Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը Հովիկ Աբրահամյանը «իրենով» արեց
Եվ եթե Փաշինյանը կամ այլ անձինք ցանկություն ունեն, կարող են միանալ կառավարության նախաձեռնությանն ու առաջարկություններ անել:
Լեւոն Հայրապետյանի փաստաբան. «Դեռեւս դատարանը մեզ չի լսում». «Հայոց աշխարհ»
Մենք կփորձենք դատարանի միջոցով բողոքարկել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը եւ հասնել նրան, որ անկախ դատաբժշկական հետազոտություն նշանակվի:
«Բեմում քո երկրի անվան պատասխանատուն ես»
Հարցազրույց Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Նարինե Դելլալյանի հետ Ջութակահար Նարինե Դելլալյանը, ամուսնու՝ թավջութակահար Լեւոն Մուրադյանի հետ, ավելի քան քսան տարի է՝ ապրում է Պորտուգալիայում: Նա Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է. վաղամեռիկ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի դուստրը եւ Հայրիկ Մուրադյանի դստեր՝ «Ակունք» անսամբլի հիմնադիր Մարո Մուրադյանի հարսը: Նրա զավակները նույնպես պրոֆեսիոնալ երաժիշտներ են: – Ինչպե՞ս
Վարչապետը փոխնախարարին. «Քո կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում»
«Քո կարծիքը ոչ մեկ չի հարցնում»,-այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին: Փոխնախարարը զեկուցում էր մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, եւ երբ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասն էր ներկայացնում Արթուր Առաքելյանը, ի պատասխան վարչապետի հարցի, թե` ինչու է պետտուրք ներառվում, փոխնախարարն ասաց` «Իմ
«Գոմեշի մսի» գործով՝ պայմանական ազատազրկում 4 տարի ժամկետով
Ալբերտ Օհանջանյանը նշեց, որ չի պատրաստում բողոքարկել դատավճիռը:
Քննիչը ստիպել է, որ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տա. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Սարգիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեական գործի նախաքննությունը վարող քննիչը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, իրեն ստիպել է, որ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տա գործով
ՀՅԴ-ն պաշտոնապես չի ցանկանում հարաբերությունները փչացնել իշխանությունների հետ. «Չորրորդ իշխանություն»
Իսկ որտեղ «կառուցողական երկխոսություն»՝ այնտեղ փոխզիջումներ, հետաքրքիր առաջարկներ, դիվանագիտական պաշտոններ եւ այլն։
Գեւորգ Դանիելյան. «Գործող սահմանադրությունը որոշ դեպքերում ուղղակիորեն խոչընդոտում է անվիճելի համարվող խնդիրների լուծմանը». «Հայոց աշխարհ»
Հատված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ հարցազրույցից: -Երկրի հիմնական օրենքը՝ սահմանադրությունը, պետք է բարեփոխել այն դեպքում, երբ գործողը խոչընդոտում է պետության զարգացմանը, կամ երկրում կա սահմանադրական ճգնաժամ: Ի՞նչ կասեք ընդդիմության այս դիտարկման առնչությամբ: -Ընդդիմության այս ու մյուս բոլոր հարցադրումների պատասխաններն արտացոլված են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Այդ փաստաթղթի հիմնական հատվածը վերաբերում է հենց այն
«Երբեմն չարաշահվում է Կոմիտասի անունը»
Արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանի դիտարկումները «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 26-ին կմեկնարկի «Կոմիտասյան օրեր» խորագրով փառատոնը՝ նվիրված Վարդապետի ծննդյան 145-ամյակին: Հինգ երեկոներից բաղկացած միջոցառումը հոկտեմբերի 8-ին կեզրափակվի Կամերային երաժշտության տանը՝ կոմիտասյան փառահեղ Պատարագով: Փառատոնի մասնակիցներն են հայաստանյան առաջնակարգ երգչախմբերը: Կոմիտասյան գանձերի ժողովրդականությունը, ենթադրվում էր, թե ավելի մեծ ընդգրկում կունենար Հայաստանի անկախության
Այն, որ Մանվել Գրիգորյանը 415 դրամ հարկ է վճարում, վկայում է գեներալի բարի կամքի մասին. «Չորրորդ իշխանություն»
Բանից պարզվում է՝ գեներալ Մանվելը հարկեր վճարել չի սիրում։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, նրան պատկանող ասֆալտի գործարանն, օրինակ, տարեկան վճարում է ընդամենը 5 հազար դրամ հարկ, մինչդեռ ինքը՝ գեներալը, պաշտոնական տվյալների համաձայն, այդ նույն գործարանից տարեկան 40 միլիոն դրամ շահույթ է ստանում։ «ՉԻ» – Այն, որ գեներալին պատկանող ասֆալտի գործարանն այնուամենայնիվ ամսական 415 դրամ հարկ է
BBC-ի նկարահանող խումբը հարձակման է ենթարկվել. «Ազատություն» ռադիոկայան
Ռուսաստանի Աստրախանի մարզում հարձակման է ենթարկվել BBC-ի ռուսական ծառայության նկարահանող խումբը։ Լրագրող Սթիվ Ռոզենբերգի փոխանցմամբ՝ նկարահանող խումբն Աստրախանում էր ռուս – ուկրաինական սահմանին ռուս զինվորների մահվան մասին լուրեր տարածվելուց հետո այդ թեմայով ռեպորտաժ պատրաստելու համար։ Հասմիկ Գրիգորյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Բունդեսթագի պատգամավոր. «Մինչեւ Ղարաբաղ գնալը ես գիտեի սեւ ցուցակի մասին»
Գերմանիայի «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մանֆրեդ Գրունդը վերջերս է վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Այս մասին Բեռլինում նա խոսեց Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Խոստովանեց, որ ադրբեջանական «սեւ ցուցակի մասին» նախօրոք է իմացել, նշեց՝ քանի որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ, ինքը տարածաշրջանի խնդրի մասին այնքան էլ տեղեկացված չէ,
Բագրատ Ասատրյան. «Այս համակարգը Ռ. Քոչարյանի ստեղծած համակարգն է ». «168 ժամ»
Ռ. Քոչարյանը ստեղծեց կենտրոնաձիգ կոռուպցիոն համակարգ, որը որոշիչ դերակատարություն ունեցավ հետագա բոլոր գործընթացների համար։
Սուքիաս Ավետիսյան. «Իշխանությունը գործող սահմանադրությամբ էլ կարող է վերարտադրվել»
Քանի որ խորհրդարանը ներկայացնում է հիմնական խորհրդարանական ուժերին, ճիշտ է, որ խորհրդարանն ավելի շատ լիազորություններ ունենա
«Էրեբունի-Երևան- 2796» տոնակատարությանը ընդառաջ` բակային շաբաթօրյակներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ «Էրեբունի-Երևան- 2796» տոնակատարությանը նախորդող շաբաթ օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում կընթանան բակային շաբաթօրյակներ: Այդ նպատակով կենտրոնացվել են սանմաքրման և կանաչապատման բոլոր ձեռնարկությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսները: Շաբաթօրյակներն ավելի լայնածավալ իրականացնելու նպատակով վարչական շրջանների համապատասխան կառույցներին տեխնիկապես կաջակցեն նաև մայրաքաղաքի շինարարական կազմակերպությունները: Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբն էլ կվերահսկի աշխատանքի ընթացքը` պարբերաբար այդ
Բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին 16 տարի անց
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային հսկիչ անցակետի տարածքից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1958 թ. ծնված Մայիս Բ-ին, որը 1998 թ. նոյեմբերի 12-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 138 հոդվածի (Բռնաբարությունը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ՀՀ ոստիկանություն
Արեւմուտքը կոչ է անում Հայաստանին՝ մտածել Եվրասիական միությանն անդամակցելուց առաջ. «168 ժամ»
Moodys–ը նշում է, որ այդ փոխանցումների աճի տեմպի կտրուկ դանդաղումն ու ներդրումների նվազումը բացասաբար են ազդելու ՀՀ տնտեսական աճի ցուցանիշի վրա։
Հայկ Հարությունյան. «Գնացի՝ ձեզանից ազատվելու համար». «Ժողովուրդ»
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը հուլիսի 7-ից արձակուրդի մեջ է։ Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ինքը Հարությունյանը։ – Բոլորի համար անհասկանալի մնաց, թե ինչու այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից: Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ լեզու չեք գտնում, իսկ հետո խոսվեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ
Վահրամ Բաղդասարյան. «Երեք հոգանոց կուսակցությունն ասում է՝ մենք ենք իշխանությունը» «Հայկական ժամանակ»
Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հարցազրույցից: – Պարոն Բաղդասարյան, «եռյակը» հոկտեմբերի 10-ին հանրահավաք է անելու, ինչպե՞ս եք վերաբերվում դրան եւ ի՞նչ եք սպասում այդ հանրահավաքից։ – Նորմալ, վատ սպասելիք չունեմ, մարդիկ իրենց ասելիքը ԱԺ-ում չեն ասում, ուզում են փողոցում ասել։ – Իսկ ինչո՞ւ ԱԺ-ում չեն ասում։ – Դե, պարզ չի՞, մարդիկ նպատակ ունեն
«Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ընկերությունը շարունակում է ոտնահարել սպառողի իրավունքները՝ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները
Քանիցս տեղեկացրել ենք, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ սպառողն իրավունքն ունի 14 օրվա ընթացքում փոխանակել անգամ պատշաճ որակի ապրանքը, եթե վերջինս չի օգտագործվել, պահպանված է ապրանքային տեսքը, առկա է գնումը հաստատող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոն կամ ապրանքային չեկ) կամ այն չի կարող օգտագործվել ըստ նշանակության, իսկ եթե սպառողի՝ խանութ դիմելու պահին բացակայում է
Սուքիաս Ավետիսյան. «Քառյակի մեջ եռյակ որոշում է կայացրել» (Տեսանյութ)
«Ժառանգության» առաջարկներին իշխանությունը կանդրադառնա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի գոյության պարագայում
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Երևանում առաջիկա օրերին անցկացվելիք կարևորագույն երկու միջոցառումներից՝ Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովից և Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովից առաջ Հանրապետության Նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետն անդրադարձել են աշխարհասփյուռ հայության և մայր հայրենիքի
«Նախախորհրդարան»-ին թվում է, թե իրենք իրավունք ունեն դատել Շառլ Ազնավուրի գործունեության մասին. «Ժողովուրդ»
Երբ խոսքը գնում է այնպիսի մեծության մասին, ինչպիսին Ազնավուրն է, ինքնին հասկանալի է, որ կարող են եւ պետք է լինեն բացառություններ։
Դեռ լավ ենք պրծել, որ Գագիկ Ծառուկյանը ուշ-ուշ է հարցազրույցներ տալիս. «Հրապարակ»
Հարցեր Զուրաբյանին՝ եւ որտե՞ղ է թագավորն ասում, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել, ո՞ւր է կորել ՀԱԿ-ի էնտուզիազմը, որով Կոնգրեսը պահանջում էր ԱԺ արտահերթ ընտրություններ, իսկ եթե ոչ, ապա նախագահի իմփիչմենտ…
Հեռավոր Մոսկվայում օլիգարխներից մեկի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը կարող է ազդեցություն թողնել նաեւ մեզ վրա. «Հայկական ժամանակ»
2009 թվականին Քոչարյանը «ընտրվել է» «Սիստեմայի» տնօրենների խորհրդում որպես անկախ տնօրեն եւ հետագայում ամեն տարի վերընտրվել այդ պաշտոնում։ Ռուսական մամուլում կարծիքներ են հնչում, որ այդ պաշտոնը Քոչարյանը ստացել է «Սիստեմային» ցուցաբերած լայն աջակցության համար։ Ի՞նչ աջակցության մասին է խոսքը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորը՝ «Ղ-տելեկոմը» («Վիվասելը») պատկանում է «MTC»-ին։ Իսկ «MTC»-ի
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Մ. Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու
«Գոմեշի մսի» գործով դատավճիռը կկայացվի այսօր
Իսկ ինչ վերաբերում է այս դեպքին` զղջում եմ եւ գիտակցում եմ իմ կատարած արարքը, դրա հետ կապված ՊՆ-ին հասցված վնասն ամբողջովին վերականգնել եմ:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Էս պետությունը ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով օֆշորում գործ դնի:
Երջանիկ Աբգարյան. «Վերջին տարիների քաղաքական համագործակցության փորձը չի տվել այն արդյունքը, որն ակնկալվում էր». «Հրապարակ»
Քանակը միշտ չէ, որ բերում է սպասելի որակ։


















































