Օրվա լրահոսը

«Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում ԱԺ պատգամավորներին չվավերացնել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության համաձայնագիրը

Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ անկախության 23-րդ տարում Հայաստանի Հանրապետության անունից գործող իշխանությունները արեցին մի քայլ, որը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը՝ սահմանափակելով արտաքին քաղաքական որոշումների ընդունման շրջանակները, փակուղու դատապարտում տնտեսության զարգացումը՝ կասեցնելով ինքնուրույն ֆինանսատնտեսական որոշումների ընդունումը: Անցած մեկ տարվա ընթացքում այդպես էլ իշխանությունները չկարողացան պատասխանել պարզ հարցին՝ ո՞րն է ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին անդամակցության քաղաքական և տնտեսական

«Ի՞նչ տարբերություն` Պողոսն է տապալելու, թե՞ Պետրոսը». փոխվարչապետի թեկնածուների մասին

Տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի թափուր տեղի համար, ինչպես այսօր գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը, կառավարության ներսում կատաղի պայքար է ընթանում: Ըստ նույն աղբյուրի հիմնական հավակնորդը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է: Թերթը նշել է, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի թեկնածության շուրջ էլ խոսակցություններ կան: Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստին  Արմեն Գեւորգյանն ազատվեց տարածքային

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարի ու պետական բուհերի ռեկտորների մասնակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները: Քննարկվել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև պետական բուհերին դեռևս մտահոգող խնդիրները: Նախարար Արմեն Աշոտյանը զեկուցել է ՀՀ Նախագահի հանձնարարականների հիման վրա մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքներն ու դրանք արդյունքները:

Հայազգի ֆեմինիստի դասախոսությունը ահաբեկչության սպառնալիքի պատճառով տապալվել է Յուտայի համալսարանում. Polygon

Կանադահայ ֆեմինիստ, տեսախաղերում կանանց կարծրատիպերի դեմ պայքարող Անիթա Սարգսյանի դասախոսությունը Յուտայի համալսարանում չեղյալ է հայտարարվել, այն բանից հետո, երբ անհայտ անձը միջոցառման կայացման դեպքում սպառնացել է ահաբեկչություն իրականացնել համալսարանում, հայտնում է «Պոլիգոն» պարբերականը: Սարգսյանի դասախոսությունը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 15-ին: Համալսարանի կանանց և գենդերային հետազոտությունների բաժնից հայտնել են, որ հոկտեմբերի 14-ին էլ-փոստի միջոցով իրենց

Արմեն Գևորգյան. «Ուրախ եմ, որ կարողացա ինքնուրույն, առանց հովանավորների, ցույց տալ իմ օգտակարությունը». 168.am

Ինչպես հայտնի է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացվել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումը: Դրանից հետո 168.am-ի բացառիկ հարցազրույց է վարել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ – Փաստորեն, Ձեր կյանքի կարևոր մի փուլ ավարտում եք: Ինչպե՞ս կամփոփեիք այն, ի՞նչ կմաղթեիք Ձեր գործընկերներին: – Ես անչափ շնորհակալ եմ Աստծուն, որ իմ ճակատագիրն այս կերպ դասավորվեց:

Երեւանի պատվավոր քաղաքացին չի լռի (տեսանյութ). «Ա1+»

Երեւանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած բնապահպան Կարինե Դանիելյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝ կոչումը չի կարող իրեն կաշկանդել։ «Նախ ասեմ, որ մի քանի տարի առաջ նախագահն ինձ շնորհեց Անանիա Շիրակացի մեդալը, որեւէ փոփոխություն իմ վարքի մեջ կարծում եմ չեք զգացել։ Իմ խնդիրը ոչ թե քաղաքական երանգներ տալն է, այլ բարձրաձայնել եղած խնդիրները, որոնք չեն լուծվում եւ

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր, անդրադարձան հոկտեմբերի վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Փարիզում նախատեսված հանդիպմանը: Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց

Այն մասին, թե ինչպես Սադամ Հուսեյնը ճաշկերույթի հրավիրեց Աղասի Շաբոյանին ու Գյումրու կուլտուրայի բաժնի վարիչին. (Տեսանյութ)

Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, որը երկար տարիներ գլխավորել է Գյումրու, այնուհետ մարզի մշակութային ոլորտը, Գյումրու տոնին ընդառաջ Aravot.am-ին հետաքրքիր մի դրվագ պատմեց  այս քաղաքի մշակութային կյանքից: Ըստ Հասմիկ Կիրակոսյանի, 1993 թվականին, երբ ինքը Գյումրու կուլտուրայի բաժնի վարիչն էր, Աղասի Շաբոյանի պարային համույթի հետ մեկնեց  Իրաք պարի միջազգային փառատոնին մասնակցելու: «Հերթական պարային համույթների փառատոնն էր

«Glendale Life show»-ն կեսգիշերից առա՞ջ ցուցադրել, թե՞ հետո

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունը հոկտեմբերի 6-ին բաց նամակ է հղել ՀՀ նախագահին, Հանրային խորհրդի նախագահին և Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահին: Առիթը «Հ2» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Glendale Life show» հաղորդումն է, որում, ըստ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնության անդամներ Պավել Սարգսյանի և Տիգրան Մարտիրոսյանի, մի շարք խախտումներ կան՝ սկսած ցուցադրման ժամից մինչև գործածվող լեզուն.

Էբոլա համաճարակը կարող է համաշխարհային պարենային ճգնաժամի պատճառ դառնալ. Росбалт

Էբոլայի համաճարակի պատճառով աշխարհում հնարավոր է պարենային ճգնաժամ սկսվի: «Ասոշիեյթըդ փրես»-ը, հղելով ՄԱԿ հայտարարությունը, գրում է, որ Այս վարակից տուժած երկրներում մարդիկ պետք է կրճատեն իրենց օրաբաժինները և ավելի էժան սննդամթերքի անցնեն, փոխանցում է «Ռոսբալտ»-ը: Վարակով տարածված երկրներում զգալի կրճատվել է մշակման ենթակա հողերը և տնտեսության մոտ 40%-ն արդեն չի օգտագործվում: Էբոլա համաճարակի պատճառով 18%-ով

«Եթե նստենք ու սպասենք, որ քեռին գա ու Հայաստանում փոփոխություններ անի, ապա ոչինչ չի փոխվի»

Հայրենական ապրանքների արտադրության միության գործադիր տնօրեն Գեղամ Գալստյանը հիացած է ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշմամբ: Այդ որոշումն էլ համարում է Հայաստանի վերջին 24 տարվա ընթացքում միակ խելացի քայլը: «Իսկական Հայաստանի համար բացվում է 170 միլիոնանոց հսկայական շուկա, հայ  մարդը կարող է աշխատել, ստեղծագործել»,- այսօր Երևանում Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի անդամակցության թեմայով քննարկման ժամանակ ասաց պարոն

Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոլանդաս Պակսասի հետ

Հոկտեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպում  է ունեցել  «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Եվրախորհրդարանի պատվիրակության փոխնախագահ,  Եվրոպական Խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի անդամ Ռոլանդաս Պակսասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նախատեսված աշխատանքները, ինչպես նաև 2015թ. մարտի 16-20-ը

Վահե Էնֆիաջյան. «Մամուլի և խոսքի ազատությունը կարևոր և նշանակալից դեր ունի մեր պետության և հասարակության կյանքում»

Այսօր` Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։ Ուստի շնորհավորում եմ մամուլի բոլոր ներկայացուցիչներին տոնի կապակցությամբ: Մամուլի և խոսքի ազատությունը կարևոր և նշանակալից դեր ունի մեր պետության և հասարակության կյանքում: Ուստի մեր իրականության մեջ կարևորվում է անաչառ և չուղղորդող մամուլը: Լրատվամիջոցները երբեք անտարբեր չեն եղել իրադարձություններին, արձանագրելով արտահայտելով և գնահատելով դրանք: Ուստի ևս մեկ անգամ շնորհավորում

«Սուրիկ Խաչատրյանը Հայաստանում համարյա անձեռնմխելի անձ է». Հայկ Ալումյան

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը օրերս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին բացարկ էր հայտնել՝ հիմնավորելով, որ Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ նշանակելուց հետո Սյունիքում այս գործով օբյեկտիվ ու անաչառ դատավարություն անցկացնելն անհնար է: Տեսնելով, որ դատավորը չի ընդունում ներկայացված բացարկը՝ Հայկ Ալումյանը լքել էր դատարանի դահլիճը: Այսօր պարոն Ալումյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի

Սևանի քննչական բաժնի քննիչը կայացրել է անհիմն որոշում ի շահ տնօրենի

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իր իրավունքների պաշտպանության համար դիմել է «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի նախկին ֆինանսիստ Գ. Բ.-ն: Գ. Բ.-ի ներկայացրած խնդիրը, ինչպես պարզվեց, շատ ավելի խորն արմատներ ունի, քան կարելի էր պատկերացնել: «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի գլխավոր ֆինանսիստ Գ. Բ.-ի աշխատանքից ազատման համար որպես հիմք հանդիսացել է Գեղարքունիքի մարզպետարանի վերստուգող Սոնյա Սիմոնյանի կողմից իրականացված ստուգման արդյունքում բացահայտված

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ղեկավարությամբ: Խորհրդակցության ընթացքում հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը, ներկայացնելով 2014թ. 9 ամիսների ընթացքում ռազմական ոստիկանության կողմից իրականացված գործունեության արդյունքները: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի կողմից կարևորվեց հաշվետու ժամանակահատվածում ռազմական ոստիկանության և զորամասերի հրամանատարության

2796 տարի առաջ էլ երեւանցին այսպիսի պայմաններում չէր ապրում

Երեք օր առաջ մեծ շուքով նշեցինք Երեւանի 2796-ամյակը: Տոնակատարության ցուցադրական մասն ապահովված էր բարձր մակարդակով: Բայց մայրաքաղաքի հենց կենտրոնում` «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության եւ «Հանրապետական» մարզադաշտի միջեւ ընկած տարածքում, այսպիսի պայմաններում ապրող մեր համաքաղաքացիներ էլ կան: Լուսանկարները՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 15.10.2014

Նախագահն ընդունել է ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի 2014թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի 2014թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև: Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա

«Անվերջ սպառազինվելով՝ խաղաղության ջատագով ներկայանալ հնարավոր չէ». Նաղդալյանը՝ Մամեդյարովի հայտարարության շուրջ

-Տիկին Նաղդալյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարեց, թե Ադրբեջանը պատրաստ է սկսել Խաղաղության մեծ ծրագրի համար պահանջվող աշխատանքները: Ի՞նչ է սա նշանակում. նոր գործընթացի սկի՞զբ, թե…. -Կարծում եմ, որ սա նույն ռազմավարությունն է, որ Ադրբեջանը ընտրել և իրականացնում է արդեն մի քանի տարի տարբեր միջազգային ձևաչափերում և հարթակներում, այսինքն՝ բոլոր հնարավոր ձևերով

ԵՏՄ-ն Հայաստանի համար հետընթաց չէ. Տնտեսագետ

Այսօր Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Երևանում Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի անդամակցության թեմայով քննարկում էր կազմակերպվել: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հակված չէ մտածել, թե ԵՏՄ-ն Հայաստանի համար հետընթաց է. «Ընդհանրապես ծայրահեղական կարծիքները ընդունելի չեն` ոչ ուլտրաարևմտամետների, ոչ ուլտրաարևելամետների»: Ըստ նրա, անդամակցությունից հետո Հայաստանը պետք է հաշվի նստի սպասվող սպառնալիքների հետ՝աշխատատեղերի կրճատում, արտագաղթի ահագնացում. «Այս պահին այլընտրանք չկա:

Հեռուստատեսային հեռարձակման անալոգային համակարգից թվայինի անցնելու աշխատանքների ավելի քան 80 տոկոսը կատարված է

Հայաստանի ողջ տարածքում հեռուստատեսային հեռարձակման անալոգային  համակարգից 2015թ. հուլիսի 10-ից անցում կկատարվի թվային համակարգի։ Թվայնացման գործընթացն իրականացնում է հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված շվեդական «Էրիքսոն» կազմակերպությունը։ Այն ոլորտի շատ հայտնի ներկայացուցիչներից մեկն է և ենթակապալային պայմանագրեր ունի համաշխարհային ճանաչում ունեցող այլ արտադրողների հետ։ Գործընթացը մոտենում է եզրագծին։ Աշխատանքների ավելի քան 80 տոկոսը կատարված է։ «Էրիքսոն» ընկերության

Բորիս Նավասարդյան. «Անհրաժեշտ է լուրջ իրազեկման աշխատանքներ կատարել»

Որպեսզի արդյունաբերության ներկայացուցիչները եւ հանրությունը հասկանան, թե ինչպիսի միջավայրում է տեղի ունենալու թվայնացման գործընթացը

ԵՏՄ անդամ երկրների ապրանքներից մաքսատուրքեր չեն գանձվելու

Նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը վստահեցնում է՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող Հայաստանի ապրանքները չեն մաքսազերծվելու, մաքսատուրք չի գանձվելու: «Պայմանագրում հստակ նշված է, որ ապրանքները հատուկ նշումով են լինելու, որ այն ԵՏՄ ապրանք է»,- ասում է տիկին Մինասյանը: Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ քննարկման ժամանակ քաղաքացիներից մեկը տիկին Մինասյանին

Խաչատուր Սուքիասյան. Կշահի՞ ՀՀ-ն ԵՏՄ-ում, թե ոչ՝ կախված է միայն իշխանությունից. (Տեսանյութ). «Ա1+»

-ՀՀ-ն հոկտեմբերի 10 ին ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պայմանագիրը եւ հունվարի 1-ից ՀՀ-ն համարվելու է ԵՏՄ լիարժեք անդամ: Ըստ Ձեզ, ինչ կտա ԵՏՄ անդամակցությունը Հայաստանին՝ տնտեսության զարգացման առումով: -Առաջինը, շատ լուրջ իրադարձություն է, հաշվի առնելով, որ մենք մի քանի պետությունների հետ մի պայմանագիր ենք ստորագրում եւ մտնում ենք մի միության մեջ, որտեղ նոր

Արդյոք իշխանափոխության հրամայական կա՞

Առցանց «Առավոտի» եթերում խնդիրը քննարկում են «Ժառանգություն» կուսակցության խորհրդի անդամ Սուսաննա Մուրադյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը (ՀՀԿ): Արամ Աբրահամյան.- Սկզբում մի պատմություն պատմեմ: 1994 թվականի ամռանը ընդդիմությունը՝ ԱԺՄ-ն եւ Աշոտ Մանուչարյանը, հանրահավաքներ էին անում եւ պահանջում էին նախագահի անհապաղ հրաժարական, քանի որ, նրանց կարծիքով, երկիրը կործանվում էր: Մենք էլ՝ լրագրողներս, համառորեն հարցնում էինք՝

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Արմինե Օհանյան եւ Աստղիկ Ավետիսյան

Բանավեճ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի եւ Anews.am կայքի հիմնադիր, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանի միջեւ: Թեման՝ մամուլը եւ քաղաքականությունը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Իջեւանում պղծել են Վահագն Վիշապաքաղի արձանը

Սա արձանի հանդեպ ոտնձգության երկրորդ դեպքն է

Ուղևորափոխադրումներ իրականացնող 16 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները: Հոկտեմբերի 16-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 16 ուղևորատար տրանսպորտային միջոց: ՀՀ ոստիկանություն  

ՀԱՊԿ ակադեմիան` Աճառյանի դպրոցի և Երևանի պատմամշակութային տեսքի հաշվին

Երևանում Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքի նախկին տարածքում ՀԱՊԿ ակադեմիայի շինարարության աշխատանքները շարունակվում են: Սակայն մասնագետները և հուշարձանների պաշտպանությամբ զբաղվող փորձագետները ահազանգում են, որ այն կատարվում է ի հաշիվ պատմամշակութային արժեք համարվող դպրոցի շենքի: Մտահոգություններ կան, որ շենքի ճակատը քանդվել է շինարարության ընթացքում: Ուշագրավ է նաև այն, որ շենքը կառուցվում է «Պահպանելով հինը`

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031