Օրվա լրահոսը
Նախորդ տարի Լոռիում 189 հրդեհ է բռնկվել
Բռնկված 189 հրդեհից 65 դեպքը տեղի է ունեցել անտառներում եւ խոտածածկ տարածքներում:
«Բանակի մասին չի կարելի վատ բան ասել». Դուշման Վարդանի քույր
«Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունների հետևանքով հերոսաբար ընկած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի սխրանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր բանակը հզոր է և պատրաստ դիմակայելու ցանկացած հարձակման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը: «Կրակոցներ միշտ էլ լինում են սահմանում,- ասում է նա,- բայց սա
Սպարտակ Ղուկասյանի ընկերը Սամվել Բալասանյանից վրեժ լուծելո՞ւ էր գնացել
Պարզվում է, նախօրեին Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի հետ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տուն է գնացել Սպարտակի ամենամտերիմ ընկերներից` Բադալի Արմանը: Aravot.am-ի տեղեկություններով, Սամվել Բալասանյանի տան տեսախցիկներով արձանագրված ու համացանցում տարածված տեսագրությունը ֆիքսել է, որ Սպարտակի մեքենայի հետեւից գնացող սպիտակ մեքենան հենց Բադալի Արմանինն է: Նա զբաղվում էր Սպարտակի ասֆալտապատման գործարանով` փաստացի ղեկավարելով այդ գործարանը: Ինչպես
Սոչիում հայ օլիմպիականները հանդես կգան յոթ դիսցիպլիններում
Արդեն տեղեկացրել ենք, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում հանդես է գալու հայաստանցի երեք դահուկավազորդ եւ մեկ լեռնադահուկորդ: ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը տեղեկացնում է, որ մեր մարզիկները պայքարելու են չորս դիսցիպլիններում: Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք) հանդես է գալու սկիաթլոնում (15 կմ դասական ոճ+15 կմ չմշկաոճ), 15 կմ դասական ոճում, արագավազքում եւ 50 կմ ազատ ոճում: Սերգեյին է
«Նախախորհրդարանը» ներկայացրեց ապագա պետության մակրո ընկալումը
«Մեզ բաժին ընկած մեր այսօրվա պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, անկախություն է ձեռք բերել Խորհրդային Միության փլուզման հետեւանքով: Եվ գաղտնիք չէ, որ 1988 թվականին սկսված ազգային ազատագրական պայքարն, ընդհանուր առմամբ, սահմանափակվել է Արցախի ազատագրման հարցը լուծելու շրջանակներում, եւ կարելի է ասել, այդ հարցը մեր ժողովուրդը լուծել է: Այդ հարցի իրավական ամրագրումը մոտ ապագայի խնդիր է, երբ Հայաստանում
Ադրբեջանական կայքերի` հայ հաքերների կողմից «կոտրելը» սահմանում լարվածությո՞ւն կառաջացնի
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին դիվերսիոն զարգացումներից հետո, երբ զոհվեց 19-ամյա հայ սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, հայ հաքերները մեկ գիշեր անց շուրջ 13 ադրբեջանական կայք կոտրեցին, ինչը յուրօրինակ պատասխան էր հայկական սահմանին զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի զոհվելու փաստին: «Կոտրված» ադրբեջանական կայքերի վրա հայ հաքերները զոհված սերժանտի նկարն էին տեղադրել: Այս քայլի նպատակահարմարության և այն բանի մասին, թե հաքերային
Հարություն Բերբերյանը՝ Տիգրան Սարգսյանի և թուրք ազգայնամոլի լուսանկարի մասին. 168.am
168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանն ասաց, թե թուրք ազգայնականը միջոցառումներից մեկի ժամանակ խնդրել է վարչապետ Տիգրան Սարգսյանին նկարվել իր հետ: «Վարչապետը օրվա մեջ մասնակցում է տարբեր միջոցառումների և տարբեր միջոցառումների ժամանակ, ինչու չէ՝ նաև փողոցում, լինում են մարդիկ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, ովքեր մոտենում են և խնդրում են լուսանկարվել վարչապետի
2014 թ. հունվարի 1-ից 23-ն ընկած ժամանակահատվածում առգրավված, հայտնաբերված կամ քաղաքացիների կողմից կամավոր հանձնված զենք-ռազմամթերքի վերաբերյալ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թ. հունվարի 1-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ քաղաքացիների կողմից կամավոր հանձնվել Է 166 միավոր հրազեն և 5 միավոր գազային ու օդաճնշիչ ատրճանակ` 15 ինքնաձիգ, որից 2-ը` ինքնաշեն, 28 ատրճանակ, որից 17-ը` ինքնաշեն, 113 հրացան, որից 90-ը` որսորդական, 19-ը` ակոսափող, 4-ը` ինքնաշեն, 3 նռնականետ և
Վարդան Ղուկասյանի որդուն ոստիկանություն են տարել
Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Գյումրու նախկին քաղաքապետի` Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին տարել են ոստիկանություն` հարցաքննության: Նրան Ոստիկանություն են տարել հոր իրավաբանորեն չգրանցված գրասենյակից: ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից մեր այս տեղեկությունը հաստատեցին: «Բացատրություն է տալիս»,- ասաց Արմեն Մալխասյանը: Հիշեցնենք, որ նախօրեին Վարդան Ղուկասյանի որդին ընկերների հետ գնացել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տուն` սպառնալիքներ ու հայհոյանքներ
Հրայր Թովմասյան. «Տամբովի համալսարան ընդունվելիս չեն ազատվի» (Տեսանյութ)
Տարկետման իրավունք ստացողները կես միլիոն դրամ դեպոզիտ պետք է մուծեն
Սամվել Բալասանյանի տան վրա հարձակումից հետո՝ պաշտոնազրկեցին Շիրակի մարզի ոստիկանապետին
Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին պաշտոնազրկել են և նրա փոխարեն նշանակել են Կոտայքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանին, որը ոստիկանների բնութագրմամբ, մի խիստ անձնավորություն է: Փաստորեն Վարդան Ղուկասյանի որդու` Սամվել Բալասանյանի տան վրա գնալը ու նրան սպառնալը հիմնավոր պատճառ դարձավ Վլադիմիր Գասպարյանի համար ծանրութեթև անելու Գյումրիում տիրող բարձիթողի վիճակը ու եզրահանգումներ անել: ՀՀ ոստիկանության լրատվության
Դերենիկ Դումանյանը հատկապես առաջնահերթ համարեց առողջ ապրելակերպի շրջանակներում ծխախոտի դեմ պայքարը
Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ կայացած գործակարգավարական տարեսկզբյան խորհրդակցության ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ամփոփեց համակարգի 2013 թվականի գործունեությունը, անդրադարձավ այս տարվա գերակա ուղղություններին և առաջնահերթ միջոցառումներին: «Բժշկական ծառայությունների որակի ապահովման ռազմավարությունը, առողջ ապրելակերպի խթանումը, ինչպես նաև առողջապահության ոլոր¬տում կոռուպցիոն ռիսկերի կրճատմանն ու բժշկական օգ¬նու¬թյան և սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցա¬ռումները լինելու
ՊԵԿ-ը կդրոշմավորի. ապրանքները կթանկանան, չեն թանկանա` տերը չի (Տեսանյութ)
Մի շարք ապրանքներ կդրոշմավորվեն ու կթանկանան
Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը
Տեղեկատվական ագրեսիայի շարունակական այս դրսեւորումները կոնկրետ նպատակ ունեն` բացարձակ ստերի տարածման միջոցով արատավորել Վարդան Ղուկասյանի անունը, վարկաբեկել նրա ընտանիքը: Երեկ երեկոյան համացանցում տարածված տեսաձայնագրություններում ակնհայտորեն երեւում է, որ Սպարտակ Ղուկասյանը որեւէ կապ ու առնչություն չունի Բալասանյանի տան մոտ երթեւեկող մեքենաների հետ: Տեսաձայնագրություններում հստակ երեւում է, որ նշված տարածքում չկա ոչ մի գործող անձ, առավել եւս՝
Կանխվել է ադրբեջանցիների հերթական սադրանքը «Fitur» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
Երեկ` սույն թվականի հունվարի 22-ին, մի խումբ ադրբեջանցիներ փորձել են խոչընդոտել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցող «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին Հայաստանի և Արցախի միասնական տաղավարի բնականոն աշխատանքը: Ծրագրավորված սադրանքն ուղեկցվել է ռասիստական կոչերով: Դեպքի իրազեկմամբ անվտանգության աշխատակիցների կողմից անմիջապես քայլեր են ձեռնարկվել անկարգ խմբավորման կարգի բերման ուղղությամբ, և ոստիկանների կողմից սադրանքի մասնակիցները դուրս են
«ԱրմենՏել»–ը ներդնում է քաղաքային հեռախոսահամարների 010-60-ХХ-ХХ նոր համարաշարք
23 հունվարի, 2014թ., Երևան. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է քաղաքային հեռախոսակապի 010-60-ХХ-ХХ նոր համարաշարքի գործարկման մասին։ Նոր քաղաքային կապի հեռախոսահամարները կարող են միացնել այն հաճախորդները, ովքեր ապրում են Երևան քաղաքի Նորք–Մարաշ և Կենտրոն վարչական շրջաններում։ «Հաշվի առնելով Երևանի կենտրոնում ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը, մենք որոշեցինք գործարկել նոր համարների շարք։ Այն
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում (Ֆիզուլի-Հորադիզ ուղղություն) ԵԱՀԿ հերթական դիտարկման ժամանակ հայերի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը և կրակ է բացվել դիտարկման մասնակիցների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՊԲ առաջապահ զորամասերը ընդհանրապես, իսկ ԵԱՀԿ դիտարկման ժամանակ առավելևս հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին: ՊԲ Լրատվության և
Աշոտ Մելիքյանը՝ Տարոն Մարգարյանի պաշտպանության ընթացքում կատարվածի մասին. «Լրագրողների գործունեությունը խոչընդոտելու լկտի օրինակ» (Տեսանյութ)
«2013-ին ԶԼՄ-ները շատ ավելի անբարենպաստ պայմաններում աշխատեցին, քան 2012-ին»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա ներկայացրեց 2013-ի տարեկան զեկույցը ու նշեց մի շարք մտահոգիչ փաստեր. «2013-ը մտահոգիչ էր այն առումով, որ ավելացան ընդդեմ ԶԼՄ-ների դատական գործերը: 24 նոր գործ՝ նախորդ տարվա 17-ի փոխարեն: Գրանցվել է 77 դեպք,
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները՝ կառավարության մոտ (տեսանյութ). «Ա1+»
Ասում են՝ փող չկա, բա չկա՝ մեր փողերը չուտեիք։ Զախարյանն է կերել, Քոչարյանն է կերել, կանչեք- ասեք, թող մեր փողերը տան, դատարկեն իրանց գրպաններից, տան:
Սարհատ Պետրոսյան. «Կառավարության համար մշակութային ժառանգությունը վերջին տեղում է»
Քանի որ վերջին շրջանում կրկին թեժացել է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու թեման, Aravot.am- ը ճարտարապետ Սարհատ Պետրոսյանից կարծիք հարցրեց՝ ինչո՞ւ պետք է պահպանել շենքը, եւ արդյոք քանդելը միակ ճիշտ ճանապա՞րհն է: «Կարծում եմ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի արժեքի ու կարևորության մասին խոսելու կարիք չկա։ 2012-ին Վիեննայում տեղի ունեցած Խորհրդային մոդեռնիզմի կոնգրեսի շրջանակներում (որին ես
Արմեն Աշոտյան. «ՀՀ բուհերի վարկանիշավորման ազգային համակարգն ամբողջությամբ կարտացոլի մեր բուհական համակարգի այսօրը»
«Երկար տարիներ խոսվում է այն մասին, որ հայկական բուհերը չեն ընդգրկվում համաշխարհային բուհական վարկանիշավորման համակարգի մեջ: Այդ խնդիրն ունեն աշխարհի տարբեր երկրների բուհեր, որոնք չեն չափվում միջազգային տարածված կրթական վարկանիշներով և անցել են սեփական ազգային վարկանիշավորման համակարգերի մշակմանը: Հայաստանն այստեղ նույնպես բացառություն չէ»,- այսօր ՀՀ բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար
ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ բռնությունից
«Ազատություն» ռ/կ. Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ բռնությունից և աշխատել խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մերի Հարֆը՝ երեկ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը ունի՞ հայտարարություն Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում շաբաթասկզբին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Հարֆը նշել է, որ
Նախկին ամուսնու կողմից հրկիզված կինը հիվանդանոցում մահացել է
Հունվարի 22-ին, ժամը 21.30-ին, Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Օֆելյա Մովսեսյանը մահացել է:
Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է՝ մեքենաների քանակի աճին զուգընթաց
Հունվարի ընդամենը 22 օրերի ընթացքում արդեն Հայաստանում գրանցվել է 142 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որի արդյունքում 217 վիրավոր եւ 14 զոհ կա: Թեեւ 22 օրվա համար 14 զոհը լուրջ թիվ է, սակայն նախորդ տարվա համեմատ վեցով պակաս է: Այս մասին այսօր «Հայացք» ակումբում ասաց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Ամփոփելով 2013թ-ը,
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին պատասխանը Արմենպրես լրատվական գործակալության և «Հայ զինվոր» շաբաթաթերթի թղթակիցների հարցին
Հարց. Ադրբեջանական կողմը շարունակում է հերքել դիվերսիաների կազմակերպման փաստը, ծաղրում է հայաստանյան պաշտոնյաների հայտարարությունները և լրատվամիջոցների արձագանքները: Պատասխան. Ադրբեջանական կողմի հակառակ պահվածքը, հատուկ գործողությունների արդյունքները հաշվի առնելով, կլիներ տարօրինակ: Եթե գործողությունները իրականացվել են սադրանքի, իրավիճակը հակամարտության գոտում սրելու նպատակով` արտգործնախարարների հանդիպումից մի քանի օր առաջ, ապա փորձը անկախ արդյունքներից կարելի է լիովին հաջողված համարել: Ամեն
Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի առևտրի կանխարգելմանն ուղղված աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակվում է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա խիստ հսկողությունը: Ձևավորված աշխատանքային խմբերի միջոցով ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնող անձանց հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարվում մայրաքաղաքի 12 վարչական շրջանների փողոցներում, բակային տարածքներում, ինչպես նաև շքամուտքերում: 2013 թվականի ընթացքում բացօթյա ապօրինի առևտրի
Փամփուշտներ` չհրկիզվող պահարանից
Հունվարի 22-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները «ՏՕԶ-34 EP» տիպի, 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանի առկայության և պահպանման պայմանները ստուգելու ժամանակ` 1972 թ. ծնված Արշակ Հ.-ի տանը գտնվող չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, որն ըստ Արշակ Հ.-ի` գտել է ԼՂՀ Քաշաթաղի տարածքից և պատկանում է իրեն:
Մկրտիչ Մինասյան. «Եթե մի շենք ուզում են քանդել՝ աչքաթող են անում, ինքնիրեն սկսվում է փլուզվել»
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, որ այսօր հյուրընկալվել էր «Հայացք» մամուլի ակումբում, հերթական անգամ բարձրացրեց «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագրի հարցը: Պարոն Մինասյանը վստահ է, որ Սովետական ժամանակների լավագույն մոդեռնիստական աշխատանքներից մեկը՝ «Զվարթնոցի» հին համալիրը, դեռ ռեսուրսներ ունի ապրելու եւ ծառայելու: Կարելի է այն լրիվ այլ նպատակով օգտագործել, վերանորոգել, վերապրոֆիլավորել եւ պահպանել, սակայն ոչ
Մաթեմատիկական խնդիր՝ իշխանության համար
Հայաստանի իշխանություններ բառակապակցությունը լսելիս ես անմիջապես պատկերացնում եմ հայտնի երեք կապիկների նկարը: Դե, էն, երեւի տեսել եք. մեկը ականջներն է փակել՝ «ոչինչ չեմ լսում»-ի սիմվոլն է, մյուսը՝ աչքերը՝ «ոչինչ չեմ տեսնում»-ի սիմվոլն է, երրորդը փակել է բերանը: Սա էլ ոչինչ չի խոսում: Սակայն ես մի փոքր վերապահում ունեմ. հայրենի կառավարությունը նման է առաջին երկուսին՝ նա