Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տոննա հերոինի գործով կալանավորված Թուրքիայի քաղաքացին իրեն մեղավոր չի ճանաչում, բայց զղջում է. News.am

Փետրվար 02,2014 11:51
narkotik

Հայաստանի եւ Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա մոտ մեկ տոննա հերոինի տեղափոխման կազմակերպիչներից Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 40-ամյա Օսման Ուգուրլուն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասոել է նրա հանրային պաշտպանը՝ Արտակ Գարոյանը:

«Ինքը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, թեեւ զղջում եւ ափսոսում է իր որոշ արարքների համար, ես մեկնաբանելու իրավասություն չունեմ: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածների հատկանիշներով»,- ասաց փաստաբանը:

Արտակ Գարոյանը գործից մանրամասներ չհայտնեց, մասնավորապես՝ այդքան հերոինը ինչի համար էր նախատեսված, միայն հայտնեց, որ այն ամբողջությամբ իրացման համար չէր նախատեսված: Նա միայն նշեց, որ ըստ գործի տվյալների՝ առաջին դեպքն էր, երբ Օսման Ուգուրլուն Հայաստանի տարածքով փորձել է հերոին տեղափոխել: Գործի շրջանակներում նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց եզրակացություններից մի շարք բաներ կպարզվեն: Նա տեղյակ չէր՝ արդյոք Թուրքիայից մասնագետ-ոստիկան է գործուղվել Հայաստան՝ հարցաքննելու հերոինի հայտնաբերման գործով ձերբակալված Թուրքիայի քաղաքացուն։ Փաստաբանի փոխանցմամբ՝  իր պաշտպանյալը նախկինում դատապարտված չի եղել, ամուսնացած է, ունի երեխա, վատառողջ հայր:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728