Օրվա լրահոսը
ԵՊՀ արաբագիտության ամբիոնի 2 դասախոսներ բաց նամակով դիմել են հանրապետության նախագահին
Նրանց միակ արժանիքը այն է, որ լեզվակիր են, այլ ձեռքբերում այս ոլորտում նրանք չունեն:
Կիևում հրազենային վնասվածքներից մահացած ցուցարարը հայ է (տեսանյութ). Tert.am
Հայտնի է դարձել Կիևի Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ հրազենային վնասվածքներից մահացած ցուցարարի անունը. նա Սերգեյ Նիգոյանն է: Այդ մասին հաղորդում են «Ուկրաինսկայա պրավդայի» աղբյուրները: «Դա Նիգոյան Սերգեյն է՝ «Եվրամայդանի» ակտիվ մասնակիցներից»,- ասել է զրուցակիցը: Աղյբուրի խոսքով՝ նա ստացել է մեկ հրազենային վնասվածք պարանոցի շրջանում, ևս մեկը՝ գլխին: Ավելի վաղ հաղորդվել էր 4 հրազենային վնասվածքի մասին։ Սերգեյը «Եվրամայդանի»
Վաշինգտոնից, Մոսկվայից, Փարիզից հեռավոր Արցախը եզերող «շփման գիծն» ու այնտեղ կատարվող անցուդարձը լավ չեն երեւում. «Հայոց աշխարհ»
Եվ, որպես անհասցե մտահոգությունների հետեւանք, ադրբեջանական կողմը այլեւս վստահ է, որ ինչ ելուզակության ասես կարող է դիմել, նաեւ իր կենդանի ուժի կորուստների գնով, բայց միջազգային քաղաքական ասպարեզում կմնա անպատիժ:
Հարձակում Սամվել Բալասանյանի առանձնատան վրա Օազիսյան խնջույքից հետո
Ինչպես երեկ գրել էր Tert.am-ը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին`Սպարտակը, ընկերների հետ հարձակվել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան վրա ` սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելով նրա հասցեին, որոնք և արձանագրել էին տան մոտ տեղադրված տեսախցիկները: Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, երեկ Ղուկասյաններին պատկանող «Օազիս» ռեստորանային համալիրում բարեկամներով ու խնամիներով ճոխ կերուխում են արել, նշել Վարդան Ղուկասյանի
Հանիրավի մեղադրված ազնիվ ոստիկանը ներողամտորեն ժպտում է. «Չորրորդ իշխանություն»
«Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարել է, թե վստահում է ՀՀ ոստիկանությանը եւ հավատում է, որ հունվարի 16-ի ավտոերթից հետո ոչ թե ոստիկանության աշխատակիցներն են այցելել ակտիվիստներին, այլ ոստիկան ներկայացած ինչ-որ ինքնակոչներ։ «ՉԻ» – Բրազիլական մելոդրամաներում նման հուզիչ պահերն ուղեկցվում են մեղմ դասական երաժշտությամբ, եւ գլխավոր հերոսների աչքերում խանդաղատանքի արցունքներ են հայտնվում։ Վերջում հանիրավի մեղադրված ազնիվ ոստիկանը
Լարիսա Ալավերդյանը սահմանին կատարվածի մասին. «Ադրբեջանցիները մատաղի նման նշում են Բաքվի դեպքերը»
«Սահմանում վերջին կատարվածը ոչ թե պետք է համարենք ուղղակի ողբերգական դեպք, այլ այստեղ խոսքը հետևողական, ագրեսիվ քաղաքականության մասին է, որը անթաքույց վարում է Ադրբեջանը»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը: Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Լարիսա Ալավերդյանը նշեց, թե
Եռուզեռ բուհերում՝ կրթաթոշակի մրցույթի շուրջ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բուհերում անցկացնում է 1-ին կուրսեցիների կրթաթոշակի մրցույթի իրազեկման ակցիաներ, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ տեղեկացված լինեն և դիմեն մրցույթին։ ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողները բավականին ակտիվ են, անընդհատ դիմում են դեկանատ, հետաքրքրվում կրթաթոշակի մասին, պահանջում իրենց առաջադիմության թերթիկները: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Քրիստինե Յախշյանը տեղեկացրեց. «Ուսանողները սպասում են, դիմում, հետաքրքրվում: Մեզ մոտ
Ո՞ւր է գնացել կուտակայինի 2 միլիոնը. Ա1+ (տեսանյութ)
Պարզվում է` այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն 2005-06թթ. արդեն կիրառվել է վարկային որոշ կազմակերպություններում ու բանկային համակարգում։ Այս մասին մեզ տեղեկացրեց երեւանաբնակ Անի Կաղինյանը, ով փորձում է պարզել, թե որտեղ են իր՝ արդեն Ռուսաստանում հաստատված քրոջ վճարած գումարները։ Նրա քույրը` Արգինեն, մինչեւ 2009թ. աշխատել է «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում,
«Պոմիդորը շատ ախմախ բանջարեղեն է. տնաշենը հեռուստացույց չի նայում, թերթ չի կարդում». «Չորրորդ իշխանություն»
Վարունգի մասին ընդհանրապես չենք խոսում, այդ, կներեք արտահայտության համար, բույսը բացարձակապես հաշվի չի առնում, որ Հայաստանը գազը ձեռք է բերում Ռուսաստանի ներքին գներով։
Անգելինա Բաբաջանյան. «Ես այդ օրենքին ընդհանրապես դեմ չեմ, բայց…». «Ժողովուրդ»
Իսկ ուրիշ, զարգացած երկրներում այդ օրենքը շատ լավ գործում է, ճիշտ բան է:
Կոչ ՀՀ ԱԳ նախարարին՝ հրաժարվել առաջիկա հանդիպումից
Ս.Դ. Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը Ընդամենը երկու օր առաջ՝ հունվարի 20-ին, ադրբեջանական դիվերսիոն խմբերը հարձակում են գործել Արցախի Պաշտպանության Բանակի դիրքապահների ուղղությամբ, որի հետևանքով արիաբար զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Այսօր բովանդական Հայաստանն ու հայ ժողովուրդը սգում է Արմենի ծանր կորուստը: Միևնույն ժամանակ մեր համոզմունքն ենք արտահայտում, որ ադրբեջանական ագրեսիայի այս լույսի
ԲՈՀ-ը կրկին վերադարձրել է արտագրված ատենախոսություններ
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկ տեղի է ունեցել ԲՈՀ-ի կոլեգիայի նիստ, որտեղ, ի թիվս քննարկված այլ հարցերի, որոշվել է վերադարձնել եւս 10 գիտական աշխատանք: Ի դեպ, ըստ ԲՈՀ-ի կայքի անցյալ տարվա հուլիսից սկսած վերադարձվել է 39 աշխատանք, այդ թվում՝ երեք դոկտորական ատենախոսություն: Ատոմ Մխիթարյանը նաեւ պարզաբանեց,
Կիևում ցուցարար է սպանվել, տեղեկություն կա նաև երկրորդ զոհի մասին. «Ազատություն» ռադիոկայան
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Կիևի կենտրոնում շարունակվում են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև։ BBC-ի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ բախումների ընթացքում սպանվել է ցուցարարներից մեկը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, երկրի ներքին գործերի նախարարությունում հաստատել են Գրուշևսկու փողոցում մարմնական վնասվածքներով դիակի առկայությունը, իրավապահները պարզում են այդ անձի մահվան հանգամանքները: Ընդդիմադիրների գործողությունների մասին Twitter-ում տեղեկացնող ЄВРОМАЙДАН միկրոբլոգը
Լյովա Խաչատրյան. Գյուղացիները չեն օգտվում գազից ու վերջ. «Ժողովուրդ»
ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը վերջերս մի ուշագրավ փորձարկում է կատարել՝ պարզելու համար գազի կալորիականությունը։ Պատգամավորը, Մոսկվայում գտնվող իր ընկերոջ հետ տեսակապի միջոցով միանալով, փորձել է միաժամանակ սուրճ եփել։ Արդյունքում Լ. Խաչատրյանի ընկերը «հաղթել» է, քանի որ նրա սուրճը եփվել է երկու անգամ ավելի արագ՝ այդպիսով ակնհայտ դարձնելով այն իրողությունը, որ ՀՀ-ում գազի կալորիականությունն անհամեմատ
Մկրտիչ Մինասյանը մտավախություն ունի, որ «Զվարթնոց»- ի հետ տեղի ունենալիքը կարող է վատ նախադեպ դառնալ. «Հայկական ժամանակ»
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, որ նախկինում էլ արտահայտել է իր անհամաձայնությունը «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքը քանդելու վերաբերյալ, երեկ ասաց. «Մենք դեռեւս սպասում էինք, որ Հանրային խորհրդի հետ այդ քննարկումները պետք է շարունակվեն։ Բայց ինչպես երեւում է, կառավարությունն ինքը գիտի իր անելիքը։ Համենայնդեպս մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի չքանդվի։ Քանդելն ամենահեշտ գործն է, եւ այդպես
Միջազգային փորձագետները բարձր են գնահատում կառավարության որդեգրած կենսաթոշակային բարեփոխումները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին մասնակցելու համար: «Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և համոզված ենք, որ միասին լավ աշխատանք ենք իրականացնելու: Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը մեր կողմից խորապես
Նման քանակությամբ հերոին ոչ ոք, երբեք եւ ոչ մի դեպքում չի փորձի անցկացնել «անհուսալի» եւ «չփորձարկված» ճանապարհով. «Հայկական ժամանակ»
Օրերս Մեղրիի մաքսակետում հայտնաբերված շուրջ մեկ տոննա հերոինի թեման ակտիվորեն լուսաբանվում է ԶԼՄ-ներում, ինչը բնական է։ Թմրանյութի քանակությունը, մեղմ ասած, հսկայական է։ Արդեն հաշվարկվել է, որ «սեւ շուկայում» այդքան հերոինի գինը կարող է լինել 80-ից 200 մլն դոլար։ Բայց եթե ավելի ուշադիր ուսումնասիրենք տեղի ունեցածը, ապա կծագեն հարցեր, որոնց պատասխանները, հավանաբար, այդպես էլ չեն հնչի։
Հակոբ Ավետիքյան. «Կայքերը շատ ծանր վնաս հասցրին». «Հրապարակ»
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը նշեց, որ ամբողջ տպագիր մամուլը Հայաստանում դժվարությունների առաջ է կանգնած, մեկի մոտ կրիզիսային վիճակ է ստեղծվում, մյուսի մոտ՝ ոչ, բայց բոլորն էլ ծայրը ծայրին հազիվ են հասցնում։ «Սրա լուծումը պետք է գտնել։ Կայքերը շատ ծանր վնաս հասցրին՝ մեր ժողովրդին սովորեցրին ինֆորմացիայի համար չվճարել, սա սովետական մտածողություն է, մենք չենք
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն գտնում էր, որ Ուկրաինան էլ պիտի երես թեքի Եվրամիությունից ու Մաքսային մտնի: Կինը չէր համաձայնվում:
Սպարտակ Ղուկասյանը, երկու մեքենայով եւ հարբած, գնացել է Սամվել Բալասանյանի տուն, հայհոյել եւ խոստացել նրան «խփել տալ». NEWS.am
NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել երեկ՝ հունվարի 21-ին, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի «արկածներից»: Մեր տեղեկություններով՝ երեկ երեկոյան՝ ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգռացել են, հայհոյել Բալասանյանին,
Վլադիմիր Կարապետյան. «Մեր զինվորին պետք է սպանեն սահմանի վրա, Էդիկ Նալբանդյանը գնա նստի ու այդ ֆոնի ներքո բանակցություննե՞ր վարի». «Հրապարակ»
Հատված ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի հետ հարցազրույցից: – Առաջիկա օրերին սպասվում է նաեւ երկու երկրների արտգործնախարարների հանդիպում, հակառակորդի քայլերն արդյո՞ք պայմանավորված են այդ հանդիպումով, եւ արդյո՞ք բեկումնային փաստաթուղթ է դրվելու սեղանին, որն ստիպում է Ադրբեջանին նման գործողություններ ծավալել։ – Ես կարծում եմ՝ Էդիկ Նալբանդյանն ավելի լավ է ներկայացնի տարեկան հաշվետվությունը եւ պատասխանի այն
Ռազմական բժիշկն ասել է, որ Մհեր Խլղաթյանին չի հարվածել
Ռազմական բժիշկ, ԼՂՀ Չափոռլուի զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանը Չոփռլուի զորամասից Երևան տեղափոխված նորակոչիկ 18-ամյա Մհեր Խլղաթյանի գործով երեք ձերբակալվածներից մեկն է: Ռազմական բժիշկը մեղադրվում է Մհեր Խլղաթյանին ծեծելու և խոշտանգելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Ըստ շրջանառու տեղեկությունների, Ա. Թադևոսյանն անտեսելով երկկողմանի թոքաբորբով տառապող զինվորին, թերացել է իր անմիջական պարտականություններում,
8-րդ տուր. Արոնյանը պահպանում է մրցաշարում հաղթելու հնարավորությունը
Նիդերլանդներում Tata Steel շախմատային գերմրցաշարում Լևոն Արոնյանը 8-րդ տուրում, միավորը կիսեց այս անգամ իրեն հետապնդող, 2-րդ տեղում ընթացող Անիշ Գիրի (Հոլանդիա) հետ: Վերջինս մեկ միավոր պակաս ունի արդեն վեց միավոր վաստակած մեր շախմատիստից:Նույնքան միավորներ ունեն Կարուանան (իտալիա) և Պերուն ներկայացնող Դոմինգուեզը: Ինչպես սպասվում էր ռուս Կարյակինը համառություն դրսևորելով հաղթեց Գելֆանդին ու կես միավոր է զիջում
Ուկրաինայի վարչապետը զգուշացրել է ցուցարարների դեմ ուժի գործադրման հնարավորության մասին. «Ամերիկայի Ձայն»
Վարչապետի համաձայն, հնարավոր է, որ կառավարությունն այլընտրանք չունենա Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը զգուշացրել է հակակառավարական ցույցերի մասնակիցներին այն մասին, որ երկրի իշխանությունները կարող են ստիպված լինել ուժ կիրառել նրանց նկատմամբ: Այս մասին հայտարարությամբ Ուկրաինայի վարչապետը հանդես է եկել Ռուսաստանի «Ռոսիյա 24» հեռուստաալիքին տրված հարցազրույցում: Վարչապետ Ազարովի համաձայն, եթե «սադրիչները» չդադարեցնեն բախումների հրահրումը, իշխանությունները
Շատ թանկ նոր առաջարկներ. «Ժամանակ»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Մինսկի խումբը պատրաստ է նոր առաջարկներ ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կողմերին, սակայն կարգավորման հարցում առաջընթացը կախված է կողմերի կամքից: Այս հայտարարությունը զարմանալիորեն զուգադիպել է հայ-ադրբեջանական շփման գծի ղարաբաղյան մի քանի հատվածներում ադրբեջանական դիվերսիոն գրոհի հետ, որը հայկական զինված ուժերին հաջողվել է կանխել 19-ամյա կրտսեր սերժանտ Արմեն
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:
Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Շուշաննա Սարգսյանը ոչ-ոքի արեց Հայաստանի չեմպիոնուհու հետ եւ գրավեց նրա տեղը
Վայոց Ձորի ներկայացուցիչ Շուշաննա Սարգսյանը այսօր շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 69-րդ առաջնության եզրափակիչ տուրում միավորը բաժանեց հանրապետության արդեն նախկին չեմպիոնուհի Աննա Հայրապետյանի հետ եւ 7,0 միավորով զբաղեցրեց նրա տեղը: Նույնքան միավոր իրենց անվան դիմաց գրանցեցին նաեւ Մարիա Գեւորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը, որոնք, սակայն, համապատասխանաբար, արժանացան արծաթե եւ բրոնզե մեդալների: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Armchess.am-ի
Տիգրան Քոթանջյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն անցկացված շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 74-րդ առաջնության եզրափակիչ տուրում սեւ խաղաքարերով ոչ-ոքի անելով Զավեն Անդրեասյանի հետ՝ 6,5 միավորով նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը եւ համալրեց ազգային հավաքականի միակ թափուր տեղը: Ռոբերտ Հովհաննիսյանը, թեեւ պարտության մարտնեց Հրանտ Մելքումյանին եւ միավորներով հավասարվեց Տիգրանին, սակայն լրացուցիչ գործակիցներով բավարարվեց արծաթե
Հայաստանում աղանդավորների թիվը սպառնալի չափերի է հասնում
Աղանդավորությունն ի սկզբանե ուսմունք է եղել ցանկացած կրոնում, որը խոտորել է պաշտոնական դավանությունից և հակադրվել նրան։ Աղանդավորության մեջ կրոնական կերպարանքով արտացոլվում են մարդկանց տարբեր խմբերի սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյական շահերն ու ձգտումները։ Ժամանակակից կրոնները՝ որպես աղանդներ, ծագել են նախկին կրոնական համակարգերից։ Մասնավորապես՝ միջնադարում աղանդավորական շարժումների սոցիալական հիմքը բնակչության պլեբեյական-գյուղացիական խավերն էին, որոնք պայքարում էին ֆեոդալական