Օրվա լրահոսը
Շանթ Հարությունյանը բերեց անհատական հեղափոխության գաղափարը
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի տպավորությամբ «Շանթի տեսակը շատ է պակասում: Մոտիկից վերջերս եմ ճանաչել: Իր տեսակը , որակը որպես հայրենասերի, անչափ քիչ է: Խելառ հայրենասեր. էն հայրենասերն է, որն իսկապես պատրաստ է փայտով իր հայրենիքը պաշտպանել, ինքը դա ապացուցեց: Ամբողջ սրտով ուզում եմ ասել Շանթին` բազմապատկի քո տեսակը մեր երկրում, պինդ կաց»: Անահիտ Բախշյանը
Բաց նամակ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին
Հարգելի պարոն Վահրամ Շահինյան, չնայած նրան, որ չունեի ակնկալիքներ դրական պատասխանի, Դուք Ձեր մեծահոգությամբ ուրախություն պատճառեցիք մեզ, պատռելով քննիչի և նրան հովանավորողների դիմակը: Ձեր օպերատիվ գործունեության և խստապահանջության շնորհիվ Է. Հակոբյանը բացահայտեց Շենգավիթ համայնքի քննիչ՝ Լեռնիկ Ստեփանյանի արարքներից մեկը՝ տղայիս հեռախոսի հափշտակությունը: Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ և քննիչ Է. Հակոբյանին: Եվ ավելի
«Աշոտ Սուքիասյանին բռնելն իմ հաջողությունն էր» . Փայլակ Հայրապետյան
Գործարար Փայլակ Հայրապետյանն իր հաջողությունն է համարում օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանին բռնելու փաստը: «Այնքան եմ ուրախացել, որ վերջապես կկանչեն քննության, կիմանանք ՝ ինչ է եղել»,- Aravot.am-ին ասաց պարոն Հայրապետյանը: Նրա համար օֆշորային սկանդալն արդեն բացահայտված է. «Այս գործի նոր բացահայտման կարիք չի զգացվում, որովհետեւ քննությունով, ամեն ինչով բացահայտված է, սրան էլ կալանավորեցին: Ինչն
Գյումրիի, Կոտայքի, Սևանի, Մարտունու, Նոյեմբերերանի ավտոճանապարհներին և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 14.30-ի դրությամբ, Գյումրիի, Կոտայքի, Սևանի, Մարտունու, Նոյեմբերերանի ավտոճանապարհներին և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Բաղրամյանի, Թալինի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են
Սադրանք Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում, որտեղ հավաքվել էին անցյալ տարվա նոյեմբերից ազատազրկված, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ծննդյան օրը նշելու, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տասը րոպե ժամանակ տվեց ԱՄԿ հիմնադիր անդամ Ստեփան Զատիկյանի որդուն՝ Վրեժին, հանրահավաքի կազմակերպչին, որպեսզի սեղանին դրված «Ազատություն քաղբանտարկյալներին» անունով տորթը հավաքվի: «Ու՞ր դնենք», -հարցրեց Վրեժը: Օսիպյանը պատասխանեց՝ պահեք ձեռքերի վրա: Մինչ այդ ելույթներ ունեցան պատմաբան Ռաֆայել
Ուրախ կլինեի, որ Աշոտ Սուքիասյանը ինքը գար Հայաստան, ոչ թե բռնեին. Նավասարդ Կճոյան. News.am
News.am.Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արք. Կճոյանը տեղյակ չէր, որ իր սանիկին՝ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Վրաստանում: Սրբազան, տեղյակ եք, որ ձեր սանիկին՝ Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Վրաստանում: -Դուք ինձանից ի՞նչ եք ուզում լսել այդ դեպքում: Դեռ ոչ, չգիտեմ, տեղյակ չեմ: -Այժմ նրան էքստրադիցիայի կարգի համաձայն պետք է բերեն Հայաստան:
Ի՞նչ է խոստացել Սերժ Սարգսյանը համանախագահներին. 168.am
168.am. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպերին՝ հայտարարել է, թե խնդիրը նրանում է, որ կողմերի գործողությունները չեն համապատասխանում խոսքերին: «Վերջին օրերին մենք դարձանք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածության ականատես, ինչն անհանգստություն է առաջացնում, քանի որ նման գործողությունները խոչընդոտում են
Շանթ Հարությունյանի ծննդյան օրվան նվիրված հանրահավաքը սկսվեց
Ազատության հրապարակը պատրաստ է հանրահավաքի: Այստեղ են Շանթի ընկերները՝ խորհրդային տարիների քաղբանտարկյալներ Ազատ Արշակյանը, Վարդան Հարությունյանը, Սարգիս Հացպանյանը, «Ժառանգություն» կուսակցությունից՝ Հովսեփ Խուրշուդյանը, Անահիտ Բախշյանը: Հրապարակ է բերվել Շանթին նվիրված տորթը՝ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների», լսվում են Ռուբեն Հախվերդյանի, Պարույր Հայրիկյանի, Էդուարդ Զորիկյանի երգերը: Հարթակում են Շանթի որդին՝ Շահեն Հարությունյանը, ԱՄԿ հիմնադիր Ստեփան Զատիկյանի որդին՝ Վրեժ Զատիկյանը:
«ՌԴ-ում կայքերը կարող են արգելափակել՝ առանց դատարանի եւ առանց քննության, միայն զանգով»
Ռուսաստանի Դաշնությունում «Տեղեկատվության ազատության» մասին օրենքում փոփոխություններ են եղել: Արդեն երեկվանից արգելափակվել են չորս կայքեր: Հայտնում է interfax.ru-ն: Այս մասին իր անհանգստությունն է հայտնել բլոգեր Իլյա Վարմալովը. «Նրանց համար, ովքեր չգիտեն. հիմա կայքերը կարող են արգելափակել՝ առանց դատարանի եւ առանց քննության, միայն զանգով: Չավեշտ է, որ առաջինը հարվածի տակ է ընկել մեր սիրելի «Կենդանի մատյանը»
Մեկ տոննա հերոինի գործով կալանավորված Թուրքիայի քաղաքացին իրեն մեղավոր չի ճանաչում, բայց զղջում է. News.am
Հայաստանի եւ Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա մոտ մեկ տոննա հերոինի տեղափոխման կազմակերպիչներից Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 40-ամյա Օսման Ուգուրլուն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասոել է նրա հանրային պաշտպանը՝ Արտակ Գարոյանը: «Ինքը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, թեեւ զղջում եւ ափսոսում է իր որոշ արարքների համար, ես մեկնաբանելու իրավասություն չունեմ: Նրան մեղադրանք
Եղանակը Հայաստանում
Փետրվարի 2-ին ու 3-ին հանրապետության տարածքում կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ, միայն արևմտյան առանձին շրջաններում կլինի մասամբ ամպոտ, էական տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով: Երեւանում կդիտվի առանց տեղումների, հիմնականում արևային եղանակ: Կրկին ցրտելու է, հավանական է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ին գիշերը -10-13, ցերեկը -4-7, երեկոյան -8-11: Աղբյուր՝ www.weather.am
Օգնել են փրկարարները
Meteo.am. Փետրվարի 2-ին, ժամը 04.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան խափանվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գործի են գցել Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին խափանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և ուղևորներին տեղափոխել Աշոցքի հրշեջ մաս գիշերելու:
Արթիկ-Գյումրի ավտոճանապարհահատվածում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Տավուշի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Գավառի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Արթիկ-Գյումրի ավտոճանապարհահատվածում բուք է: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Գյումրիի, Մարտունու, Սևանի, Նոյեմբերյանի և Լաչինի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում
Սերգեյ Մովսիսյանն առաջին պարտությունը կրեց
Ջիբրալթարում ընթացող շախմատային փառատոնի հինգերորդ տուրում գրոսմայստեր Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը 55-րդ քայլում կանգնեցրեց ժամացույցը՝ ընդունելով Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկի առավելությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Թեւան Պողոսյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է. «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահին եմ հանձնել գրություն, որով հետ եմ վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումս: Շուրջ մեկ ամիս ծանրութեթև եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետևանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն»
1 տոննա հերոինի ճակատագիրը կորոշվի քննության ավարտից հետո (տեսանյութ)
Այսօր կայացած ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ի թիվս այլ կետերի, իրենց 2014թ. ծրագրերի մեջ նշեց նաեւ Հայաստանի հոգեւոր անվտանգության հայեցակարգի մշակման մասին, ասելով, որ նախատեսվում է «աղանդավորական-կրոնական շարժումների հետ կապված» ծրագրեր իրականացնել, հոգեւոր անվտանգության համար ձեռնարկել պետության կողմից որոշակի միջոցառումներ: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է նման հայեցակարգի մշակումը եւ պետության կողմից որեւէ միջոցառման
Արոնյանն ու Գելֆանդը բաժանեցին միավորը
Ցյուրիխում ընթացող շախմատի գերմրցաշարի երրորդ տուրում քիչ առաջ Լեւոն Արոնյանն ու Բորիս Գելֆանդը 27-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի՝ բաժանելով միավորը: Խաղաղությամբ ավարտվեց նաեւ Ֆաբիանո Կարուանա-Վիշվանաթան Անանդ պարտիան, իսկ Հիկարու Նակամուրան եւ Մագնուս Կարլսենը դեռ շարունակում են խաղալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess-news.ru-ի
Քսենյա Սոբչակը տեղյակ է, թե ով է Սոչիում վառելու օլիմպիական կրակը
Որպես կանոն օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ օլիմպիական կրակը վառողի անունը մինչեւ վերջին րոպեն պահվում է յոթ կողպեքի տակ: Ո՞ւմ է այդ պատիվը վստահվել Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում: Դա բացահայտել է ճանաչված հեռուստատեսային մեկնաբան, սկանդալային տարբեր պատմություններով հայտնի Քսենյա Սոբչակը, որն իր «Twitter»-ում գրել է. «Ինձ հայտնի են դարձել օլիմպիադայի բացման առաջին մանրամասները»: Սոբչակի
Ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1–ին` ժամը 21.30–ի դրությամբ Թումանյանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Գյումրիի, Մարտունու, Սևանի, Նոյեմբերյանի և Լաչինի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և
«Ալաշկերտը» խոշոր հաշվով պարտություն է կրել
Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ստուգողական հանդիպում է անցկացրել Լուգանսկի «Զարյայի» հետ եւ 1:5 խոշոր հաշվով պարտություն է կրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Интерфакс. Յանուկովիչը հնարավոր է լուծարի խորհրդարանը. Ռիբակ
Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը չի բացառել, որ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարող է լուծարել խորհրդարանը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Եթե խորհրդարանը շարունակի իրեն դրսևորել նման ձևով, որ ամեն անգամ ընդմիջումներ հայտարարի: Եթե խորհրդարանը չընդունի օրենքներ, որոնք անհրաժեշտ են պետությանը, անհրաժեշտ են ընտրողներին… նախագահն ասաց. «Ես ստիպված կլինեմ դիմել Ուկրաինայի ժողովրդին, որ նման խորհրդարան մեզ
Կառավարությունը հրապարակեց ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզը». «Ազատություն»
Azatutyun.am. Հայաստանի կառավարությունը այսօր հրապարակել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»։ Փաստաթուղթը, որը վերնագրված է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից, ներառում է 262 միջոցառում։ Կառավարությունը այս ժամանակացույցը հաստատել էր հունվարի
Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության 3-րդ նիստը
Նիստում նախ ամփոփվել են 2013թ. ֆեդերացիայի կողմից կատարված աշխատանքները և նախանշվել են 2014թ. ծրագրերը: Այնուհետև Նախագահությունը քննարկել է դպրոցականների աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Հայաստանի վոլեյբոլի դպրոցական հավաքականների թիմերի մարզչական անձնակազմի և մրցավարների ընտրության հարցերը: Նշանակվել են Պորտուգալիայում կայանալիք դպրոցականների աշխարհի առաջնության մասնակցելու համար թիմերի մարզիչները և խաղերը սպասարկող մրցավարական անձնակազմը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը և Մրցավարական
Интерфакс. Վրացին Կիևում այրել է ակտիվիստ Բուլտովին ձերբակալելու որոշում կայացրած դատավորի մեքենան
Կիևի կենտրոնում այրել են «Ավտոմայդան»-ի ակտիվիստ Դմիտրի Բուլանովին ձերբակալելու որոշում կայացրած դատավորի մեքենան: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը՝ հիմնվելով ոստիկանությունում ունեցած իր աղբյուրի վրա: Ըստ աղբյուրի, մեքենան այրողներից մեկին իրավապահների հաջողվել է ձերբակալել: «Նա Վրաստանի 28-ամյա քաղաքացի է, որը երեք ամիս առաջ է եկել Ուկրաինա: Նրա մոտ հայտնաբերվել է դյուրավառ հեղուկով լցված երկու պլաստմասե շիշ, փալաս,
Նորվեգիան Սոչիում հաղթողի ֆավորիտ երկիրն է
Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ Sportsinteraction.com բուքմեյքերական ընկերությունը հրապարակել է մասնակից այն երկրների վարկանիշային ցուցակը, որոնք հավակնում են ոսկե մեդալներ նվաճել: Ըստ այդմ, առաջին հորիզոնականում հայտնվել է Նորվեգիան՝ +1,00 գործակցով: Եռյակում են Ռուսաստանը՝ +3,13 եւ ԱՄՆ-ը՝ +3,73: Ամենից շատ ոսկե մեդալ նվաճելուն հավակնող երկրների տասնյակում են Գերմանիան, Կանադան, Հարավային Կորեան, Ավստրիան,
iPress. Եթե Ղրիմը անկախանա, ինքնըստինքյան կանցնի Թուրքիային. թուրքական թերթ
Թուրքական «Հյուրիեթ» թերթը գրում է, որ եթե Ղրիմի ինքնավար հանրապետությունը Ուկրաինայից անկախանա, ապա ինքնըստինքյան կհայտնվի Թուրքիայի տարածքում: Հայտնում է «Այ Պրես» լրատվականը՝ հղում անելով «Էպրեսո» առցանց հեռուստակայանին: 270 տարի առաջ Օսմանյան և Ռուսաստանի կայսրությունների միջև կնքված պայմանագրի համաձայն Ղրիմի թերակղզին Օսմանյան կայսրությունից անցնում է Ռուսաստանին, գրում է հոդվածագիրը. «Սակայն [պայմանագրի] ամենաէական կետերից մեկն այն է,
Թունավորում Երևանում
Meteo.am. Փետրվարի 1-ին, ժամը 18.52-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գալշոյան փողոցի թիվ 10 շենքի բնակիչներից մեկը՝ 2012 թ. ծնված Գ. Հ., թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է «Մուրացան» ԲԿ: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Սա հոգեվարքի քաղաքականություն է». Իրավաբան
«Կառավարությունը հերթական անգամ ռազմավարական նշանակություն ունեցող հերթական «օբյեկտը» վաճառեց, որը Հայաստանի տնտեսության մեջ որոշակի ներդրում ուներ»,- փետրվարի մեկին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը: Նրա նկատառմամբ` «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրում» տարեկան մոտավորապես 90-95 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանառություն կա, իսկ այսօր, վաճառելով այդ համալիրը, Հայաստանն ընդամենը ստանալու է ինչ-որ տոկոսներ: Պարոն Դովլաթյանը իր
Դատարանը որոշեց, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երեխայի գործով վարույթ իրականացնող մարմնի կողմից թույլ են տրվել խախտումներ
«Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ». Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են դատարանները, և մեկ անգամ չէ, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր անվստահությունն է հայտնել ՀՀ դատական համակարգի անկախության, անկողմնակալության և արդարության վերաբերյալ: Չնայած արձանագրում ենք, որ մեր երկրում էլ երբեմն կայացվում են արդարացի դատական ակտեր՝ գործելով բացառապես ՀՀ օրենսդրությամբ ամրագրված սկզբունքներին և դրույթներին համապատասխան: Նման որոշում
Ազգային անվտանգության խորհուրդը 2014թ. համար ամբիցիոզ ծրագրեր է իր առջեւ դրել, մնում է դրանք կատարվեն
2014 թվականը Ազգային անվտանգության խորհրդի համար բազմաթիվ պլաններով եւ ծրագրերով լեցուն տարի է: Այսօր հրավիրած ասուլիսում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նախ ներկայացրեց, թե ինչեր է իր գլխավորած մարմինն արել նախորդ տարի, ապա ներկայացրեց անելիքները: Դրանցից ամենաուշագրավները, թերեւս հետեւյալն են: ԱԱԽ-ում մշակվելու է պրոբացիոն պատիժների համակարգը, որը թույլ կտա ոչ ծանր հանցագործությունների պարագայում այլընտրանքային պատժամիջոց գործածել՝