Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՀ-ը կրկին վերադարձրել է արտագրված ատենախոսություններ

Հունվար 22,2014 11:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկ տեղի է ունեցել ԲՈՀ-ի կոլեգիայի նիստ, որտեղ, ի թիվս քննարկված այլ հարցերի, որոշվել է վերադարձնել եւս 10 գիտական աշխատանք:

Ի դեպ, ըստ ԲՈՀ-ի կայքի անցյալ տարվա հուլիսից սկսած վերադարձվել է 39 աշխատանք, այդ թվում՝ երեք դոկտորական ատենախոսություն:

Ատոմ Մխիթարյանը նաեւ պարզաբանեց, որ թե նախկին, թե երեկ վերադարձված աշխատանքներում առկա էին ինչպես որակի հետ  կապված խնդիրներ, այնպես էլ արտագրության փաստեր:

ԲՈՀ-ի նախագահի տեղակալը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ հավելեց, որ թերություններով ատենախոսություններ շատ են հանդիպում, մասնավորապես տնտեսագիտության ոլորտում, ինչը,  նրա ասելով, ԲՈՀ-ին հիմք է տալիս վերանայել տնտեսագիտության ոլորտում գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների  աշխատանքը: «Չի բացառվում, որ այդ խորհուրդները լուծարվեն»,-հայտնեց Ատոմ Մխիթարյանը:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: