Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը

Փետրվար 01,2014 16:03

 Հունվարի 31-ին Բեյրութի «Լյուսի Թութունջան» ցուցասրահում Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ տեղի ունեցավ Կատյա Փելթեքյանի «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը, որում ընդգրկված են հազարից ավելի հոդվածներ, հայտարարություններ և այլ նյութեր 1914-1923թթ. բրիտանական մամուլից: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին Լոնդոնի «Հայկական տանը»:

Միջոցառմանը ներկա էին պաշտոնյաներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, կրոնական առաջնորդներ, լիբանանահայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Այնուհետև հետազոտության հեղինակը` Կատյա Փելթեքյանը,  ներկայացրեց որոշ մանրամասներ 12 տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ ունեցավ Անիտա Լիբիարը, ով բարձր գնահատեց կատարված հետազոտությունը:

Իր ելույթում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորեց  Կատյա Փելթեքյանին խորը ուսումնասիրության, ծավալուն և հույժ կարևոր աշխատության համար:  Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող միջազգային առաջին արձագանքը եղավ 1915թ. մայիսի 24-ին, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանն ընդունեցին համատեղ հայտարարություն, որում հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Դեսպանը բարձր գնահատեց Լիբանանի հայ համայնքի, մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի նպատակաուղղված և բազմաբովանդակ գործունեությունը և համոզմունք հայտնեց, որ, մոտենալով Հայոց  Ցեղասպանության 100-ամյակին, անհրաժեշտ է համակարգված աշխատանք, ջանքերի համախմբում ցեղասպանության միջազգային ճանաչման, պատմական ճշմարտության վերականգնման, համընդհանուր դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվութան եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728