Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է audiobook.am խոշորագույն հայերեն աուդիոդարանը

Մարտ 04,2014 18:08

Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է audiobook.am կայքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տերունական աղոթքից հետո վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից ողջունել և շնորհավորել է նախաձեռնության հեղինակներին: «Այս ձեռնարկն ուղղված է նրան, որպեսզի կարողանանք ճիշտ օգտագործել մեր ազատ ժամանակը և ավելի մատչելի ձևով ծանոթանալ այն հարուստ պատմական ժառանգությանը, որ ստեղծել է մեր ժողովուրդը: Կարծում եմ, որ այն մեծ պահանջարկ կունենա սփյուռքում, որովհետև մեր հայրենակիցները կունենան լավագույն ստեղծագործությունները հայերենով լսելու բացառիկ հնարավորություն», – նշել է կառավարության ղեկավարը:

Մշակույթի և ժամանակակից նորարակական տեխնոլոգիաների համադրման այս գաղափարի հեղինակը Peoplemeter ընկերության նախագահ Նարեկ Մալյանն  է: Նրա խոսքով՝ խոշորագույն հայերեն աուդիոդարանի ստեղծումը կարևոր դեր կունենա սփյուռքում հայապահպանության գործում և հնարավորություն կտա միավորել աշխարհասփյուռ հայերին: Նա տեղեկացրել է, որ շուրջ 2 տարվա աշխատանքի արդյունքում այժմ հասանելի է 300 աուդիոգիրք (հայ դասականներ, հոգևոր գրականություն), ևս 400-ը պատրաստման փուլում է: 1915 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ նախատեսված է ապրիլի 24-ին նահատակված գրողների աուդիոգրքերի ձայնագրում:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31