Օրվա լրահոսը

ԱԻՆ-ը վտանգում է քաղաքացիների կյանքն ու առողջությունը. «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնություն

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունն ամիսներ շարունակ փորձում է Ծածկած շուկա հուշարձանի ճակատագրի լուծումը գտնել օրինականության դաշտում: Մասնավորապես` շուկայի վերակառուցման օրինականությունը պարզելու նպատակով նախաձեռնությունը դեռևս 2013 սեպտեմբեր ամսին նամակով դիմել էր քաղաքապետարանին, դատախազությանը, ոստիկանությանը, կադաստրի պետական կոմիտեին և մշակույթի նախարարությանը: Այդ մարմինները կամ չեն արձագանքել, կամ փորձել են արդարացնել կառուցապատողի հանցավոր գործողությունները: Օրինակ` առ այսօր որևէ

Վարդան Պետրոսյանի գործով` ինքնաբացարկ դատավորին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Բաղդասարյանին ինքնաբացարկ է հայտնել  ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ այդ կապակցությամբ: Այսօր Վարդան Պետրոսյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ դատարան է  ներկայացել  ոստիկանության Երեւան քաղաքի քննչական ՃՏՀ քննությունների բաժնի ավագ քննիչ , քննչական խմբի ղեկավար Դավիթ Մարտիրոսյանը:

1 տոննա ուղեբեռը Մոսկվայից Գյումրի չի առաքվել` ելնելով ուղևորների անվտանգությունից. պարզաբանում են «Ուրալավիա»-ից

Ինչպես տեղեկացրել ենք,  երեկվանից լարված իրավիճակ է Գյումրու «Շիրակ» օդանավակայանում.  ուղևորները, Մոսկվայից ժամանելով Գյումրի, տեսել են, որ իրենց ուղեբեռը չկա: Վերջիններս սկսել են վիճաբանել պատասխանատուների հետ ու կոտրել օդանավակայանի ապակիները: Այս առիթով նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում: Ու քանի որ Գյումրի-Մոսկվա ու հակառակ ուղղությամբ չվերթը իրականացնում են ռուսական «Վիմավիա» ու «Ուրալավիա» ընկերությունները, տվյալ դեպքում իրականացրել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ամանորյա ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, տրանսպորտի և կապի ոլորտի աշխատակիցներ. Ավարտվում է 2013 թվականը՝ իր հետ շրջելով նորանոր ձեռքբերումներով հագեցած տարվա ևս մեկ էջ: Այն շատ լավ առիթ է՝ ամփոփելու նախորդ տարվա իրականացրած ծրագրերը, ուրվագծելու և որոշելու գալիք տարվա անելիքները: Անցնող տարում տրանսպորտի և կապի նախարարությունը կարողացել է ապահովել իր գերակա խնդիրների կատարումը: Արդյունավետ աշխատանքի շնորհիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի հայրենակիցներ, մոտենում է ավարտին 2013 թվականը և մենք ձեզ հետ պատրաստվում ենք դիմավորել 2014 թվականը: Այսօր կառավարության անդամները գտնվում են զորամասերում, որպեսզի շնորհավորեն մեր զինվորների Նոր տարին և Սուրբ Ծնունդը: 2013 թվականին Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ մենք ջանք չենք խնայել ամրապնդելու մեր բանակի մարտունակությունը և բարձրացնելու մեր զինվորների պրոֆեսիոնալ պատրաստվածության աստիճանը: Չկա որևէ խնդիր,

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ընդունեք ամենաանկեղծ ցավակցությունը՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Հրեշավոր դաժանության և ցինիկ բնույթի այդ բռնության  գործողությունները, որոնք կատարվել են Ամանորյա տոների նախօրեին,

Նոր մանրամասներ` Շիրակ օդանավակայանում ստեղծված քաոսային իրավիճակից

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ քաոսային իրավիճակ էր ստեղծվել Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Պատճառն այն էր, որ ուղևորները, Մոսկվայից Գյումրի ժամանելով, չէին կարողացել  ստանալ իրենց ուղեբեռը. նրանց պարզաբանել էին, որ անհայտ պատճառներով  1 տոննա ուղեբեռ տեղ չի հասել Գյումրի, 1,5 տոննա էլ Գյումրիից չեն կարողացել ուղարկել Մոսկվա: Ուղևորները սկսել էին հաշիվ պահանջել օդանավակայանի անձնակազմից ու պատասխանատուներից, նրանցից մեկը 

Թոխմախի այգում ծառահատման եզրակացություն քաղաքապետարանը չի տվել

Aravot.am-ն դեկտեմբերի 18-ին անդրադարձել էր Թոխմախի, ներկայումս` Լիոնի այգուն,  եւ ներկայացրել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների այն մտահոգությանը, ըստ որի այգում նախատեսվում է բնակելի շենք կառուցել` կանաչ ծառերի հաշվին: Բնակիչները նկատել են, որ դեռ գարնանից այս այգու մի հատվածում ծառեր են հատվել եւ ըստ շրջանառվող լուրերի, ինչպես բնակիչներն են վստահեցնում, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը բնակելի շենք

Գագիկ Բեգլարյանը շնորհավորեց ու նվերներ հանձնեց զինվորներին. (Տեսանյութ)

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Երևանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս՝ շնորհավորելու և նվերներ հանձնելու զորամասի զինվորներին: Զինվորները զգաստ, շարք կազմած՝  դիմավորեցին և ողջունեցին նախարարին: Գագիկ Բեգլարյանը դիմելով զինվորներին՝ շնորհավորեց նրանց  գալիք տոների կապակցությամբ: Նա նշեց, որ յուրաքանչյուր ծնող, ում որդին ծառայում է հայոց բանակում,

Կասկածներ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ

Դեկտեմբերի 30-ին, ժամը 11.25-ին ԱՄՆ դեսպանատանը անվտանգության աշխատակցից տեղեկատվություն է ստացվել, որ դեսպանատան տարածքում՝  տրանսպորտային միջոցի ստուգման ժամանակ, պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ կասկած է առաջացել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խմբերը: Արտակարգ իրավիճակները նախարարության հաղորդագրություն

Գազպրոմի կորպորատիվ շահը բարձր է դասվում ՀՀ սահմանադրությունից (Տեսանյութ)

Ինչպիսի՞ն է լինելու «գազային պայմանագրի» ճակատագիրը: Արդյոք այն, ի վերջո, ուժի մեջ կմտնի: Ի՞նչ կնշանակի այդ համաձայնագրի կիրառումը Հայաստանի համար: Արդյոք պայմանագրի շուրջ առկա մտավախություններն արդարացվա՞ծ են: Այս հարցերի շուրջ Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Միքայել Զոլյանը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ: Դիտեք Երևանի մամուլի ակումբի «Այլ կարծիք» վիդեո-բլոգի 52-րդ թողարկումը:

Լավագույն զարդարանքի համար պարգևը` անօթևան ընտանիքներին (Տեսանյութ)

Գյումրու Սայաթ-Նովա փողոցում գործող «Պոնչիկ-մոնչիկ» մանկական սրճարանը երրորդ տարին է Գյումրու քաղաքապետարանի կողմից ճանաչվում է ամանորյա լավագույն զարդարված տարածքը և արժանանում է պարգևատրման: Այս տարի, սրճարանի տնօրինությունը որոշեց քաղաքապետարանի կողմից տրամադրված գումարը կրկնապատկել և բաժանել «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված, տնակներում ապրող և մանկահասակ երեխաներ խնամող երկու ընտանիքների: «Պոնչիկ-մոնչիկի» նախաձեռնությանը միացավ նաև «Շիրակ կենտրոնը» և Ստոկհոլմի

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ

«Սիրելի՛ հայրենակիցներ Ավարտվում է 2013 թվականը: Ամեն նոր սկիզբ նախորդի բնականոն շարունակությունն է, իսկ Ամանորն ու Սուրբ Ծնունդը առանձնահատուկ խորհուրդ ունեն : Այդ խորհուրդը պայմանավորված է լուսավոր  ապագայի հույսով ու հավատով, հավատարմության ու ներողամտության գիտակցումով, ընտանիքի ու հայրենիքի հանդեպ ունեցած սիրով եւ պատասխանատվությամբ: Հայրենիքը բոլորիս ընտանիքն է, եւ այդ մեծ ընտանիքի հանդեպ յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ ու

Տիգրան Սարգսյան. «2014 թվականին մենք բանակին մատակարարելու ենք ժամանակակից զենք, այնպիսին, որը դեռևս չենք ունեցել»

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները գտնվում են զորամասերում՝ շնորհավորելու հայ զինվորին, որովհետև մեր անվտանգությունը, ապահով կյանքի երաշխիքը դուք եք:

Տուժող կողմը գտնում է, որ ներկա պահին Վարդան Պետրոսյանը խոչընդոտում է նախաքննությունը

Վարդան Պետրոսյանի հարցազրույցը շատ հուզիչ էր: Տուժող կողմը երբեւէ չի կասկածել նրա դերասանական պրոֆեսիոնալիզմի վրա:

Օդի ջերմաստիճանը մինչև հունվարի 3-ը չի փոխվի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է՝ դեկտեմբերի 30-ին, հունվարի 2-3-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, դեկտեմբերի 30-31-ը և հունվարի 1-ին երկրի արևելյան շրջաներում հնարավոր է թույլ ձյուն: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Ծաղրանկարը՝ https://www.fleetfeetelmhurst.com-ից

Ռոբերտ Քոչարյան. «Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել». 2rd.am

Հ.Գ. Հավանաբար շուտով կսկսեն վնգստալ հաստիքային և արտահաստիքային մոսկաները: Հետաքրքիր է, դա տեղի կունենա մինչև՞ Նոր Տարին, թե՝ հետո:

Երկրորդ պայթյունը Վոլգոգրադում․ զոհվել է 10, վիրավորվել՝ 15 մարդ. «Ազատություն» ռ/կ

Երկուշաբթի առավոտյան ռուսաստանյան Վոլգոգրադ քաղաքում տեղի է ունեցել երկրորդ ահաբեկչությունը մեկ օրվա ընթացքում․ թիվ 15 տրոլեյբուսում պայթյունի հետևանքով, իրավապահների տվյալներով, զոհվել է 10, վիրավորվել՝ 15 մարդ: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Վոլգոգրադի Ձերժինսկի շրջանի շուկայից ոչ հեռու: Լեփ-լեցուն տրոլեյբուսը շարժվում էր դեպի քաղաքի կենտրոն: Քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» և «զենքի

Ինչ ապագա ունի մեր երկիրը, ինչ ապագա կարող է ունենալ մեր գիտությունը

12 տարի է անցել ինչ ես տեղափոխվեցի ԱՄՆ և հիմա, երբ հետին հայացք եմ գցում տարիների խորքից, ցանկանում եմ ուղղակի մի քանի համեմատության անել համաշխարհային և հայկական գիտության միջև:

«Հովնանյան հիմնադրամը» ամբողջությամբ կֆինանսավորի «Դեպի Հայք» ծրագիրը. «Ամերիկայի ձայն» ռադիոկայան

«Դեպի Հայք»-ի առջև դրվել է մինչև 2015 թվականի ավարտը ծրագրի մասնակիցների թիվը եռապատկելու խնդիրը

Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին` ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն

«32 ատամ» ակումբի դերասանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ մեկ հարված է ստացել. «Առաջին լրատվական»

Դեկտեմբերի 26-ի գիշերը «32 ատամ» ակումբի դերասան Կարեն Մկրտչյանը իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ մեկ հարված ստացել: Արդյունքում հիմա անվասայլակին է և տանն է ստանում բուժում: Դերասանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ լրատվամիջոցներից վիրավորված է, քանի որ, ինչպես ինքն է ասում, խոսում են պատի, բայց գրում են առաստաղի

Ի՞նչ է գենդերը եւ գենդերային հավասարությունը (Տեսանյութ)

Տղամարդու և կնոջ սոցիալական և մշակութային հատկանիշները ժամանակի ընթացքում փոփոխվում են, ահա թե ինչու ենք ասում, որ գենդերը ձեռքբերովի է:

Վոլգոգրադում տուժածների թվում են երկու հայուհիներ

Նինա Հարությունյանը (1981թ. ծնված) եւ Սուսաննա Գրիգորյանը (1978թ. ծնված), որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Ծեծկռտուք ու քաոսային իրավիճակ Գյումրու օդանավակայանում

Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Ուղևորները նույնիսկ կոտրել են օդանավակայանի ապակիները: Պատճառն այն է, որ Ամանորի նախաշեմին Մոսկվայից 1 տոննա ուղեբեռ տեղ չի հասել Գյումրի, 1,5 տոննա էլ Գյումրիից չեն կարողանում ուղարկել Մոսկվա: Ուղևորները տուրուդմփոց են սկսել օդանավակայանի անձնակազմի ու պատասխանատուների հետ` նրանցից հաշիվ պահանջելով: Մի խոսքով, այնտեղ քաոսային

Դավիթ Հակոբյանը՝ Մեղրիում ռուս սահմանապահների կողմից վնասած տեսախցիկի գործի հետագա ընթացքի մասին

2013թ.-ի սեպտեմբերի 25-ին Մեղրու տարածաշրջանի Տաշտուն համայնք տանող ավտոճանապարհի խաչմերուկում քարոզչությունից վերադարձող «Ժառանգություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի թիմի եւ ռուս սահմանապահների միջեւ տեղի ունեցած դեպքի մասին այն ժամանակ անդրադարձել էինք: «Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի ներկայացուցիչ, այն ժամանակ Սամվել Հայրապետյանի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը, ում տեսախցիկը միջադեպի ժամանակ ջարդվել էր ռուս սահմանապահների կողմից,  մեզ հետ

«Բավարիան», Ուիլյամսը եւ Բոլտը լավագույններն են 2013 մրցաշրջանում

Մարզական լրագրողների միջազգային ասոցիացիան (AIPS) ամփոփեց հարցման արդյունքները, որոնցով որոշվեցին 2013 թվականի մարզական դափնեկիրները: Ձայների ճնշող մեծամասնությամբ լավագույններ ճանաչվել են թեթեւ աթլետ Ուսեյն Բոլտը (1281 միավոր, 30,24%), թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը (815, 22,25%)  եւ «Բավարիա» ՖԱ-ն (1707, 41,32%): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է ՊՆ զորամաս

Ավանդույթը շարունակվում է: Չխախտելով այն, ՀՀ գյուղա­տնտե­սու­թյան նա­­խարար Սերգո Կարապետյանն այսօր  այցելել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկը: Այցելության ընթացքում նախարարը ծանոթացավ ուղեկալի առօրյային, զո­րա­նոցային պայմաններին, զրուցեց մարտիկների և սպաների հետ, շնորհակա­լու­թյուն հայտնեց նրանց դժվարին, բայց և պատվաբեր ծառայության համար, մաղթեց անվտանգ ծառայություն, խա­ղա­ղություն, քաջառողջություն, բարի վերադարձ իրենց հայրական օջախները: Անդրադառնալով երկրի պաշտպանունակությանն ու պետականության ամ­րա­­պնդ­ման

Գոլ խփելով՝ մազերը կտրել է հենց խաղադաշտում

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության «Հալ-Սիթի»-«Ֆուլհեմ» հանդիպման ժամանակ, որում «Սիթին» 6:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ, դաշտի տերերի կիսապաշտպան Թոմ Հոդլսթոունը կատարել է խոստումը: Հանդիպման 67-րդ րոպեին դառնալով չորրորդ գոլի հեղինակը՝ նա հենց խաղադաշտում կտրել է մազերը: Վարսավիրի խորհրդանշական պարտականությունն ստանձնել է թիմի բժիշկ Ռոբ Փրայսը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝ Getty image-ի  

Միխայել Շումախերը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է

«Ֆորմուլա 1»-ի ճանաչված ավտոարշավորդ Միխայել Շումախերն այսօր գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացնում է Sky News-ը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում: Հայտնի է միայն, որ գերմանացի մարզիկը գլխի վնասվածքն ստացել է դահուկով սահելիս:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝ awecomepeople.com.ua-ի  

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930