Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Հայոց բանակի օրվա առիթով

Հունվար 28,2014 13:58
Gagik Carukyan

Սիրելի’ հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ: Արդեն 22 տարի շարունակ այս տոնը խորհրդանշում է մեր հայրենիքի անկախությունն ու խաղաղությունը: Բոլորս էլ հիշում ենք, որ տարածաշրջանում ամենամարտունակի համարումն ունեցող մեր բանակը ձևավորվեց հայ ազգի համար շատ դժվարին ու պատասխանատու ժամանակահատվածում: Իբրև հայ ժողովրդի անբաժանելի մի մասնիկ մեր բանակը ևս կրեց անցումային փուլի բոլոր դժվարությունները, բայց պատվով իրականացրեց ու իրականացնում է իր առաքելությունը և այսօր հանդիսանում է բարձր մարտունակության ռազմական միավոր և տարածաշրջանային կայունության ու խաղաղության կարևոր երաշխիք: Այսօր արդեն Հայոց բանակը կայացած է և մեր հպարտությունն է:

Սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի զինվորներին, սպաներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական բանակի կազմավորման, նրա կայացման ու հզորացման գործում։ Հայոց բանակի հաղթական տոնի կապակցությամբ կրկին ու կրկին շնորհավորում եմ մեր ժողովրդին, մաղթում մեր զինվորներին բարի ծառայություն, նրանց ծնողներին՝ համբերություն, հայոց երկրի սահմաններին՝ անառիկ ամրություն ու խաղաղություն։ Հավերժ փառք ազատամարտիկներին, զինվորներին ու սպաներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի ու ժողովրդի համար: Հավերժ փառք Հայոց բանակին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031