Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության կայքէջը հակերային հարձակումների է ենթարկվում

Մարտ 04,2014 18:41

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ առաջնության կայքէջը երեկ որոշ խափանումներով էր աշխատում:

Այսօր Aravot.am-ը փորձեց պարզել, թե ո՞րն է դրա պատճառը: Մանավանդ, որ կազմակերպիչները ամեն բան արել են, որպեսզի առաջնության պարտիաների  online հեռարձակումը եւ, ընդհանրապես, բոլոր տեղեկությունները հեռարձակվեն արագ եւ բարձր որակով:

Պարզվում է, որ երեկ առաջնության www.eicc2014.am պաշտոնական կայքը հակերային հարձակումների է ենթարկվել: Թե ովքե՞ր են ցանկանում խափանել կայքի աշխատանքը, առայժմ հստակ չի ասվում: Սակայն ենթադրվում է, որ դա կարող են անել միայն ադրբեջանցիները: Մանավանդ, որ հարեւան երկրի շախմատիստները հրաժարվել են ժամանել Երեւան եւ մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

Համենայն դեպս, կազմակերպիչները զբաղվում են կայքի աշխատանքների խափանումները բացառելու ուղղությամբ եւ խնդիրը պարզելուն պես պաշտոնական հաղորդագրություն են տեղադրելու կայքում:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ 3dnews.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31