Օրվա լրահոսը

Վարույթ է ընդունվել կալանավոր Ռ. Մ.-ի կողմից դատարանի բակից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի քննչական բաժանմունքում ՀՀ ՔՕ 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔՀԿ-ի կալանավոր, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով` ՀՀ ՔՕ

Կիևյան կամրջի վրա մերկասառույցի պատճառով տեղի ունեցած ավտովթարի բացառիկ տեսանյութը. shamshyan.com

shamshyan.com -ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է հունվարի 15-ին Կիևյան կամրջի վրա առաջացած մերկասառույցի պատճառով Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվում այլ ավտոմեքենաների, ինչի հետևանքով վիրավորներ են եղել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ հունվարի 15-ին՝ Ժամը 19:40-ի սահմաններում, Կիևյան կամրջի միջնամասում բախվել էին Երևանի բնակիչներ, 31-ամյա Եղիշե Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 32

«Բանավեճի ակումբը» պատրաստվում է նոր խաղաշրջանին

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամ «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության առաջարկությամբ անցկացված «Բանավեճի ակումբը», որն առաջին խաղաշրջանն ամփոփել էր դեկտեմբերի 27-ին, հունվարի 10-ից հայտագրում է նոր խաղաշրջանի մասնակիցներին։ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի խոսքով՝ առաջին խաղաշրջանում շատ լավ արդյունք է արձանագրվել, թիմերը հետաքրքիր, բովանդակալից բանավեճեր

Արեւմուտքը Սերժ Սարգսյանին սպառնո՞ւմ է քրեական բացահայտումներով

«Կատարյալ անհեթեթություն է: Մառազմը մեկնաբանության կարիք չունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով Los Angeles Weekly պարբերականի հունվարի 2-ի հրապարակմանը , որն արտատպել էր Civilnet.am-ը: Հիշեցնենք, որ հոդվածում շոշափվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունը`թմրամիջոցների, ադամանդների, միջազգային ինտրիգների ոլորտում: Այսօր այս առիթով «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանն էլ ասաց, որ իր

Շմոլ գազից թունավորվել և կորցրել է գիտակցությունը

Հունվարի 15-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Լաուրա Մ.-ն: Պարզվել է, որ նա թունավորվել է տան լոգարանում` շմոլ գազից, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը և վայր ընկել հատակին` ստանալով «ձախ ուսահոդի սալջարդ, ձախ ակնակապիճի սալջարդ, կապտուկ, ձախ հոնքի

Գագիկ Բեգլարյանը տեղում ստուգեց ճանապարհների անցանելիությունը

Վերջին օրերի առատ ձյան հետևանքով ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր: Յուրաքանչյուր մարզում ճանշինների ղեկավարները նախարարին զեկուցեցին իրենց կողմից սպասարկվող ճանապարհների մաքրման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների և դժվարությունների մասին: ‹‹Աղ ու ավազի, համապատասխան տեխնիկայի և անհրաժեշտ աշխատուժի խնդիր չկա››,- նշեցին նրանք, ապա

Ադրբեջանուհուն Լյուբիկ Չիբուխչյանի ձոնը քննադատվել է

Ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաեւային Տավուշի մարզպետի խորհրդական, Հայաստանի գրողների միության անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լյուբիկ Չիբուխչյանի գիրք-ձոնը Տավուշի մարզում քննադատության է արժանացել: Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի նախագահ Սամվել Բեգլարյանն այս առնչությամբ ասաց. «Ինչպես կարելի է գիրք ձոնել մի երգչուհու, ով Լյուբիկին դուր եկած «Ա բլբուլ» տեսահոլովակում զետեղել է վանդակի մեջ սոխակ՝ որպես

Կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը

Կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ անձնագրային և վիզաների վարչությունում, տարածքային անձնագրային ծառայություններում ոչ աշխատանքային ռեժիմի, ինչպես նաև մեկօրյա ժամկետով համակարգը սնուցող ինտերնետային կապի խափանման պատճառով ծառայություններում առաջացել են դիմող քաղաքացիների հերթեր: ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը: Պատճառված ժամանակավոր

Նախարարությունը վերահսկում է

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ` Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող հանրակացարանի հիվանդների առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով Շիրակի մարզ են մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Տեղի մասնագետների հետ կազմակերպվել և իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է մաշկի թարախաբշտիկային հիվանդություն (պիոդերմիա) ախտորոշումը և նշանակվել է բուժում:

Ոստիկանները «գույքագրե՞լ» են ակտիվիստներին

Այսօր Հանրապետության հրապարակում Կուտակային կենսաթոշակային նոր օրենքի դեմ ավտոերթ անցկացնող քաղաքացիներին անհայտ է` ինչու են ոստիկանները գրանցել բոլորի մեքենաների պետհամարանիշները: «Պատճառը չգիտենք, բայց կատակում ենք` ոստիկանները գույքագրում էին անում»,- ասաց Լեւոն Հարությունյանը,- «Խախտում անող չի եղել այնտեղ, չեմ կարծում իրավախախտում գրանցելու համար գրանցեին, եթե խախտում էլ գրանցեն, կբողոքարկենք: Ինձ թվում է վերցնում էին պետհամարանիշները, որ

ԵՄ-ն հրապարակել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը. «Ազատություն» ռադիոկայան

 Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  Եվրամիությունը հրապարակել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը: Այդ մասին Twitter-ի իր էջում երեկ երեկոյան հայտնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հավելելով, թե տեքստը հրապարակում են՝ հաստատելու Եվրամիության առաջարկների շահավետությունը Ուկրաինայի համար և ցրելու փաստաթղթի վերաբերյալ առկա «առասպելները»:  Հիշեցնենք՝ Ուկրաինայի իշխանությունները Ասոցացման համաձայնագիրը ստորագրել հրաժարվելուց հետո հայտարարեցին, որ երկրի տնտեսությունը

«Զորակն» հիմնադրամը պնդում է, որ «Հայազնը» կեղծում է

Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ «Հայազն կուսակցություն» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում առկա են անհիմն մեղադրանքներ՝ զրպարտող ու կեղծ տեղեկություններ «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի թիմի և հիմնադրամի գործունեության մասին։ Այս պահին մենք քայլեր ենք ձեռնարկում իրավական հարթությունում խնդրի լուծման ուղղությամբ։ Միաժամանակ իրավական գործընթաց է նախապատրաստվում մեր հիմնադրամի բարի համբավը զրպարտությամբ ու կեղծիքներով վարկաբեկելու փորձը

Ռոբերտ Քոչարյանի կերպարից` ընդդիմադիր ստեղծելու փնտրտուքներում (Տեսանյութ)

Ներկայումս շատ է խոսվում այն մասին, թե քաղաքական ուժերն արդեն պատրաստվում են ընտրություններին, և Ռոբերտ Քոչարյանից ուզում են ընդդիմադիր կերպար ստեղծել`դաշտը լցնելու համար: Սակայն ԲՀԿ-ական շրջանակներից հնչում են մեկնաբանություններ, թե նման բան չկա, և Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները «մտահոգ մարդու» քննադատություններ են: Օրինակ` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը հայտարարում է. «Ես չեմ կարծում, որ երկրորդ նախագահի

ՀՀ ոստիկանություն. ոստիկանության Դիլիջանի բաժնի նախկին պետ Արթուր Եգանյանը սպանության ժամանակ դեպքի վայրում չի եղել

Դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ որոշ զանգվածային լրատվության միջոցներ տարբեր մեկնաբանություններ էին արել, ուստի անհրաժեշտ ենք համարում պարզաբանել: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած  Թամրազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ

Կոլերով․ «Քոչարյանի հարցազրույցները համաձայնեցված չեն Կրեմլի հետ». «Ազատություն» ռադիոկայան

Ճնշում այս հարցում Կրեմլի կողմից չկա, թեև Մոսկվան դեմ չի լինի, եթե Սերժ Սարգսյանը որոշի փոխել վարչապետին, կարծում է ռուսաստանցի փորձագետը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  Հայաստանի ներկայիս ներքաղաքական զարգացումները թելադրված չեն Մոսկվայից, և ընդհանրապես՝ Մոսկվան ուշադրությամբ չի հետևում հայաստանյան ներքաղաքական անցուդարձին, համոզված է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը: Ռուսաստանցի փորձագետը համոզված է, որ Հայաստանի

«ԳԱԶել»-ն ամբողջությամբ այրվել է

Հունվարի 15-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհին` Արևաբույր գյուղի մոտ, «ԳԱԶել» մակնիշի թիվ 50 երթուղու միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճանապարհի ձախ կողմով անցնող գազի խողովակին, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 07.17-ին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն

«Ինչպե՞ս է ընդդիմադիր գործիչն աշխատելու իշխանության հետ»

Այսօր «Հայացք» մամուլի ակումբում ՀԱԿ-ի քաղխորհրդի անդամ Վլադիմիր Կարապետյանն, որը Վարդան Օսկանյանի ԱԳ նախարար աշխատած տարիներին պատասխանատու աշխատանքի է եղել այդ գերատեսչությունում՝ անդրադառնալով նախարարության կադրային քաղաքականությանը` նկատեց, թե հաճախ դեսպաններ են նշանակվում պատահական մարդիկ, որոնք ոչ որպես քաղաքական գործիչ, ոչ էլ դիվանագետ մինչ այդ ծանոթ չեն եղել հայ հանրությանը: Այս համատեքստում, լրագրողներից մեկը փորձեց պարզել

Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Սուրիկ Խաչատրյանի փոխարեն այսուհետ կլինի Վահե Հակոբյանը

Գորիսի պետական համալսարանում այսօր կայացած կառավարման խորհրդի նիստի ժամանակ՝ խորհրդի նախագահ ընտրվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհուրդն այսօր պետք է խորհրդի նոր նախագահ ընտրեր, քանի որ կառավարության դեկտեմբերի 26-ի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այլեւս խորհրդի կազմի անդամ չէր հանդիսանում եւ նրա փոխարեն պետք է ընտրվեր

Վլադիմիր Կարապետյան. «Սերժ Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններից հանեց եվրաինտեգրման եզրը» (Տեսանյութ)

«Արդյունքները բացասական են: Որեւէ բան չի եղել, մասնավորապես, մեր հարեւան պետությունների հետ փակուղին ճեղքելու առումով: Որեւէ զարգացում չկա նաեւ ներդրումների առումով: Անցած տարի դրանք ավելի քան երկու անգամ պակասել են: Մենք շարունակում ենք մնալ մեկուսացված, բոլոր հիմնական ուղղությունները շարունակում են շրջանցել Հայաստանը»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում նման եզրահանգում արեց ՀԱԿ քաղխորհրդի անդամ Վլադիմիր Կարապետյանը`խոսելով`ի՞նչ ենք

Real Screen. Ցեղասպանության տերմինի հեղինակի մասին ֆիլմը «Սանդենս»-ում լավագույններից է. մասնագետ

Հեղինակավոր «Սանդենս» ֆիլմերի փառատոնի ծրագրի ղեկավար Քերոլայն Լիբրեսկոյի առանձնացրած 10 լավագույն վավերագրական ֆիլմերի մեջ տեղ է գտել նաև Ռաֆայել Լեմկինի մասին պատմող ֆիլմը, որը ականատես է եղել հայերի ջարդերի և դրա հիման վրա ստեղծել ցեղասպանություն (Genocide) տերմինը: Փոխանցում է «Ռիլ սքրին» պարբերականը: «Էդեթ Բելզբերգի «Երկնքին նայողը» ֆիլմը մեծ գաղափարների մասին է: Նա ուսումնասիրում է մի

«Հայազն». «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին

ՀՀ նախագահի աշխատակազմին կից վարչություններից մեկի աշխատակիցներ ներկայացող մի խումբ անձիք` իրենց ղեկավար Կարեն Վրթանեսյանի գլխավորությամբ, ս.թ. հունվարի 12-ի երեկոյան նախապես ծրագրավորված ծեծկռտուք են սադրել իրենց կողմից կանխավ ընտրված վայրում: Այդ ընթացքում հիշյալ անձի մերձավոր օգնական` Կարեն Վրթանեսյանին պատկանող և նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին` պատճառելով 13 սմ խորությամբ

Միխայել Շումախերը 1 միլիարդ եվրոյի կտակ է թողել

«Ֆորմուլա 1» դասի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, որ լեռնադահուկային հանգստավայրում ընկնելով այժմ գտնվում է կոմայի մեջ, դեռ 2010 թվականին մեկ միլիարդ եվրոյի կտակ է թողել: Ole հրատարակությունը տեղեկացնում է, որ ըստ այդ կտակի, ավտոարշավորդի ամբողջ կարողությունը՝ անշարժ գույքը եւ բանկային հաշվեհամարների գումարը, պետք է հավասարապես բաշխվի կնոջ եւ երեխաների, որդու՝ Միկի եւ դստեր՝ Ջինայի

Տաքսիներին չեն ապահովագրում (Տեսանյութ)

Ապահովագրական ընկերությունները չեն ապահովագրում անհատ տաքսի մեքենաները: Այսօր այս մասին «Անալիտիկ» ակումբում ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության իրավաբան Արմինե Մկրտչյանը: Նրա վստահեցմամբ`եթե նախկինում ապահովագրական ընկերությունները տաքսի մեքենաները բարձր գներով էին ապահովագրում, ապա վերջին 2 շաբաթում հրաժարվում են ընդհանրապես ապահովագրել, ըստ որում, այս ընկերությունները ոչ թե բացահայտ մերժում են, այլ տարբեր անհիմն պատճառաբանություններ

ՀՀ ոստիկանության հետաքննիչ Օրդակյանը արդարանում է. «Ծածկած շուկան» փլուզվելու էր» (Տեսանյութ)

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում «Ծածկած շուկայի» հարցով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունն էր: Պատգամավորը Վերաքննիչ դատարանում բողոքարկում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախորդ տարվա դեկտեմբերի 6-ի որոշումը: Հիշեցնենք, որ տիկին Փոստանջյանը անցած տարի «Ծածկած շուկայի» ապօրինի քանդման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն եւ իրավապահների կողմից

Գուրգեն Եղիազարյան. «Ռ. Քոչարյանի թիրախը հենց Սերժ Սարգսյանն է»

«Տարին փակվեց, բարով-խերով ճանապարհ դրեցինք 2013 թվականը, բայց ՀՀ-ում ոչինչ չփոխվեց: Հասարակությունն այսօր վառելիքի, սննդամթերքի և բազմաթիվ այլ լուրջ խնդիրներ ունի: Եթե առաջ հասարակ քաղաքացին էր լքում երկիրը, ապա այսօր նաև մասնագետներն են դուրս գալիս Հայաստանից: Սա լուրջ խնդիր է, և այսօրվա ոչ իշխանությունները (ես նրանց իշխանություն ասել չեմ կարող. դա ամեն ինչ է, բացի

Քոչարյանի քննադատությանը Վահրամ Ավանեսյանը նորմալ է վերաբերվում (Տեսանյութ)

«Որպեսզի ես կարողանամ այդ հարցին պատասխանել, պետք է պայմանները նայել, գները նայել, բայց չեմ կարծում, որ նման գնահատական ընդհանրապես հնարավոր է տալ»,-այսօր ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե համամի՞տ է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն գնահատականներին, թե գազային վերջին համաձայնագրերը ավելի շահավետ էին, քան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ

Այժմյան մառախուղը կպահպանվի եւս 1 շաբաթ

Փետրվար ամիսը կարող է ունենալ դրական շեղումներ՝ եղանակը հնարավոր է նորմայից տաք լինի

Սեյրան Օհանյանը ռեկտորին խնդրեց, որ ընդառաջեն ուսանողներին (Տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 16-ին, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հյուրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր: Բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպումը, ըստ նախարարի, ավելի է կարեւորվում, քանի որ այստեղ են սովորում ռազմական բժիշկները: Ներկաներին նախարարը ներկայացրեց բանակի զարգացման պատմությունը ընդհուպ մինչ օրերս եւ նշեց, որ հպարտորեն կարելի է խոսել, որ մեր բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից

Ընդդիմության միավորումն իշխանությանը հույս է ներշնչում

«Այս գործընթացները, որոնք տարվում են այս չորս ուժերի միավորման թեմայի շուրջ, որոշակիորեն հույս են ներշնչում, որ թեկուզ հիմնվելով սոցիալական խնդիրների վրա, թեկուզ չունենալով քաղաքական դիրքորոշում, ծրագիր եւ հենք, բայց հնարավոր կլինի քաղաքական միասնականության գործընթաց ծավալել եւ հանդես գալ քաղաքական ընդհանուր դիրքորոշմամբ: Միակ ցանկալի հետեւանքը պետք է որ սա լինի, թեկուզ հավանականություն չկա: Այդ իմաստով մենք,

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930