Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միության նկատմամբ 3-րդ երկրներից ներմուծվող ապրանքները կփոխարինվեն տեղականով, կամ ՄՄ երկրների արտադրությամբ (Տեսանյութ)

Փետրվար 06,2014 15:38
Vahram Avanesyan

«Այն, որ 11 հազար ապրանքներից 60%-ը Մաքսային միությունում ավելի բարձր մաքսատուրք ունեն, քան Հայաստանում, դա չի նշանակում, որ 60 % ապրանքներ ՄՄ մտնելուց հետո թանկանալու են»,-այսօր կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետի հորդորով լրագրողներին պարզաբանումներ ներկայացրեց էկոնոմիկայի նախարարությունը` ՄՄ-ին անդամակցելուց հնարավոր թանկացումների վերաբերյալ:

Նախարարի ներկայացմամբ`11 հազար ապրանքատեսակներից ոչ բոլորի դեպքում է, որ մաքսատուրքերը փոփոխվելու են. այն երկրները, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առեւտրի համաձայնագիր, եւ եթե այդ երկրներից ենք ապրանքներ ներմուծելու Հայաստան, ապա տոկոսադրույքը հիմա 0 է, 0-էլ կմնա ՄՄ-ին անդամակցելուց հետո:

Ըստ պարոն Ավանեսյանի, իսկ ազատ առեւտրի համաձայնագրի անդամ պետություններ են ԱՊՀ գրեթե բոլոր երկրները, այդ թվում նաեւ Վրաստանը:

Պարոն Ավանեսյանն ասաց, որ ներկայումս պատրաստվում է ապրանքների խումբ, որոնց մաքսատուրքերի վերաբերյալ էլ ՄՄ-ի հետ բանակցություններ են տարվելու, որպեսզի սպառողական այդ ապրանքների գծով ՄՄ-ն բացառություններ անի Հայաստանի համար եւ մաքսատուրքի փոփոխություն չլինի:

«Մաքսային միություն մտնելուց հետո 1.5%-ը դա մաքսիմում ինֆլյացիայի սպասելիքներն են Հայաստանում, եթե որեւէ բացառություն չանենք, իսկ այդ բացառություններն անպայման լինելու են: Եթե ամբողջովին նույն ծավալներով նույն երկրներից շարունակվի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, երկու դեպքում էլ բացառություններ են լինելու եւ, ապրանքները, որոնք ներմուծվում էին Մաքսային միության նկատմամբ 3-րդ երկրներից, ամենայն հավանականությամբ, կփոխարինվեն կամ ներքին արտադրությամբ, կամ ՄՄ երկրների արտադրությամբ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728