Օրվա լրահոսը
Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը
«Սիրելի հայրենակիցներ, Հայոց Ազգային բանակի տոնի առթիվ նախ և առաջ ջերմորեն շնորհավորում եմ բանակի սպայական կազմին ու զինվորներին, դժվարին ու պատվաբեր ծառայության իրականացման ընթացքում մաղթում եմ առողջություն, կամք ու վճռականություն` բանակում բարեփոխումների իրականացման և Հայաստանի պաշտպանունակության ապահովման համար: Շնորհավորում եմ մեր ժողովրդին, որը ջանք չի խնայում սպայական կազմի, թիկունքի և շարքային զինվորի հետ միասին կայացնելու
Կոմիտաս 5-ի բնակիչներից փորձել է 40.600 դոլար պոկել
Կոմիտաս 5 հասցեում բազմահարկ շենքի կառուցապատողին հաջողվել է դատարանի որոշմամբ հանել տալ շինարարության վրայի արգելանքը: Շինարարությունը շարունակվում է, բնակիչներին էլ ոչինչ չի մնացել, քան երկարատեւ պայքարից հետո հաշտվել իրենց շենքի դիմաց բազմահարկ շենքի կառուցման հետ: Բնակիչներից Գոհար Սահակյանը Aravot.am-ին պատմեց, որ դատարանը իրենց երկընտրանքի առջեւ էր դրել կամ պետք է կառուցապատողին 40,600 դոլարով փոխհատուցեին շինարարության
Ես որ էսօր առավոտվանից քֆուր չեմ տվել, ուրեմն էսօր լավ օր է․ Գեներալ Մանվելը՝ Եռաբլուրում. «Առաջին լրատվական» (Տեսանյութ)
«Միասնություն է պետք՝ անկախ մեր ներքին պառակտումներից: Սաղ աշխարհը, Ամերիկայի պես պետությունն էլ իր ներքին բռակը ունի: Ըստ «Առաջին լրատվական» – ի, բացի Գերմանիայից՝ բոլոր եվրոպական երկրները ճգնաժամի մեջ ապրում են, բայց մենք այսօր իրոք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, մեզ ավելի համախմբվել է պետք»,- այսօր Եռաբլուրում՝ Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել
Հունվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, կողոպուտի 4 դեպքից` 3-ը, գողության 31 դեպքից` 17-ը, իսկ խարդախության 7, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության
Ռեստորանային համալիրի դիմաց կատարված կողոպուտը բացահայտվեց
Հունվարի 27-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց հափշտակել են մի կնոջ պայուսակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, անհայտ անձը 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասում, ռեստորանային համալիրի դիմաց, բացահայտ հափշտակել է 57-ամյա Ա.-ի պայուսակը` պատճառելով 225.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանների ձեռնարկած
«Սուտ ա ասում»․ քաղաքացիները՝ Սերժ Սարգսյանին. «Գալա» (Տեսանյութ)
Արարողակարգից հետո բարձրաստիճան պաշտոնյաները փորձում էին արագ հեռանալ Եռաբլուր զինվորական պանթեոնից: Եկեղեցու մուտքի մոտ Սերժ Սարգսյանին փորձեցին մոտենալ մի խումբ քաղաքացիներ, ովքեր դժգոհում էին, որ զինվորականներին տրվող թոշակները բավականին քիչ են: Ի պատասխան Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե բարձրացրել են: Զոհված զինծառայողների հարազատները սակայն նշեցին, որ ոչ մի բարձրացում չի եղել: «Սուտ ա ասում, զինվորականինը չեն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Հայոց բանակի օրվա առիթով
Սիրելի’ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ: Արդեն 22 տարի շարունակ այս տոնը խորհրդանշում է մեր հայրենիքի անկախությունն ու խաղաղությունը: Բոլորս էլ հիշում ենք, որ տարածաշրջանում ամենամարտունակի համարումն ունեցող մեր բանակը ձևավորվեց հայ ազգի համար շատ դժվարին ու պատասխանատու ժամանակահատվածում: Իբրև հայ ժողովրդի անբաժանելի մի մասնիկ մեր բանակը ևս կրեց անցումային փուլի
Դավիթ Ափինյան. «Տրամաբանական չէ, որ ՀՀ-ն հայտնվի ամենառազմականացված երկրների 4-րդ հորիզոնականում»
«Թվախաղ է տեղի ունեցել, չեմ կարող ասել, որ դա օբյեկտիվ է»,-Aravot.am-ի հարցին օբյեկտի՞վ է ՀՀ-ն ներկայացնել ամենառազմականացված երկրների շարքում չորրորդ հորիզոնականում, այսպես պատասխանեց «Արևելք» ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Ափինյանը: Հիշեցնենք, որ Global Militarization Index-ի 2013 թվականի վարկանիշի համաձայն` Հայաստանն իր ռազմական ծավալով զբաղեցնում է չորրորդ տեղը, Ադրբեջանը` 8-րդ, Վրաստանը՝ 54-րդ, Թուրքիան` 23-րդ, իսկ Իրանը`
Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենա
Հունվարի 28-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը): Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ալագյազ-Արթիկ (Հ-21) միջհամայնքային ավտոճանապարհի 1 կմ-ի մոտակայքում: Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել «Գազել» մակնիշի 28 UO 918 պետհամարանիշով (վարորդ՝
Հայ կանայք՝ մարտի դաշտում
Կանանց ներգրավվածությունը ՀՀ զինված ուժերում կնպաստի բանակի ընդհանուր մթնոլորտի բարելավմանը եւ կլրացնի ռեսուրսների բազան Հայ պատմիչների վկայությամբ՝ մեր պատմության ողջ ընթացքում հայուհիները՝ որպես կամավորներ, զենքը ձեռքին մասնակցել են ազգային-ազատագրական մարտերին: Մասնավորապես՝ Արցախյան պատերազմում մարտնչել է շուրջ 600 կին: Հայ կնոջ անձնվեր հայրենասիրության եւ մարտի դաշտում խիզախության խորհրդանիշն է Սոսե Մայրիկի կերպարը: Մեծ է եղել կանանց
Աստվածատուր Պետրոսյան. «Գուցե իշխանավորից հիասթափվենք, բայց հայրենիքից` երբեք»
Այսօր «Տեսակետ» ակումբում 1990-1994 թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, 1992-2000 թթ. պաշտպանության փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը խոսեց բանակի օրվա թեմայով: Շնորհավորելով բանակի օրվա առիթով, Աստվածատուր Պետրոսյանն ասաց, որ նոր արթնացում էր, ցնցում, որ ստեղծվեց հայոց բանակը: Ըստ նրա`մեր բանակը ի տարբերություն մյուս բանակների հետապնդում է մի նպատակ` պաշտպանել այն
ԵՄ հիմնադրամը կշարունակի Հայաստանի ժողովրդավարական հասարակության ֆինանսավորումը. «Ազատություն» ռադիոկայան
«Շարունակելու ենք աջակցել նրանց, ովքեր կարծում են, որ եվրոպական արժեքներն ու Եվրոպան Հայաստանի համար ճիշտ տարբերակ են», – ասում է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրանի նախագահը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, անցյալ տարվա հուլիսին Եվրամիության կողմից ստեղծված Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը պատրաստ է շարունակել Հայաստանի ժողովրդավարական հասարակության ֆինանսավորումը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հիմնադրամի նախագահ Եժի Պոմյանովսկին:
Շուրջ երեք տասնյակ պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել
Գլխավոր քննչական կառույցն ամփոփեց 2013-ը եւ 2014-ի անելիքները Օրերս Հատուկ քննչական ծառայությունն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն եւ ամփոփեց 2013-ի կատարած աշխատանքները: Ընդլայնված նիստը նախագահում էր ծառայության պետ, Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը: Պարոն Շահինյանը դրական գնահատեց անցնող տարին ու բացման խոսքում նշեց. «2013-ին մեր ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, մարդու եւ քաղաքացու իրավունքներն
Միայն ինքնակազմակերպված քաղաքացիներն են փոխում քաղաքականությունը
Ըստ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի՝ Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, որ ինքնակազմակերպված քաղաքացիական ներուժը կարող է վերածվել լրջագույն քաղաքական գործոնի: – Պարոն Մեհրաբյան, վերջերս հաճախ մատնանշում են Ուկրաինայում տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, եւ փորձ է արվում արդարացնել Հայաստանի կատարած ընտրությունը սեպտեմբերի 3-ին, այն առումով, որ ահա՝ տեսեք, թե ինչ է կատարվում
Արցախի ռազմական ուսումնարանը լինելու է ամենաժամանակակիցը ԱՊՀ-ում (Տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ 2014թ․ — Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: ՈՒսումնարանի ապագա սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաև Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում: Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին՝
«Թարիվերդիեւն ապրում էր սիրո օրենքներով»
Վերա Թարիվերդիեւան՝ անվանի ամուսնու եւ հայաստանյան համերգի մասին Մեր հայրենակից, ճանաչված կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական արտիստ Միքայել Թարիվերդիեւը արվեստի աշխարհ եկավ 1950-ականների վերջին՝ Ռոդիոն Շչեդրինի, Անդրեյ Պետրովի, Սերգեյ Սլոմինսկու եւ մյուսների հետ: Նրա ստեղծագործական դիապազոնը ընդարձակ է, ընդգրկում է երաժշտարվեստի գրեթե բոլոր ժանրերը, այդ թվում՝ օպերա, բալետ, կամերային, գործիքային կոնցերտներ, խմբերգեր, ռոմանսներ, կինոերաժշտություն: Կոմպոզիտորն առավել հայտնի
Դերասանի առեղծվածը
Բեմահարթակը մեյմունության ասպարեզ չէ: Թվում է՝ շատերն են այսպես մտածում, մանավանդ՝ թատրոնի մարդիկ: Բայց արի ու տես` այսօր քչերն են գործնականում մտահոգված հստակ զանազանելու այն, ինչը բնորոշում է դերասանի իրական արվեստը, եւ այն, ինչը անբռնազբոսիկ ծամածռություն է: 21-րդ դարասկզբին մեզանում ցավալիորեն սվաղվեցին Մելպոմենայի բոլոր չափանիշները. մնացին սոսկ մոտավոր պատկերացումներ անցյալից, մի քանի եզրեր, որոնք իբրեւ
Лига.Новости. Ուկրաինայի վարչապետի հրաժարականը՝ երկրի ամբողջականությունն ավելի կարևոր է
Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը հրաժարականի դիմում է ներկայացրել, ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: Փոխանցում է «Լիգա.Նովոստի» լրատվականը: Ազարովն իր հայտարարության մեջ նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակը սպառնում է Ուկրաինայի տնտեսական և սոցիալական զարգացմանը. «Բախումների ժամանակ կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի: Մենք արել ենք և անում ենք ամեն ինչ,
Ու գամված ենք այս հողին…
Ի վերջո, մոռանալով շատ կարեւոր մի հանգամանք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրով ու սրով անցած ճանապարհ ունեն եւ պետք չի նրանց փոխարեն հարաբերությունների ճշտման մասին ախտորոշումներ անել: Մարդ է, որն ունի իր կարծիքը: Ինչպես ես եմ ասում՝ ամաչում եմ, որ Արմեն Մովսիսյանը մեր կառավարության անդամ է, ինքն էլ ասում է՝ ամաչում եմ, որ Տիգրան Սարգսյանն է մեր վարչապետը:
Համացանցը դյուրահավատ է դարձնում
Համացանցում տեղեկատվություն էր հրապարակվել, ըստ որի՝ ՌԴ նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Օնիշչենկոն, իբր, հանդես է եկել հայտարարությամբ, թե Մայդանում ԱՄՆ ԿՀՎ-ն փորձարկում է նոր զենք՝ վիրուս, որը մարդկանց հեղափոխական է դարձնում: Ըստ ամենայնի, դա կատակ է, որի նպատակն է ցույց տալ ռուսական պաշտոնական քարոզչության «կացնայնությունը»: Չնայած իրականում այդ քարոզչությունն իսկապես նախատեսված է չափազանց ցածր մտավոր
Սեյրան Օհանյան. «Կեղծ գիտությունների թեկնածու չունենալու համար»
ՀՀ պաշտպանության նախարարի հայոց բանակի կազմավորվման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին ներկաներին բաժանվեցին «Բանակը մեր տունն է, մեր ամրոցն է. Մեր ամրոցում՝ մեր օրենքներով, կամ միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» գրքույկը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գրքույկում անդրադարձել է մի շարք ցավոտ հարցերի, որոնցից մեկը զորակոչն էր: «Հիմա քննարկվում է առաջիկա տարիներին հայոց բանակ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Այսօր մեր ժողովուրդը նշում է Հայոց բանակի օրը: Բանակ, որի ձևավորումը ճակատագրի բերումով ընթացավ պատմական մեր հայրենիքի մաս կազմող Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ: Թերևս նաև դա է պատճառը, որ հաղթանակած մեր բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պատվաբեր համարումն ունի, իսկ նրա տոնը՝ մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է: Բանակի
Կարող են վիճել, մեկ-երկու հատ էլ խփել իրար, նորմալ է այդ տարիքի համար. Շուշան Պետրոսյանը` բանակի մասին. Yerkir.am
Բանակ գնացող յուրաքանչյուր պատանի պետք է գիտակցի բանակի խորհուրդը` որ գնում է բանակ ոչ թե աքլորանալու կամ ընկերների հաշվին կայանալու, այլ հայրենիքի սահմանը պաշտպանելու. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Պատգամավորը կուզենար, որ զինվորներն այնպես ծառայեին, որ հետո բանակի մասին ոչ մի վատ հուշ չունենային: Շուշան Պետրոսյանը համոզված է` Հայոց բանակը շատ
Վլադիմիր Գասպարյան. «Աղջիկ ջան, հոգի ջան, մենք վերափոխվել ենք, դա այլևս չենք անում». 168.am (տեսանյութ)
168.am-ն այսօր Եռաբլուրում Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեց՝ արդյոք իր հայտարարությունը, որ իրենք էլ էին ծեծում, ջարդում, ստորացնում, հաղորդում չէ՞ հանցագործության մասին: «Բացարձակապես: Աղջի´կ ջան, հոգի ջան, ախր պետք է հասկանալ՝ ինչը ինչից հետո է: Բաց տեքստով ասված է եղել. մենք, ես ի նկատի եմ ունեցել, պարզաբանեմ, խաղաղվելու համար պարզաբանեմ, մենք ի նկատի ենք ունեցել միլիցիան, այսինքն՝
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի շնորհավորական ուղերձը Հայկական բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ
Հարգելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայերիս համար հայկական զինված ուժերի զարգացումը բխում է մեր ազգային անվտանգության շահերից: Հայ ժողովրդի պատմությանը հետադարձ հայացք նետելիս, ակնհայտ է դառնում, որ հայերի բոլոր հաղթանակները, անգամ պետականության բացակայության պայմաններում, պայմանավորված են եղել հայկական զինված ուժերի շուրջ համախմբվածությամբ: Նորօրյա հայկական բանակաշինության ակունքներում կանգնած մեր սերունդը
Եթե ՍԴ-ն օրենքին կյանքի ուղեգիր տա՝ ստիպված կլինեն վճարել նաեւ հունվարի եւ հետագա ամիսների համար. «Հայոց աշխարհ»
Մինչ ոմանք ցնծության մեջ են եւ մտածում են, թե Սահմանադրական դատարանի այդ որոշմամբ չեղյալ հայտարարվեց կուտակային համակարգի ներդրումը պարտադրող օրենքը` օրենքի գիտակները խորհուրդ են տալիս ժամանակից առաջ հաղթանակներ չտոնել եւ համբերությամբ զինվելով` սպասել մինչեւ ՍԴ-ի վերջնական որոշմանը: Իրավաբան ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ նկատում է, որ դատարանի որոշումը զուտ աշխատակարգային է, եթե գործը վարույթ է ընդունվել` այսպես թե
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շնորհավորանքը Բանակի 22-րդ տարեդարձի առթիվ
Հարգելի սպանե՛ր, զինվորնե՛ր: 22 տարի առաջ Արցախյան պատերազմի բովի մեջ ծնունդ առավ Հայկական Բանակը, որը դարձավ Հայաստանի և Արցախի անվտանգության, շարունակականության երաշխավորն ու խորհրդանիշը: Այս տոնական օրը հիրավի խորհրդանշական է բոլորի համար, տոն, որը նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում ու բովանդակ Սփյուռքում: Յուրաքանչյուր հայորդի հպարտ է իրեն զգում Հայկական բանակի կազմավորման օրը: Առանց
Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Բանակի օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ու Հայոց հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՍԴՀԿ ատենապետը՝ ձախ ուժերի միավորման մասին. «Հայոց աշխարհ»
Այո, մենք բանակցություններ ենք վարել Դեմկուսի, Կոմկուսի, նաեւ այլ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ:
Հովհաննես Իգիթյան. «Մեզ մոտ էլ մարդիկ չեն հավատում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը». «168 ժամ»
Հատված ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ հարցազրույցից: – Պարոն Իգիթյան, շատերը Կիևում տիրող իրավիճակը նմանեցնում են 2008 թվականին Հայաստանում ստեղծված վիճակի հետ։ Դուք որևէ նմանություն այս առումով տեսնո՞ւմ եք։ – Նմանեցնելը շատ արհեստական կլինի, որովհետև Հայաստանում 2008-ը կապված էր նախագահական ընտրությունների հետ, և ժողովուրդն աջակցում էր ընդդիմությանը, իսկ քաղաքական լիդերը վերահսկում էր ժողովրդին, զանգվածը