Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում տանջել են

Մարտ 04,2014 17:49

Ադրբեջանական գերությունից այսօր Հայաստան վերադարձած Մամիկոն Խոջոյանը ժամը 14-ից գտնվում է Իջեւանի բժշկական կենտրոնում, ուր նրան անհետաձգելի բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Կենտրոնի բժիշկ Սասուն Շահինյանը մեզ Մամիկոնի առողջական վիճակի մասին տեղեկություններ չտրամադրեց, ասելով, թե Մամիկոնը գտնվում է  զինվորականների հսկողության ներքո, որ նրա առողջական վիճակի մասին կարող ենք տեղեկանալ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Խոջոյանի թեւը կոտրված է, հավանաբար նա նաեւ հրազենային վնասվածք է ստացել, սակայն դա դեռ հաստատված չէ: Մ. Խոջոյանի մնացած հիվանդությունները կպարզվեն լաբորատոր անալիզներից հետո:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը`blognews.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31