Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ռազմական ուսումնարանը լինելու է ամենաժամանակակիցը ԱՊՀ-ում (Տեսանյութ)

Հունվար 28,2014 13:26

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ 2014թ․ — Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: ՈՒսումնարանի ապագա սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաև Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում: Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին՝ արժանիորեն համարվելով ամենաժամանակակիցը ԱՊՀ տարածքում: Նախագծի համաձայն, ռազմական ու կենցաղային մասնաշենքերից բացի, ուսումնարանը կունենա հանդիսությունների մեծ սրահ, ֆուտբոլի դաշտ տրիբունաներով, հարթակներ բռնցքամարտի, ըմբշամարտի ու ծանրամարտի համար, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր և թենիսի հարթակ, ինչպես նաև մրգատու այգի ու ծաղկանոց:
Հաշվի առնելով ցուցաբերված հետաքրքրությունն ու ստացված հայտերը, ուսումնարան ընդհանուր հիմունքներով ընդունվելու իրավունք կունենան ազգությամբ լեզգինները, թալիշները, ավարները, ցախուրներն ու թաթերը:

7 2 8
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ապագա ուսումնարանի մասին պատմող տեսաֆիլմ:

«Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031