Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի փոխարեն այսուհետ կլինի Վահե Հակոբյանը

Հունվար 16,2014 15:37

Գորիսի պետական համալսարանում այսօր կայացած կառավարման խորհրդի նիստի ժամանակ՝ խորհրդի նախագահ ընտրվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհուրդն այսօր պետք է խորհրդի նոր նախագահ ընտրեր, քանի որ կառավարության դեկտեմբերի 26-ի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այլեւս խորհրդի կազմի անդամ չէր հանդիսանում եւ նրա փոխարեն պետք է ընտրվեր նոր նախագահ:

Խորհրդի կազմի բոլոր 24 անդամներն այսօր միաձայն քվեարկել եւ խորհրդի նախագահ են ընտրել Սյունիքի ներկայիս մարզպետին:

Ինչպես տեղեկացանք՝ բացի Վահե Հակոբյանից այլ թեկնածուներ չկային:

Սյունիքի մարզպետը նշեց, որ, թեեւ Սյունիքի մարզում գործող բուհերը կայացման որոշակի փուլ են անցել, բայց այս ոլորտում դեռ բավականին անելիքներ կան: Կարեւորեց  գիտության եւ տնտեսության կապի ամրապնդումը, որը կնպաստի զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանը:

Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2006թ.-ից:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Շնորհավոր…Մնաց Վահե Հակոբյանը Սուրիկ Խաչատրյանի ճանապարհով չգնա…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031