Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորակն» հիմնադրամը պնդում է, որ «Հայազնը» կեղծում է

Հունվար 16,2014 16:05

Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ «Հայազն կուսակցություն»
կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում առկա են անհիմն
մեղադրանքներ՝ զրպարտող ու կեղծ տեղեկություններ «Զորակն» գիտակրթական
երիտասարդական հիմնադրամի թիմի և հիմնադրամի գործունեության մասին։

Այս պահին մենք քայլեր ենք ձեռնարկում իրավական հարթությունում խնդրի
լուծման ուղղությամբ։ Միաժամանակ իրավական գործընթաց է նախապատրաստվում
մեր հիմնադրամի բարի համբավը զրպարտությամբ ու կեղծիքներով վարկաբեկելու
փորձը խափանելու, ինչպես նաև դրանով պատճառած նյութական վնասների
փոխհատուցում ստանալու համար։

Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ չստուգված տեղեկություններ տարածելուց։

Զորակն հիմնադրամը իրագործում է ծրագրեր ՀՀ սահմանամերձ գյուղերում,
ինչպես նաև Երևանում և Արցախի ազատագրած տարածքում։ Հիմնադրամի
գործունեությանը կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբության էջում.
https://facebook.com/zorakn

Կարեն Վրթանեսյան
«Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի
համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031