Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ Տիգրան Սարգսյանը դրսում ի՞նչ թանկարժեք քարերից ու մետաղներից պատրաստված զուգարանակոնք ունի

Մարտ 04,2014 19:18

Օրերս Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հարստությունը բուռն քննարկվեց սոցցանցերում: Հատկապես քննարկման առարկա դարձավ Յանուկովիչի ոսկե կափարիչով զուգարանակոնքը, ոսկե մոխրամանը, հսկայական լողավազանը, 20 անգամ թորած ջուր խմելու սովորությունը:

Թե ինչքանով են մեր բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց կենցաղով զիջում Յանուկովիչին, ըստ «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ղեկավար Զոյա Թադեւոսյանի, մերոնք ավելի ճոխ կյանքով են ապրում. «Իրենք ի տարբերություն Յանուկովիչի, ավելի ցոփ ու շվայտ կյանքով են ապրում: Եթե համեմատենք, մերոնք իրենց կապիտալը տանում են դուրս: Եվ որեւէ մեկը չգիտի, թե գործող  վարչապետը դրսում ինչ թանկարժեք քարերից ու մետաղներից պատրաստված զուգարանակոնք ունի կամ մնացածը՝ իրենց դաչաներում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: Մերոնք վախենում են իրենց կապիտալը, իրենց ցոփ ու շվայտ կյանքը ցուցադրել իրենց հայրենիքում, իսկ Յանուկովիչը շատ վստահ էր, որ երկարաժամկետ իշխանություն ունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Թադեւոսյանը:

Նրա խոսքերով՝ «Կյանքը ցույց է տալիս, որ այդքան վստահ լինելը սխալ բան է: Երբ լցվում է ժողովրդի համբերության բաժակը, իրենց կուտակածը դուրս է գալիս իրենց դեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31