Օրվա լրահոսը
Րաֆֆի Հովհաննիսյանը հակասահմանադրական լուծումներ է տեսնում (Տեսանյութ)
«Դեմ ենք պարտադիր կուտակային համակարգին» ակցիային այսօր միացել են նաեւ ատոմակայանի տասնյակ աշխատողներ: Ըստ նրանց, ատոմակայանում 1974 թվականից հետո ծնված 600 աշխատակից կա: Ակցիային միացած ատոմակայանի աշխատակիցներից մեկն ասաց, որ իրենց մոտ պահումները լինելու են նվազագույնը 25.000 դրամ: «Իսկ մարդիկ, բոլորը հիմա բանկերից վարկ են վերցրել, նույնիսկ ատոմակայանի աշխատակիցները, դուք մի զարմացեք մեր բարձր աշխատավարձի
Լյուբիկ Չիբուխչյանի «Էլնարան» թարգմանվում է ռուսերեն եւ ադրբեջաներեն
Տավուշի մարզպետի խորհրդականը գրքեր է ձոնել նաեւ Մանվել Գրիգորյանին եւ Նիկոլայ Ռիժկովին
Հայաստան է տեղափոխվել 11 միլիոն 700.000 դրամ յուրացրած անձը (Տեսանյութ)
Ռուսաստանում ձերբակալվել և Հայաստան է տեղափոխվել բնակարան վաճառելու պատրվակով մի քաղաքացուց խաբեությամբ 11 միլիոն 700.000 դրամ յուրացրած անձը ՀՀ ոստիկանություն
Ջրամբարի պայթեցումը չի սպառնում ԼՂՀ-ին. «Ա1+»
2013թ. իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ԼՂՀ տարածքում գտնվող ջրամբարները լուրջ ինժեներական վերանորոգման կարիք ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ ջրամբարների հետազոտության ղեկավար Արեստակ Սարուխանյանը: Պրն Սարուխանյանը փոխանցեց, որ արդյունքները ներկայացվել են պատվիրատուներին, և այս տարի նախատեսում են սկսել շինարարական աշխատանքները: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Արմնյուզի բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ (Տեսանյութ)
Արմնյուզ– Չե՞ք կարծում, որ Ադրբեջանը չի լսում կամ չի ցանկանում լսել ձեզ: – Ի՞նչ առումով: Մենք ակտիվ համագործակցում ենք կողմերի հետ, ուզում ենք գտնել առաջ շարժվելու միջոցներ: Իհարկե, կողմերը պետք է քաղաքական կամք էլ դրսևորեն, որպեսզի այդ լուծումը գտնվի: Մենք կշարունակենք աշխատել ու փնտրել Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ կարգավորմամբ լուծելու միջոցներ: Արմնյուզ– Ըստ հայ փորձագետների, կարևոր հանդիպումներից
Ստեփան Սաֆարյան. «Քաղաքական իշխանության վակում ունենք»
Այսօր «Փաստարկ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ Մյունխենի անվտանգության կոնֆերանսին, որից վերադարձել էր օրերս: Նրա փոխանցմամբ` այդ կոնֆերանսին Հայաստանից մասնակցում էին երկու հոգի, ինքը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ստեփան Սաֆարյանի խոսքով`ցավալի է, որ Հայաստանի հետ կապված խնդիրները շոշափելու առումով նվազման միտումներ ունեն. «Հայաստանը մտնում է մի միության մեջ, որտեղ բոլորի
ՀԱԿ-ը կառավարությանն անվստահություն կհայտնի՞
ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը դեռ մինչեւ վերջ չի կողմնորոշվել`կառավարության հրաժարականը պահանջելու հարցում: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին`համամիտ չե՞ք ՀԱԿ-ի ձեր գործընկեր Արամ Մանուկյանի հետ, որ «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տապալումից հետո խորհրդարանական ընդդիմությունը պետք է կառավարության հրաժարականի հարցը բարձրացնի, խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք դրանից առաջ էլ ենք այդ հարցին անդրադարձել: Մենք
Հանրությանը հուզող խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են
Վերացվել են Վանաձորի խոշոր վթարի հետևանքները Մաքսային միությանն անդամակցելու հետևանքով հնարավոր ինֆլացիոն ճնշումը չի գերազանցի 1.5 տոկոսը Մատչելի բնակարաններ կկառուցվեն պետական ծառայողների համար Եվ սերմացուն, և պարարտանյութը, և վառելիքը 2014թ. մատակարարվելու են նախորդ տարվա գներով Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի շինարարությունը հնարավորինս արագացնելու անհրաժեշտությունը Ուռուցքաբանության կենտրոնի բիզնես-ծրագիրն էական տնտեսումով է իրականացվում
Մաքսային միության նկատմամբ 3-րդ երկրներից ներմուծվող ապրանքները կփոխարինվեն տեղականով, կամ ՄՄ երկրների արտադրությամբ (Տեսանյութ)
«Այն, որ 11 հազար ապրանքներից 60%-ը Մաքսային միությունում ավելի բարձր մաքսատուրք ունեն, քան Հայաստանում, դա չի նշանակում, որ 60 % ապրանքներ ՄՄ մտնելուց հետո թանկանալու են»,-այսօր կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետի հորդորով լրագրողներին պարզաբանումներ ներկայացրեց էկոնոմիկայի նախարարությունը` ՄՄ-ին անդամակցելուց հնարավոր թանկացումների վերաբերյալ: Նախարարի ներկայացմամբ`11 հազար ապրանքատեսակներից ոչ բոլորի դեպքում է, որ մաքսատուրքերը փոփոխվելու են. այն
Հայաստանի ԱԱԾ-ն պատասխանում է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությանը
Սույն թվականի փետրվարի 5-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ ի օգուտ Ադրբեջանի լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը: Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հերքել է Խ. Մարտիրոսյանի առնչությունը ադրբեջանական հատուկ ծառայություններին և նշել, որ նշված անձնավորությունն իրենց հայտի չէ: Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք «բեմադրություն» կազմակերպելու
Արամ Մանուկյանն առաջարկում է վաճառել «կառավարության մեջի եղածը»՝ էժանով
Արամ Մանուկյանը առաջարկեց վաճառել կառավարության մեջ եղած-չեղածը, երբ դահլիճից ռեպլիկ հնչեց, թե գնորդ չի լինի, նա ասաց՝ «էժան կտանք»:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6–ին` ժամը 14.30–ի դրությամբ, Գորիս–Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ալեքսանդր Ամարյան. «Աղանդը հայհոյանք չէ»
2003թ. սկսեցինք մեր գործունեությունը, իսկ 2004-ին արդեն առաջին բացահայտումն արեցինք՝ ներքին գործերի նախարարության ներսում հայտնաբերելով աղանդավորական մի կառույց (Սոնա Ֆահրադյանի կառույցը), որում ընդգրկված էին նաև ոստիկանության մի քանի տասնյակ աշխատողներ: Երբ սկսեցինք նրանց անունները տալ, սկսվեց վհուկների որսը, որի արդյունքում տուժեց ոչ թե աղանդավորական կառույցը կամ նրա անդամը, այլ նրա ընտանիքը:
«Ես 50 տարեկան, ջահել մարդ եմ, հոգով, սրտով ոստիկան, ինչո՞ւ պիտի գնամ թոշակի». Գյումրու ոստիկանապետ
Երեկվանից մամուլում հակասական տեղեկություններ հայտնվեցին Գյումրու Մուշ բաժնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի աշխատանքից ազատվելու մասին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, նա դիմում էր ներկայացրել Վլադիմիր Գասպարյանին`խնդրելով իրեն ազատել թոշակի անցնելու պատճառաբանությամբ, սակայն Սարգիս Մարտիրոսյանը հերքել էր այդ լուրերը` նշելով, որ չի պատրաստվում թոշակի գնալ: Այսօր տեղի ոստիկանությունից Aravot.am-ին մեկ անգամ ևս հավաստիացրեցին, որ ոստիկանապետ Մարտիրոսյանը իրոք դիմում
Բագրատյանը կասկածներ ունի, որ այս պահին էլ ենք «Գազպրոմին» պարտք կուտակում (Տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պարոն Բագրատյանի եւ մեր պետության համար նրա արած գործերի հանդեպ «ողջ հարգանքով հանդերձ»՝ խնդրեց մնալ կոռեկտության սահմաններում եւ «քծնել-մծնել» չասել:
ՀՀ մշակույթի նախարարի նոր տեղակալի անունը նախկինում շոշափվում էր չարաշահումների քրեական գործում. pastinfo.am
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ։ Ն.Տեր-Վարդանյանը 2006-2014 թ.թ.-ին զբաղեցրել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնը: Ի դեպ, հիշեցնենք, որ տարիներ առաջ նրա անունը շոշափվում էր հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Ուղիղ 4 տարի առաջ՝ 2010 թվականի փետրվարի 5-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ
Պուտինյան «տապոռը» եւ մեր մտահոգությունները
Փետրվարի 1-ին Ռուսաստանի «Ռոսկոմնադզորը» (պաշտոնական անվանումը՝ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն) պաշտոնապես ծանուցեց (տե՛ս դրա գերատեսչական կայքում), որ ուժի մեջ է մտել մի օրենք, ըստ որի՝ այդ ծառայությունը կարող է արգելափակել ցանկացած կայք՝ «զանգվածային անկարգությունների, ծայրահեղական գործողություններ իրականացնելու եւ զանգվածային հրապարակային միջոցառումներին մասնակցելու կոչերի» համար: Արգելափակման մասին որոշումը կայացնում են
Մաքսային միության «ձեռքբերումներն» արդեն ուրվագծվում են
Առաջ՝ դեպի նորանոր թանկացումնե՞ր Հայաստանը սկսում է իրականացնել Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզը», այն 249 էջ է կազմում: Ծրագրվում է իրականացնել 262 միջոցառում, որից 150-ը՝ միայն հայկական կողմի, մյուսները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ կատարման համար են: Հայտնի է, որ «ճանապարհային քարտեզով» պետք է իրականացվեն բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, ՀՀ-ի կողմից արդեն իսկ ստորագրված միջազգային պայմանագրերի
Տարոն Մարգարյանի խոստումն ընդամենը 5 օր է ուժի մեջ եղել (Տեսանյութ)
Բնակիչներին պատկանող շքամուտքը սեփականացրել են՝ քիչ չէ, մի բան էլ վարձով են տալիս Սայաթ-Նովա 25, 23 շենքերի շքամուտքը տրվում է վարձով: Թեեւ բազմաբնակարան շենքերի մուտքերը օրենքով շենքի բնակիչների սեփականությունն են համարվում եւ որեւէ մեկը չի կարող դա միայնակ տնօրինել, սակայն ամսական 2500 դոլարով վարձով տրվող այս մուտքը տնօրինում է շենքի հետ ոչ մի կապ չունեցող
Անհատույց արյունատվության ակցիա՝ կազմակերպված Արյունաբանական կենտրոնի կողմից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը
«Սիրտ ունես, կյանք փրկիր» կարգախոսի ներքո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը Արյունաբանական կենտրոնի կողմից կազմակերպվել էր անհատույց արյունատվության ակցիա: Ակցիային մասնակցեցին և իրենց շնորհավորական խոսքերն հղեցին դեսպան Հեֆերնը, ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը: «Արյունատվությունը Միացյալ Նահանգներում շատ ընդունված է, – ասաց դեսպանը, – մենք հպարտ ենք համագործակցել Արյունաբանական կենտրոնի հետ,
«Ժառանգությունը» խուսափում է հստակ պատասխանից
Խորհրդարանում «գազի հարցով» ԱԺ ընդդիմադիր եւ այլընտրանք խմբակցությունների ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տապալումից հետո չե՞ք կարծում, որ ժամանակն է կառավարության անվստահության հարցն առաջ քաշել: Aravot.am-ի այս հարցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց. «Նախաձեռնության հեղինակներով դեռ պետք է քննարկենք արդյունքները, հետեւանքները եւ նոր որոշենք մեր հետագա անելիքները»: Մեր զրուցակիցն ասաց, որ խորհրդարանական ընդդիմադիրները նաեւ սկզբունք
Այլընտրանքային էներգիայի աղբյուրներ ստեղծելու ծրագրերը երեսուն տարով «թաղվել են»
Ազգային ժողովն այսօր շարունակում էր լսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թ. ծրագիրը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց պատգամավորների տված եւս մի քանի հարցերի: Մասնավորապես, Որոտան ՀԷԿՀ-ի ներկա գործունեության մասին հարցին ի պատասխան, նա ասաց, որ այս պահին Որոտանը շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը, իսկ երբ գույքի վաճառքի մասին պայմանագրի համաձայն Որոտանի գույքը կդառնա այլ ընկերության
Հույս ունեն, որ 85 տարեկան չեն դառնա
Փոխհատուցում. ո՞ւմ, ե՞րբ Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ կառավարության կողմից փոխհատուցում է կատարվում մեր բնակչությանը նախկին խնայողությունների՝ խորհրդային խնայբանկերում մնացած գումարների (ռուբլիների) դիմաց։ Սկզբնական շրջանում այդ փոխհատուցումը տրվում էր սոցիալական նպաստ ստացող ընտանիքներին, հետո որոշում կայացվեց ընդարձակել փոխհատուցում ստացողների ցանկը՝ ներգրավելով Հայրենական մեծ պատերազմի եւ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին ու էլի մի քանի կատեգորիայի
Փախստականների գործերով միակ ներկայացուցիչը դատարաններում ցավում է, որ փաստաբանի աշխատանքն անձնավորում են
Աշխեն Եսայանը (լուսանկարում) դատարաններում մեծ թվով փախստականների հիմնական ներկայացուցիչն է: Նրա՝ «Առավոտին» տված հարցազրույցին ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայությունը պատասխան արձագանք էր պատրաստել, որում շեշտվում էր, թե հոդվածում կան իրականությանը չհամապատասխանող փաստեր: Խոսքը «Փախստականների գործերով միգրացիոն ծառայությունը «Copy, paste» է անում» հոդվածի մասին է: Տեղի ունեցածը նկատի առնելով՝ «Առավոտը» կրկին զրուցեց փաստաբան Աշխեն Եսայանի հետ:
Կշարունակի Զարուհի Փոստանջյանի վերաքննիչ բողոքի դատական քննությունը
Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող հուշարձանի` ‹‹Ծածկած շուկայի›› ապօրինի քանդման և շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին ՀՀ իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով ընթացք չի ստացել: Հուշարձանը քանդողը և պաշտոնատար անձը, ովքեր պատասխանատու են հուշարձանի պահպանման համար, պատասխանատվության չեն կանչվել: ՀՀ իրավապահ
Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը մնացել է անփոփոխ
Համաձայն մեղադրական եզրակացության` վանաձորցին շուրջ մեկ տարի իր հետ մարմնավաճառության էր տարել այլ անձի ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, մերժել է մեղադրող դատախազ Վահագն Ստեփանյանի բողոքն ու անփոփոխ թողել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը` այդկերպ ճանաչելով եւ հռչակելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Աստղիկ Վ.-ի անմեղությունը՝ նրան վերագրվող
ՕԵԿ պատգամավոր. «Մաքսային միության անդամակցումը մեր երկրի շահերից է բխում»
«ՕԵԿ-ը ակտիվ քաղաքական ուժ է, ակտիվ է ոչ միայն ԱԺ-ում, այլև տարածաշրջանում»,-այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը: Պարոն Խաչատրյանը որպես ակտիվության վկայություն և ՕԵԿ-ի պասիվությանը վերաբերող հարցին ի պատասխան՝ նշեց. «Չկա մի քառօրյա, որտեղ հայտարարությունների ժամին ՕԵԿ պատգամավորների կողմից հայտարարություններ չհնչեն»: Aravot.am-ի դիտարկմանը, թե արդյոք ՕԵԿ-ի պասիվության մասին չի՞ վկայում
Ոստիկանների հետ բախման արդյունքում տուժել է Civilnet կայքի օպերատորը (Տեսանյութ)
Քիչ առաջ ՊԵԿ-ի դիմաց բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ: Ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ շենքին, իսկ ցուցարարները հրելով մոտեցան, ՊԵԿ-ի լուսամուտներին փակցրեցին «Մենք դեմ ենք պարտադիր կուտակային համակարգին» պաստառներ: Վիճաբանեցին «Նախախորհրդարանի» ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը եւ փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը: Ոստիկանների բախումից տուժել է նաեւ Civil.net կայքի օպերատորը: Ըստ տեղեկությունների, հրմշտոցի արդյունքում վնասվել է նրա
Անվանի հայ ջութակահարը «Գինեսի» հավակնորդ է
Նիկոլայ Մադոյանը պատրաստվում է այն իրականացնել հայրենիքում Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում տեղ են գտել նաեւ երաժիշտ կատարողների անուններ, օրինակ՝ բրիտանացի ջութակահար Դավիդ Գարրետտը 2010թ. Ռիմսկի-Կորսակովի «Իշամեղվի թռիչքը» հայտնի ստեղծագործությունը 66,5 վայրկյանում կատարելու համար (1 վայրկյանում նվագելով 13 նոտա) դարձել է Գինեսի ռեկորդակիր: Որոշ ժամանակ անց նա գերազանցել է իր իսկ ռեկորդը՝ հիշյալ ստեղծագործությունը կատարելով 65
Ախալցխաի բնակիչներին թույլ են տվել ինքնուրույն ընտրել քաղաքապետի
Երեկ Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է ինքնակառավարման մարմինների վերաբերյալ նոր օրինագիծը: Նոր օրինագծի համաձայն միայն այն քաղաքները, որոնք համարվում են շրջանային կենտրոններ ունենալու են ինքնակառավարման կարգավիճակ: Ինքնակառավարման իրավունք ստացած քաղաքների շարքում է նաեւ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի կենտրոնը համարվող Ախալցխա քաղաքը, որտեղ ներկա դրությամբ հայերը կազմում են մոտ 40%(16,879 մարդ) իսկ վրացի- 28,473: Նոր օրինագծի համաձայն