Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է խոստացել Սերժ Սարգսյանը համանախագահներին. 168.am

Փետրվար 02,2014 14:57 Share

168.am. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպերին՝ հայտարարել է, թե խնդիրը նրանում է, որ կողմերի գործողությունները չեն համապատասխանում խոսքերին: «Վերջին օրերին մենք դարձանք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածության ականատես, ինչն անհանգստություն է առաջացնում, քանի որ նման գործողությունները խոչընդոտում են խաղաղ կարգավորման որոնումներին: Մենք ցանկանում ենք ստեղծել մթնոլորտ, որում կողմերը կկարողանային շարժվել առաջ՝ դեպի խաղաղ կարգավորում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ շուտով համանախագահների հետ կայցելի տարածաշրջան:

Սահմանային կրակոցների, այդ թվում՝ հայ զինվորների մահվան պատճառ դարձած կրակոցների առնչությամբ «երկու կողմերի» միջև հավասարություն դնելու իմաստով՝ Ուորլիքի այս հայտարարությունը հերթականն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, դրանք ներկայացնող երկրների նմանատիպ դիրքորոշումների շարքում: Բայց վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում թերևս ամենաակտիվ համանախագահի՝ Ուորլիքի այս հայտարարությունն ուշագրավ մի արտահայտություն է պարունակում՝ «կողմերի գործողությունները չեն համապատասխանում խոսքերին»:

Ադրբեջանի մասով այս հայտարարությունը, գոնե մակերեսային իմաստով, հասկանալի է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համանախագահներին խոստանում է դադարեցնել ոչ միայն պատերազմական հռետորաբանությունը, այլ լոկալ գնդակոծումները սահմանի առանձին հատվածներում: Խոստանում է, բայց չի անում. Երկու երկրների արտգործնախարարների կամ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ կամ հետո ադրբեջանական կողմը կամ դիվերսիաներ է կազմակերպում, կամ ակտիվացնում է դիպուկահարներին՝ երկու դեպքում էլ խլելով հայ զինվորների կյանքը: Բայց Ուորլիքի հայտարարությունից բխում է, որ խոսքին հավատարիմ չի մնում ոչ միայն Ալիևը, այլ նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչն էլ, ըստ ամերիկացի համանախագահի հայտարարության տրամաբանության՝ նպաստում է իրավիճակի լարվածության ավելացմանը:

Այդ դեպքում հետաքրքիր է՝ ի՞նչ է համանախագահներին  խոստացել Սերժ Սարգսյանը, սակայն գործողություններով հետ է կանգնել իր խոսքերից: Դատելով նրանից, որ սահմանային միջադեպերի նախաձեռնողն ադրբեջանական կողմն է, տվյալ դեպքում՝ խոսքը չի վերաբերում ռազմական գործողություններին: Հետևաբար՝ ըստ ամենայնի, գործ ունենք քաղաքական ինչ-որ խոստման հետ, որի չկատարումը նպաստում է ադրբեջանական կողմի ագրեսիվությանը: Իսկ այս համատեքստում, մեծ հավանականությամբ, կարող է խոսք գնալ այնպիսի խոստման մասին, որը կգոհացներ ադրբեջանական կողմին՝  հետ պահելով նաև դիվերսիաներից ու դիպուկահարների կրակոցներից:

Բանակցային գործընթացի ներկա, թեկուզև՝ կիսասառեցված փուլի տրամաբանությունը հուշում է, որ խոսքը կարող է վերաբերել ազատագրված շրջաններից որևէ մեկի կամ գուցե  ոչ մեկի վերադարձին: Թուրքական ու ադրբեջանական մամուլն անցած տարեվերջին ակտիվորեն տարածում էր այն տեղեկությունը, թե Հայաստանը խոստացել է վերադարձնել ազատագրված  շրջաններից երկուսը, իսկ Թուրքիան՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց պահանջել է հրապարակավ հաստատել այդ խոստումը:

Միքայել ՍԱՀԱԿՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728