Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ մշակույթի նախարարի նոր տեղակալի անունը նախկինում շոշափվում էր չարաշահումների քրեական գործում. pastinfo.am

Փետրվար 06,2014 14:57

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ։

Ն.Տեր-Վարդանյանը 2006-2014 թ.թ.-ին զբաղեցրել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնը:

Ի դեպ, հիշեցնենք, որ տարիներ առաջ նրա անունը շոշափվում էր  հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Ուղիղ 4 տարի առաջ՝ 2010 թվականի փետրվարի 5-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ  ՀՀ  գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ վերջինիս օժանդակությամբ նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողության վարչության  պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ:

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Ն. Տեր-Վարդանյանը, օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, ստորագրել է պայմանագրով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրությունները, որպիսի գործողությունների հետևանքով Ա. Հայրապետյանը հնարավորություն է ստացել և հափշտակել  19.010.000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար` պետությանը պատճառելով էական նյութական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Քրեական գործով նախաքննությունն իրականացրել է Ազգային անվտանգության քննչական ծառայությունը։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, գումարները վերականգնվեցին, գործը կարճվեց, իսկ չարաշահումների մասին մոռացան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728