Լրահոս
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում ավելի շատ հնչում էր այն գաղափարը, որ կոնսոլիդացվել են». (Տեսանյութ)

Մարտ 04,2014 19:09

«Հենց Իվանիշվիլին էր, որ առաջնորդեց Վրաստանը դեպի եվրոպական արժեքներ: Այնպես որ ամեն ինչ հնարավոր է սպասել»,-Aravot.am-ի հարցին՝ արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իվանիշվիլիի հետ համեմատելով՝ ընդդիմադիր դրոշակը նրա՞ն փոխանցեց, այսպես արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հեռակա սիրաշահումների մասին բազմաթիվ վերլուծություններ են արվում: Թևան Պողոսյանը ձեռնպահ մնաց գնահատականներ հնչեցնել այդ մասին ու նշեց. «Ով ինչ է հետապնդում, թող իրենք այդ խնդիրներն ասեն»: Այս առիթով պարոն Պողոսյանը առաջնային պլան մղեց ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայի հարցը ու շեշտեց. «Անկախ նրանից դա կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Նիկոլ Փաշինյանը, թե Գագիկ Ծառուկյանը, թե այլ անձ, այն անձը, ով կակումուլյացնի եվրոպական ջատագով ուժերին, դա է կարևորը»:

Մեր այն հարցին՝ հակասություն չկա՞ այն հանգամանքում, որ մի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, թե Մաքսային միության անդամակցումը մեր երկրի համար այլընտրանք չունի, մյուս կողմից եվրոպամետ Իվանիշվիլիի հետ համեմատություններ է անում Գագիկ Ծառուկյանին, պարոն Պողոսյանն այսպես պատասխանեց. «Հակասությունը անշուշտ կա: Բայց դա զարգացման իր պատկերացումն է, երևի իրենց է դա պետք: Եթե այսօրվա իշխանությունները դեպի Մաքսային միություն ինտեգրման քաղաքականություն են վարում, ապա հենց ընդդիմությունը պիտի լինի այլընտրանքային քաղաքականության ջատագովը, որ լայն դիսկուրս կբացի հասարակությունում նոր դիսկուրսների քննարկման համար»:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «ընդդիմադիրի դրոշակը» փոխանցելուն, պարոն Պողոսյանը նկատեց. «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում ավելի շատ հնչում էր այն գաղափարը, որ կոնսոլիդացվել են և միասնական են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31