Օրվա լրահոսը

Ռայներ Մորել. Սարգսյան-Օլանդ-Ալիեւ հանդիպումից պետք չէ մեծ արդյունքներ ակնկալել

Ռայներ Մորելը կարեւորում է այն, որ երկու պետությունների նախագահները երկխոսության մեջ են

«Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը»

«Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հոկտեմբերի 28-ին հրավիրել էր աշխատանքային քննարկում՝ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում: Տեղեկացնենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն» անվանակարգում: Ծրագրի նպատակն է

«Անտաղանդությունն ու նախանձը ազգություն չունեն»

Ալեքսանդր Թոփչյանը՝ շվեյցարացի գրողի ու իր սերնդակիցների ճակատագրերի զուգահեռների մասին Շվեյցարացի ականավոր արձակագիր, բանաստեղծ եւ քննադատ Ժակ Շեսսեի «Մարդակեր դեւը» վեպը, որ 1973-ին արժանացավ Ֆրանսիայի ամենաբարձր՝ Գոնկուր մրցանակին եւ թարգմանվեց աշխարհի ավելի քան 10 լեզվով, այժմ նաեւ հայերեն կարելի է կարդալ՝ գրող, թարգմանիչ, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի (լուսանկարում) շնորհիվ: Այդ ստեղծագործությունը սեփական երեխաներին խժռող Քրոնոս աստվածահոր

Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի դեսպանատների ներկայացուցիչները Առաջին համաշխարհայինի 100-ամյա տարելիցի կապակցությամբ ֆուտբոլ են խաղալու

Ռայներ Մորելի խոսքերով՝ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմները եվրոպական ժողովուրդներին մտածելու տեղիք են տվել

«Սահմանադրական փոփոխությունները Հայաստանի պրոռուսական քաղաքականությունը պահելու համար է». փորձագետ

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը Հայաստանի իշխանությունների շահագրգռվածության պատճառը սահմանադրական փոփոխությունների հարցում պայմանավորում է Ռուսաստանի ազդեցությամբ: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում նա ասաց, որ ցանկացած երկրում նախագահական ընտրությունները արտաքին գործոնի համար ռիսկային են: Հայաստանի դեպքում՝ Ռուսաստանի համար է ռիսկային: Ըստ նրա, եթե նախագահի թեկնածուներից մեկն էլ լինի հակառուսական տրամադրվածությամբ, շատ հնարավոր է, որ երկրում արտաքին

Քեթրին Լիչ. «Հույս ունենք, որ 2015 թվականին հայ-թուրքական հարաբերություններում խորհրդանշական քայլ կկատարվի»

Ռայներ Մորելի կարծիքով՝ Թուրքիան առաջիկա տարիների ընթացքում կմտածի ներողություն խնդրելու եւ հաշտեցման դիրք բռնելու մասին

Մրցավարը պատժվել է երաժշտություն սիրելու համար

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության «Վեսթ Բրոմվիչ»-«Կրիստալ Փելաս» թիմերի հանդիպման մրցավար Մարկ Կլատենբուրգը կրկնակի պատժվել է: Համաձայն կանոնակարգի, հանդիպման մրցավարը ստադիոն պետք է ժամանի եւ մեկնի իր օգնականների հետ միասին` նույն ավտոբուսով: Սակայն 39-ամյա Կլատենբուրգը խաղից անմիջապես հետո իր մեքենայով շտապ մեկնել է Նյուքասլ` փոփ երգիչ Էդ Շիրանի համերգին հասնելու նպատակով: Դրա համար նա որակազրկվել է մեկ

Ալիևը փարիզյան եռակողմ հանդիպումից հետո շփոթված ու վազքով նստել է մեքենա

«Հայկական կողմը մեկ խնդիր ուներ Փարիզում. օգոստոսի սկզբին տեղի ունեցած ռազմական հաջողությունը կապիտալիզացնել բանակցությունների սեղանին»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած՝ ՀՀ-ի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների եռակողմ հանդիպմանը, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա հանդիպումը դիտարկում է որպես օգոստոսյան լարված իրադարձություններին հետևած բանակցությունների շարունակություն: Ըստ քաղաքագետի՝ հայկական կողմին հաջողվել է

Դարպասաձողը դարպասապահին ուղարկել է հիվանդանոց

Դարպասապահների մարտական ընկերը` դարպասաձողը, միշտ չէ, որ կանգնելով գնդակի ճանապարհին, բարի ծառայություն է մատուցում դարպասի գլխավոր պահապանին: Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Ռեյնջերս»-«Սենթ-Ջոնսթոն» խաղն ավարտվել է առաջինի 1:0 հաղթանակով: Բայց «Ռեյնջերսը» հանդիպումը շարունակել է առանց հիմնական դարպասապահ Սթիվ Սիմոնսենի, որը խաղային դրագներից մեկում այնպես է բախվել ուղղահայաց դարպասաձողին, որ փոխարինվել եւ շտապ տեղափոխվել է հիվանդանոց:

Կարեն Դուրգարյանն «օլիմպիական չեմպիոն» կդառնա

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման նոր համակարգում համերգահյուրախաղային բաժինը թեպետ վերանվանվել է պրոդյուսերական, սակայն էականորեն ոչինչ չի փոխվել, քանի որ բաժինը իր կոչմանը չի ծառայում: Թատրոնի սանկտպետերբուրգյան հյուրախաղերն էլ վերջին շրջանում կայանում են ՀՀ վաստակավոր արտիստ, երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի եւ աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի անձնական կապերի

Եվրոպացիները փորձել են սադրել Ադրբեջանի արդարադատության նախարարին

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը պատմում է, թե ԵԽ Կոնգրեսում ինչպես են եվրոպացի գործիչները փորձել սադրել Ադրբեջանի արդարադատության նախարարին: «Հանդիպմանը ներառված էր նաեւ օրակարգային հարց՝ սեպարատիստական շարժումները Ուկրաինայում եւ հարեւան երկրներում : Ադրբեջանի պաշտոնական դիմումի համաձայն, Ադրբեջանի արդարադատության նախարարը հրավիրվեց այդ քննարկմանը: Չնայած Ադրբեջանը Ուկրաինայի հարեւան երկիր չէ: Դա ակնհայտորեն հրահրված էր եվրոպացի պաշտոնյաների

ԼՂՀ Ազգային ժողովը հավանության արժանացրեց խորհրդարանական հաջորդ ընտրություններում խառը ընտրակարգի նոր հարաբերակցությունը

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Օրենսդիր մարմինը մեկ ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացնելու մասին» ԼՂՀ օրենքը, որով Արցախի Հանրապետությունը սկսում է միջազգային պայմանագրերին ու կոնվենցիաներին միակողմանիորեն միանալու գործընթացը։ Խորհրդարանը հաստատեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում

ԼՂՀ նախկին դատախազը նշանակվեց ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը վերանշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Ամասիայի դաշտերում կազմակերպած կերուխումը էժան չնստեց եզդի չոբանների վրա

Հենց նոր Aravot.am-ին հայտնի դարձավ, որ երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել Ամասիայի դաշտերում՝ ազգությամբ եզդի երկու չոբանների միջև: Ամասիայի առողջության կենտրոնից 16.15 րոպեին տեղի ոստիկանություն հաղորդում է ուղղվել այն մասին, որ Մելիքշահ Մխոյանը մարմնական վնասվածքներ է հասցրել մեկ այլ չոբանի` Կնյազ Ուսուբյանին`վնասելով նրա գլուխն ու դեմքը: Պարզվում է, որ Ամասիայի դաշտերում անասուն արածացնելիս այս երկու

«Կանանց զրկելով եկամուտներից՝ ազդելու են նրանց, եթե ոչ առաջին, ապա երկրորդ եւ երրորդ երեխա ունենալու որոշման վրա»

Նախաձեռնության անդամների խոսքով՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունները հակասում են Սահմանադրությանը

Հարություն Խաչատրյան. «Անցել է լաց լինող, մելանխոլիկ արվեստագետների ժամանակը»

Հայ կինոգործիչներն ամփոփում են «Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» ծրագիրը

«Հոկտեմբերի 27-ի դեպքերը մարտի 1-ի պես չեն ներկայացվել»

Ըստ Լեւոն Բարսեղյանի, այդօրինակ դրվագները դասագրքեր ներմուծելը դժվար է, բայց ոչ անհնարին Երկու տարի առաջ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին մեղադրեցին պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ, այն բանի համար, որ պատմաբանը իր գրած Հայոց պատմության դասագրքում Մարտի 1-ի դեպքերն ու նախագահական ընտրությունները ներկայացրել է սուբյեկտիվ ու աղավաղված: Aravot.am-ի հետ զրույցում Էդիկ Մինասյանն ասել էր, թե՝

Դավիթ Հարությունյանը չբացառեց`2015-ի բյուջեն կարող է փոխվել

«Կառավարությունը հստակ հետևում է բյուջետային ընթացակարգին, բյուջեում արտացոլվում է այն, ինչը հաշվարկված է, ինչը առկա է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն`անդրադառնալով արդեն երկու օր քննարկման թեմա դարձած հարցին` ինչո՞ւ 2015 թվականի բյուջեի նախագծում չի հաշվարկվել ԵՏՄ անդամակցության ազդեցությունը ՀՀ պետբյուջեի վրա: Նա կրկնեց նույն փաստարկը, ինչ երկու օր բերում է

Ուկրաինացի դիվանագետը արձագանքեց Սորոսի կանխատեսումներին

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հավատում է, որ Ուկրաինայի իշխանություններն ամեն ինչ կանեն, որ Ղրիմը վերադառնա Ուկրաինայի կազմ: Այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողներից մեկի հարցին, թե հավատո՞ւմ եք, որ Ղրիմը կվերադառնա Ուկրաինայի կազմ, դեսպանն ասաց՝ Աստծուն է հավատում: Հետո ասաց, որ դե ֆակտո Ուկրաինայինն է.«Բայց գնվել է Ռուսաստանի կողմից: Ուկրաինայի իշխանություններն ամեն ինչ կանեն, որ

Հովհաննես Սահակյանը`Զարուհի Փոստանջյանին. «Ձեր ասած ընտրությունները 2017-18 թվականներին են»

«Տեղյա՞կ եք, որ շուտով արտահերթ ընտրություններ են, հանրությունը պահանջում է: Որքա՞ն գումար է այդ դեպքում պահանջվելու բյուջեից, որքա՞ն գումար է նախատեսված»,-այսօր խորհրդարանում 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին: «Չգիտեի»,- արձագանքեց Տիգրան Մուկուչյանը` հավելելով, որ բյուջեի նախագիծը գրելիս օրենքով ամրագրված պահանջները հաշվի առնվում են,

Ինչն է Դաբաղյանին հիացրել Լիսաբոնում. «Ա1+» (տեսանյութ)

Դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը «Շողակն» համույթի հետ Լիսաբոնում ներկայացրել է Հայաստանը՝ «Հայ մշակույթի շաբաթվա» ընթացքում,որի կազմակերպիչը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական բաժանմունքն էր։ Նա համույթի ներկայացուցիչների հետ այսօր իր տպավորություններն է կիսել լրագրողների հետ։ Իր խոսքերով՝ աշխարհի տարբեր կատարյալ դահլիճներում ելույթ ունեցած դուդուկահարին հատկապես հիացրել է «Գյուլբենկյան» կենտրոնի դահլիճն իր հնչողությամբ, դիզայնով. «Ամեն ինչ արված էր,որ մարդ

Ապարանի եւ Թալինի տարածաշրջաններում կայացան «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսներ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ հանրապետության հանրակրթական դպրոցներում անց է կացվում մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը կրող ցուցահանդեսը: Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ ծրագրի շրջանակում ցուցահանդեսներ կազմակերպվեցին Ապարան եւ Թալին քաղաքներում, որին մասնակցեցին համապատասխան տարածաշրջանների հանրակրթական եւ գեղարվեստի դպրոցների աշակերտները: Իրենց ուսուցիչների ղեկավարությամբ մասնակիցները ներկայացրին թեմատիկ շուրջ 55 աշխատանք: Ընտրվեց

Դատարանը Հրաչյա Գևորգյանի գործով կայացրեց որոշում

2014 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, հրապարակվեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Հրաչյա Գևորգյանի բողոքի քննարկման հիման վրա կայացված որոշումը: Դատարանը, քննության առնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին նախաքննական մարմնի որոշումը վերացնելու պահանջի մասին ներկայացված բողոքը, կայացրեց բողոքը մերժելու մասին որոշումը՝

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ին ժամը 12:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են երթևեկության համար:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Եռյակի հաջորդ հանրահավաքի օրը դեռ պարզ չէ

Հաջորդ հանրահավաքի մասին եռյակը դեռ որոշում չունի, քանի որ դեռ նիստ չեն հրավիրել: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց, որ ձգձգման հետ կապված խնդիրներ պետք փնտրել պետք չէ: Այժմ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ղեկավար մարմնում քննարկում և գնահատում է անցած հանրահավաքը, իսկ «հաջորդի անցկացման մասին դեռ կհասցնեն քննարկել»:

Եռօրյա սեմինար՝ Դիլիջանում

Դիլիջան քաղաքի «Դիլիջան Ռեզորտ» հյուրանոցում օրերս տեղի ունեցավ եռօրյա սեմինար՝ «Քրեական օրենսդրության եւ դատավարության ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 8-րդ հոդվածների վերաբերյալ հմտությունների կատարելագործմանը» թեմայով: Սեմինարը կազմակերպել էր Եվրոպայի խորհուրդը՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին ՀՀ վճռաբեկ

Չինովնիկների համար միջոցներ միշտ էլ կգտնվեն. «Հայոց աշխարհ»

Ազգային ժողովի հանձնաժողովներում մեկնարկել են հաջորդ տարվա բյուջեի քննարկումները։ Չնայած փաստաթուղթն ունի որոշակի առանձնահատկություններ, այնուհանդերձ ծախսային հիմնական ուղղությունները գրեթե չեն փոխվել։ Մասնավորապես ինչպես մինչեւ այժմ, այնպես էլ հաջորդ տարի պետական բյուջեն ստիպված է լինելու մեծ գումարներ ուղղել չինովնիկական ապարատի պահպանման եւ սպասարկման համար։ Այդ նպատակին հատկացվող բյուջետային միջոցները տարեցտարի ավելանում են։ Աճն առավել կտրուկ կլինի

Պաշտոնատար անձանց կողմից Հարություն Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հարություն Մ.-ն գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին հանրապետական հիվանդանոցում վիճաբանել է բուժանձնակազմի հետ, որի կապակցությամբ հիվանդանոց ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել, այնուհետև` տարվել է ոստիկանության հիշյալ բաժին: Այնտեղ ոստիկանները շարունակել են իրեն ծեծի ենթարկել, ինչի հետևանքով վատացել է ինքնազգացողությունը

«Կոմունիստական թվի» անեկդոտ`Գագիկ Ջհանգիրյանի կողմից

«Պլենումում ասում են`էս չկա, էն չկա: Պատասխանում են`շաբաթ օրը կաշխատենք, կիրակի օրը կաշխատենք…»,- «կոմունիստական թվի» այս անեկդոտն այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Այդ հումորը պատգամավորը պատմեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի`իր հարցին հնչած պատասխանից հետո: Գագիկ Ջհանգիրյանը հարցրել էր նախարարին. «Դուք այսօր մեզ որակական բաներ պիտի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031