Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուտ ա ասում»․ քաղաքացիները՝ Սերժ Սարգսյանին. «Գալա» (Տեսանյութ)

Հունվար 28,2014 14:07

Արարողակարգից հետո բարձրաստիճան պաշտոնյաները փորձում էին արագ հեռանալ Եռաբլուր զինվորական պանթեոնից: Եկեղեցու մուտքի մոտ Սերժ Սարգսյանին փորձեցին մոտենալ մի խումբ քաղաքացիներ, ովքեր դժգոհում էին, որ զինվորականներին տրվող թոշակները բավականին քիչ են: Ի պատասխան Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե բարձրացրել են: Զոհված զինծառայողների հարազատները սակայն նշեցին, որ ոչ մի բարձրացում չի եղել: «Սուտ ա ասում, զինվորականինը չեն բարձրացրել»,- արդեն հեռացող Ս. Սարգսյանի հետեւից գոռաց հավաքվածներից մեկը:

Ըստ «Գալա»- ի,  քաղաքացիների դժգոհությունները լսել հրաժարվեցին նաեւ ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ խորհուրդ տվեց զանգահարել իրենց թեժ գծին:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031