Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» խուսափում է հստակ պատասխանից

Փետրվար 06,2014 14:32

Խորհրդարանում «գազի հարցով» ԱԺ ընդդիմադիր եւ այլընտրանք խմբակցությունների ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տապալումից հետո չե՞ք կարծում, որ ժամանակն է կառավարության անվստահության հարցն առաջ քաշել:

Aravot.am-ի այս հարցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց. «Նախաձեռնության հեղինակներով դեռ պետք է քննարկենք արդյունքները, հետեւանքները եւ նոր որոշենք մեր հետագա անելիքները»: Մեր զրուցակիցն ասաց, որ խորհրդարանական ընդդիմադիրները նաեւ սկզբունք ունեն`այնպիսի օրակարգ ձեւավորել, որը կլինի կոնսենսուսի հիման վրա:

«Առաջիկա մեր հավաքը, որը կարծում եմ հաջորդ շաբաթ տեղի կունենա, կանդրադառնանք նաեւ այդ հարցին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հիշեցնենք, երեկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ  լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արժե այդ հարցն առաջ քաշել:

Մեր հարցին`համատեղ քննարկումներում Դուք կառավարության հրաժարականի հարցը բարձրացնելու նախաձեռնությամբ հանդես կգա՞ք, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ասաց. «Որովհետեւ մենք պայմանավորվել ենք, որ հարցը միասնական քննարկված չէ ու որպեսզի առանձին տեսակետները չդառնան պատճառ`այնուհետեւ կոնսենսուս ձեռք չբերելու համար, մի քիչ սպասենք, երբ միասին կքննարկենք այդ հարցը»:
Դիտարկմանն էլ, որ, օրինակ, ՀԱԿ պատգամավորն իր կարծիքը բարձրաձայնել է, պարոն Հակոբյանն ասաց, որ իր տեսակետն էլ այն է, որ բոլոր հարցերը միասին քննարկեն ու նոր բարձրաձայնեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    սպասենք??? իսկ սա այն դեպքն է??? երբ ասում են….Մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728