Օրվա լրահոսը

Ելենա Բաշկիրովա. «Հայկական երաժշտությունը համաշխարհային երաժշտարվեստի անբաժան մի մասն է»

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, որտեղ, ինչպես ես եմ նկատում, վերջին տարիներին ավելի շատ մարդիկ են գալիս: Կարծես թե նորից բացվել է այդ ճանապարհը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց հայտնի դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան, որի մենահամերգը կկայանա վաղը՝ փետրվարի 2-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, «Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Ծրագրում

Դատական կարգադրիչները կստանան իրենց հագուստները

Aravot.am-ն ահազանգ էր ստացել, որ դատական կարգադրիչների հասանելիք համազգեստները պահեստում չկան, չեն տրամադրվում, քանի որ կարգադրիչների անվան դիմաց ստորագրվել են եւ «ստացվել»: Մեկ կարգադրիչի հագուստը իր հատուկ միջոցներով  կազմում է 120 000 ՀՀ դրամ: Aravot.am –ի հարցին, թե արդյոք տվյալ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ճի՞շտ է, որ ծառայողական քննություն է սկսվել հագուստների անհետացման հետ կապված,

Սեյրան Օհանյանը առավել հաճախ ներկայանում է որպես հանցագործների հովանավոր. Փորձագետ

«Ալբերտ  Ադիբեկյանին, ըստ պաշտոնական վարկածի, սպանել են 2012 թվականի փետրվարի 23-ին Մեհրաբներ զորամասում: Պաշտոնական լուր հայտնվեց, որ Ալբերտ Ադիբեկյանին սպանել է հակառակորդի դիպուկահարը: Անմիջապես ստեղծվեց երգիչ-սազանդարների մի խուլ խումբ՝ մեծ հայրենասեր Շուշան Պետրոսյանի գլխավորությամբ, որոնք վայնասուն բարձրացրեցին ամբողջ աշխարհով մեկ, որ ազերիները հայ են սպանել եւ այդ իսկ պատճառով նրանք հրաժարվում են մասնակցել Եվրատեսիլ մրցույթին,

Վերանորոգվել է Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի սողանքային գոտում գտնվող հատվածը

 Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1,8կմ հատվածը, որն անցնում է Ողջաբերդ համայնքի մոտակայքով, գտնվում է սողանքային գոտում, ինչի հետևանքով  ճանապարհի գրունտային շերտում ճաքեր ու տեղաշարժեր հաճախակի են լինում։ Հաշվի առնելով ճանապարհահատվածի յուրահատկությունը՝ ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N1575-Ն «Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղու հետ կապված խնդիրների լուծման միջոցառումների մասին» որոշման համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ՀՀ

Երիտասարդ ՀՀԿ-ականների «Երկխոսություն. երիտասարդությունը՝ հանուն փոփոխությունների» ծրագիրը լավագույնն էր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հունվարի 20-24-ը Թբիլիսիում մասնակցել են «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի կողմից կազմակերպված «All tomorrow’s parties» («Ապագայի բոլոր կուսակցությունները») խորագրով ծրագրին։ Հայ երիտասարդներից բացի, ծրագրին մասնակցել են նաև երիտասարդ քաղաքական գործիչներ Ադրբեջանից և Վրաստանից: Ծրագրում անդրադարձ է եղել Հարավային Կովկասում կուսակցական համակարգի առանձնահատկություններին, ինչպես նաև՝ Գերմանիայում կուսակցությունների համակարգմանն ու գործունեությանը։ Գործնական աշխատանքների ժամանակ

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1700 անգամ

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանահատվածում արձանագրված դիվերսիոն գործողություններով մեկնարկած նախորդ շաբաթվա լարվածությունը պահպանվեց նաև անցնող 7 օրերի ընթացքում: Բացի ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառումից, հակառակորդը առաջնագծի մի շարք հատվածներ էր դուրս բերել նաև որոշակի քանակությամբ ծանր զրահատեխնիկա: Միաժամանակ հակաօդայինները առաջնային գծից շուրջ 30-35

Սպառողների միության նախագահը կարծում է, որ տրանսպորտի գինը չի թանկանա

Ավերակ. այսօր՝ փետրվարի 1-ին, այսպես բնութագրեց Երեւան քաղաքի տրանսպորտի վիճակը սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Պարոն Պողոսյանը առաջարկում է տրանսպորտի կառավարման կազմակերպաիրավական տեսակը փոխել. «Պետք է լինի այնպես, ինչպես շատ ու շատ եվրոպական երկրներում՝ բաց բաժնետիրական ընկերություն, որը կլինի ե՛վ պատասխանատու, ե՛ւ սեփականատեր: Բաց բաժնետիրական ընկերություն նշանակում է՝ ցանկացած քաղաքացի կարող է գնել բաժնետոմսեր եւ

Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցություն

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց եւ միջազգային 23 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման

Տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը

 Հունվարի 31-ին Բեյրութի «Լյուսի Թութունջան» ցուցասրահում Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ տեղի ունեցավ Կատյա Փելթեքյանի «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը, որում ընդգրկված են հազարից ավելի հոդվածներ, հայտարարություններ և այլ նյութեր 1914-1923թթ. բրիտանական մամուլից: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին Լոնդոնի «Հայկական տանը»: Միջոցառմանը ներկա

Օրակարգային է ոռոգման ջրի խիստ արդյունավետ օգտագործման խնդիրը. տեղի ունեցավ ոռոգման շրջանի մեկնարկին նախորդող հանդիպումը

Կոտայքի մարզի Արզական համայնքում այսօր տեղի ունեցավ ոռոգման շրջանի մեկնարկին նախորդող ավանդական հանդիպում-քննարկումը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Մասնակցում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ջրառ եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ,  հողագործ-ջրօգտագործողներ, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հանդիպմանն ամփոփվեցին ոռոգման համակարգի 2013թ. արդյունքները, ներկայացվեցին 2014թ. գործունեության հիմնական ուղղությունները, քննարկվեցին ոռոգման շրջանի

Պահեստազորի գնդապետ Աշոտ Զաքարյանը՝ բանակի արատների մասին

«Պետք է արմատախիլ անել հովանավորչությունը, որը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ինչը պարարտ հող է այս կամ այն հանցագործության համար: Բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, գեներալներ պիտի կողմնորոշվեն՝ իրենք ծառայո՞ւմ են, թե՞ բիզնեսով են զբաղվում: Հաճախ նրանք չեն տարանջատում սեփական բիզնեսը ծառայությունից, նույնիսկ ծառայությունը օգտագործում են անձնական բիզնեսի ծաղկման ու զարգացման համար: Մի շարք հրամանատարներ՝ սկսած կրտսեր անձնակազմից,

Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ

President.am. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել ամբողջովին հիմնանորոգված և արդիական սարքավորումներով հագեցած Աբովյանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, շրջել հիվանդանոցի բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում լայն թափով շարունակվում են մարզային

Խղճի ազատությունն ու «վառելու» ցանկությունը

Ծանոթ պատմություն այն մասին, թե ինչպես են հավատաքննության դեմ պայքարողները ժամանակի ընթացքում հավատաքննիչ դառնում «Էս աղանդները լցվել են Հայաստան: Սաղ էս եվրոպացիք են մեր վզին դրանց փաթաթել: Դրանց սաղին պետք ա վառել»: Ահա ստանդարտ արձագանքը, որը լսում եմ փողոցում, կարդում եմ կայքերում, երբ խոսքը գնում է խղճի ազատության մասին: Այս հրապարակումն էլ, հավանաբար, նման արձագանքի

Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր

 Ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիք Վիլքսին /նստավայրը` ք. Թբիլիսի/: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև իրականացվող մի շարք երկարատև ծրագրերին, մասնավորապես` ՄԹ խորհրդատվական աջակցությանը 2013 թվականի դեկտեմբերից Հայաստանում մեկնարկած Պաշտպանության

Ընտանեկան նպաստը չեն ստացել, կոմունալ վարձերը չեն կարողանում մուծել

Գումարները կվճարվեն փետրվարի 15-ին Սովորաբար ընտանեկան նպաստի գումարները վճարվում են  տվյալ  ամսվա 22-27-ը:  Հունվարն ավարտվեց, սակայն այդ  ամսվա ընտանեկան նպաստի գումարները սոցիալապես անապահով ընտանիքներին  չեն վճարվել: Այդ կապակցությամբ մենք  Տավուշի մարզի բնակիչներից դժգոհության  բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստացել: Նշված պատճառով սոցիալապես կարիքավոր ընտանիքներն   հնարավորություն չունեն մուծելու  բնական գազի, խմելու ջրի, էլեկտրաէներգիայի, հեռախոսային  ծառայությունների դիմաց:  Մանավանդ, որ

«Ռ. Քոչարյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնին անցնելու հավանականությունը պիտի համարել ՀՀ անվտանգության լրջագույն սպառնալիք»

Հարցազրույց «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ Աշոտ Զաքարյանի հետ – Պարոն Զաքարյան, վերջին շրջանում, կապված սահմանների վրա անընդհատ լարվածության հետ, խոսակցություններն այն մասին, որ մոտալուտ պատերազմի վտանգ կա, շատացել են: Ձեր տպավորությամբ՝ կա՞ նման վտանգ: – Պատերազմի վտանգ միշտ էլ կա, վերջին 20 տարիների «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»

Նախկին կնոջն այրել է վրեժխնդրության պատճառով

«Ոչ ինքն ինձ ծնող եղավ, ոչ էլ թողեց մորս քաղցրությունը զգամ: Մորս օր ու արեւ չի տվել: Սաղ կյանքը բերդերն ա եղել: Փոքր երեխա էի, հիշում եմ, որ մերս գաղութ պերեդաչի էր տանում հորս, իրա՝ ղումարով կրված պարտքերն էր փակում»,- այսպես է հիշում Լուսինեն հարազատ հորը, որը վերջերս հրկիզելով սպանել է նախկին կնոջը՝ Լուսինեի մորը:

Մերժում են, ասելով՝ «առկա են միջին ագրեսիվության ցուցանիշներ»

Երեկ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունու վաղաժամկետ պայմանական ազատելու դիմումի քննությունն էր: «Ես բազմիցս ձեր եւ այլ օրաթերթերի միջոցով դիմել եմ պաշտոնատար անձանց, կառավարությանը, սակայն բարձրացված հարցը առայսօր լուծում չի ստացել եւ անօրինական մերժումները շարունակվում են: Ինձ թվում է, որ կարիք չկա, որպեսզի կրկին նշեմ «Կոշ» ՔԿՀ-ում իմ պատիժը կրելու ընթացքում իմ

Չի հաշվառվել որպես փախստական ընտանիք

Կամո Մանգասարյանը դիմել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն (ՄՊԾ)՝ խնդրանքով, որ իրեն տրամադրեն բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ): Միգրացիոն ծառայությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ նրանց ընտանիքը 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Միգրացիայի եւ փախստականների նախկին վարչության կողմից չի հաշվառվել որպես փախստական ընտանիք: Առաջացած խնդրի վերաբերյալ Կամոյի եղբայրը՝ Յուրին, հայցադիմում էր ներկայացրել Հայաստանի վարչական

«Ռուսաստանում ծնողներն ավելի հետեւողական են»

Սցենարիստ Աննա Խաչատուրովայի դիտարկումները Հեքիաթների հերոսների իր յուրատեսակ աշխարհն է ստեղծել սցենարիստ Աննա Խաչատուրովան, ում ստեղծագործական կարիերան ընտանեկան հանգամանքների բերումով սկսվել է Ռուսաստանում՝ Մոսկվայում, Վորոնեժում եւ այլ քաղաքներում: Շուրջ 3 տարի է՝ արվեստագետը ընդմիշտ տեղափոխվել է հայրենիք: Սկզբնական շրջանում, քանի որ նրա սցենարները ռուսերեն էին, հանդիպել է խոչընդոտների՝ դրանք իրականացնելու ճանապարհին: Հավանաբար դա է պատճառը,

Պոեզիան Սուսաննա Սաֆարյանի՝ երգերում

Ասում են՝ մեղեդին անմիջապես մեր սիրտն է թափանցում, ապա հասնում ուղեղին, դառնում ավելի ընկալելի: Իսկ ի՞նչ է կատարվում մարդու հետ, երբ մեղեդին ու խոսքը միանգամից գրավում են ե՛ւ սիրտը, ե՛ւ ուղեղը, քեզ տանելով երգի մեջ ապրող բանաստեղծի ներաշխարհը, նրա տառապանքը դարձնելով քոնը, նրա խինդը հաղորդելով իբրեւ թրթիռ, իբրեւ անուրջ, իբրեւ ոգի… Սուսաննա Սաֆարյան արտիստը հենց

«Պայքարելու եմ անհարիր երեւույթների դեմ»

ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը երեկ «Առավոտի» միջոցով հայտարարությւոն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով այն փաստը, որ ԲՈՀ-ի շուրջ վերջին շրջանում ծավալվել է մեծ աղմուկ, եւ նաեւ օրեցօր դժվարանում է դիմակայելը լրագրողների անվերջանալի հետապնդումներին, հարկ եմ համարում ասել հետեւյալը. մեր երկրում այսօր ապրում ու գործում են բազմաթիվ լավ գիտնականներ, բազմաթիվ բարեխիղճ ու պատասխանատու

Վարդապետը չի զղջում, որ իրավաբան չի դարձել

«Աստված իբրեւ հայր եւ ծնող, մարդուն որոշակի առաքելություն, ուղի է տվել»,- ասում է Մայր Աթոռի Պաշտոնական մամուլի եւ հրատարակչական բաժնի տնօրեն տեր Շահե վարդապետ Անանյանը: Այս խոսքերը լսում ենք աթեիստական միջավայրում մեծացած հոգեւորականից, ում ի սկզբանե կրոնն ընդհանրապես չէր հետաքրքրում, իսկ նպատակն իրավաբան դառնալն էր: Սակայն, ինչպես ասում են` մենք որոշում ենք, Աստված` տնօրինում… «Ամեն

Ձիթապտղի պաշտետ

«Առավոտը» սկսում է նոր շաբաթօրյա շարք՝ «…Նաեւ հացիվ»: Այս բաժնում մենք կներկայացնենք հետաքրքիր, յուրօրինակ եւ հեշտ պատրաստվող բաղարդատոմսեր: Ձիթապտղի պաշտետ Այս ուտեստը ոչ միայն համեղ է, երկար է պահպանվում, այլեւ շատ հարմար է առաջիկա պահքի համար: Ինչպես նաեւ լավ տարբերակ է սառնարանում «մոռացված» ձիթապտուղներից «ազատվելու» համար: Ձիթապտղի պաշտետի համար մեզ անհրաժեշտ է ձիթապտուղ՝ այնքան, որքան

Արթուր Բաղդասարյան. «Նախկին նախագահները իրենց հարցերին պատասխան ստանալու իրավունք ունեն» (Տեսանյութ)

ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կարծում է, որ երկրի ղեկավարությանը մասնակցած ցանկացած քաղաքական գործիչ՝ առավել եւս նախկին նախագահներն ու վարչապետներն իրավունք ունեն արտահայտվելու երկրի կառավարման վերաբերյալ, հարցեր հնչեցնելու եւ ակնկալելու իրենց հնչեցրած բովանդակային հարցերին բովանդակային պատասխաններ, որոնք հասարակությունը պետք է լսի, տեսնի, քննարկի եւ վերլուծի: Այս համատեքստում է նա դիտարկում վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյան-կառավարություն հրապարակային

Հիմնական մոլորությունը

Հայաստանում սխալ եւ անարդար բաները շատ են: Բայց դրանք մեծ չափով ածանցյալ են: Իսկ հիմքը այն մոլորությունն է, որով տառապում են մեր հիմնական քաղաքական ուժերը եւ բնակչության մեծ մասը: Նրանք դեմ չեն, որ Հայաստանը վերջնականապես կորցնի իր անկախությունը՝ փոխարենն, իրենց կարծիքով, ձեռք բերելով «անվտանգության երաշխիքներ»: Դա, իմ կարծիքով, պատրանք է: Եթե ինչ-որ բան ինձ չի

ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին. կան տուժածներ

Meteo.am. Փետրվարի 1-ին, ժամը 10.21-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «ՎԱԶ-21012» մակնիշի 23 PO 303 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը` մոտ 20

Սին հույսեր պետք չի փայփայել. կարծում է Արթուր Բաղդասարյանը (տեսանյութ)

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր կայացած ասուլիսում, որը նվիրված էր Ազգային անվտանգության խորհրդի 2014թ. ծրագրերին, պատասխանելով լրագրողների հարցերին ՀԱՊԿ-ի արձագանքներին՝ սահմանի վրա կատարվող իրադարձություններին, ասաց, որ ՀԱՊԿ ղեկավար Նիկոլայ Բորդյուժան պարբերաբար ասում է ռազմական գործողությունների եւ ռազմական սպառնալիքի անընդունելիության վերաբերյալ՝ «նա միշտ էլ դա ասում է, հո չի՞ կարող ամեն հերթական պատահարից հետո, որքան էլ

ԵԱՀԿ գործող նախագահը խորապես անհանգստացած է ԼՂ հակամարտության հրադադարի դյուրաբեկությամբ. «Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԵԱՀԿ նախագահությունը 2014 թվականի հունվարի 1-ին ստանձնեց Շվեյցարիան` հայտարարելով, որ նախագահելու է «Ստեղծել Անվտանգության համայնք ի շահ բոլորի» կարգախոսով: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ: – Պարո՛ն նախագահ, 2014 թվականի հունվարին Շվեյցարիան ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը` որպես գերակայություններ սահմանելով հակամարտությունների կանխարգելումը և կարգավորումը Արևմտյան Բալկաններում և

News.am. Օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը բռնվել է

Օֆշորային սկանդալում ներգրաված գործարար Աշոտ Սուքիասյանը բռնվել է: Այս տեղեկությունը  NEWS.am-ի  հետ զրույցում հաստատել է ոստիկանությունը: Նրան հայտնաբերել են երեկ՝ Թիֆլիսում,  Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, ինչպես նաեւ Վրաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում: Այժմ քննարկվում է Աշոտ Սուքիասյանի էքստարդիցիայի ենթարկելու հարցը: Նշենք, որ ավելի վաղ հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930