տեղեկություն չունենք ԼՂ-ում սիրիահայերի զանգվածային բնակեցման մասին». «Ազատություն»

Մարտ 04,2014 19:38

«Կարելի է ենթադրել, որ եթե նույնիսկ եղել են բնակեցման դեպքեր, ապա քիչ հավանական է, որ դրանք կրեն զանգվածային բնույթ», – ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հանգստացնում է ադրբեջանական կողմին՝ «տեղեկություն չունենք Լեռնային Ղարաբաղում Սիրիայից հայ ընտանիքների զանգվածային բնակեցման մասին»: Այս մասին Պոպովը հայտարարել է ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում, անդրադառնալով լրագրողի` Ղարաբաղում սիրիահայերի բնակեցման մասին հարցին:

«Սիրիայում շարունակվող հակամարտության պատճառով շուրջ երկու միլիոն մարդ փախստական է դարձել, նրանց մեծ մասին տարածաշրջանի երկրները ապաստան են տվել: Այդ ամենը արտացոլված է, մասնավորապես, վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված՝ Սիրիայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանաձևում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա մենք տեղեկություն չունենք այնտեղ սիրիահայ ընտանիքների զանգվածային բնակեցման մասին», – ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը՝ շարունակելով․ – «Կարելի է ենթադրել, որ եթե նույնիսկ եղել են բնակեցման դեպքեր, ապա քիչ հավանական է, որ դրանք կրեն զանգվածային բնույթ: Այդ մասին մեզ ավելի վաղ տեղեկացրել էր նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31