Օրվա լրահոսը
Ալեքսանդր Քալանթարյան. արտասահմանյան նորմալ երկրներում գյուղատնտեսական այգիներն ապահովագրված են. «Հրապարակ»
Այս աղետի դեմ միայնակ հայտնված գյուղացուն ո՞վ է ձեռք մեկնելու, ինչ-որ մեխանիզմ կա՞, որ գյուղացուն հնարավոր լինի փոխհատուցել։ Գյուղատնտեսության փորձագետ Ալեքսանդր Քալանթարյանը նշում է, որ արտասահմանյան նորմալ երկրներում գյուղատնտեսական այգիներն ապահովագրված են, իսկ մեր երկրում ապահովագրված չեն, քանի որ ռիսկերը մեծ են։ Նախ պետք է ռիսկերը թուլացվեն, որպեսզի հնարավոր լինի այգիներն ապահովագրել, որպեսզի նման դեպքերում
Հոկտեմբերի 27-ի գործով վկա դատապարտյալը ցանկանում է մեկնել Քեսաբ. «Ժամանակ»
Հոկտեմբերի 27-ի գործով վկա Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար դատապարտված և ներկայումս «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Արթուր Այվազյանը նամակով դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն հնարավորություն ընձեռել որպես կամավոր մեկնի Քեսաբ և մասնակցի Քեսաբի պաշտպանության մարտերին: Դատապարտյալը որպես ազատ արձակման հնարավորություն համարում է իր պայմանական վաղակետ ազատ արձակումը, մինչդեռ համապատասխան հանձնաժողովը տարիներ
Հայաստանի անունը
Ես երբեք չեմ գրում Հայաստանի Հանրապետություն և չեմ արտասանում այդ բառակապակցությունը: Պատճառներից մեկն այն է, որ ոչ ոք իրավունք չունի փոխելու մեր երկրի անունը: Մեր հայրենիքի անունը Հայաստան է, ոչ թե Հայաստանի Հանրապետություն: Հանրապետությունը պետական իշխանության կարգավիճակն է և ոչ մի կարիք չկա, որպեսզի այն արտացոլված լինի երկրի անվան մեջ: Չէ որ երկիրը հազարամյակներով կոչվել
Գագիկ Ծառուկեանի այցը Քուէյթի Ազգային առաջնորդարան. yerakouyn.com
yerakouyn.com. Երեքշաբթի 1 Ապրիլ 2014-ի կէսօրին, Քուէյթի Ազգային Առաջնորդարան այցելեց Բարգաւաճ Հայաստան Կուսակցութեան նախագահ, Հայաստանի ազգային ողիմպիականի ղեկավար եւ Հ.Հ. Ազգային Ժողովի պատգամաւոր Գագիկ Ծառուկեանը։ Այս մասին կը յայտնէ Քնուէյթի Ազգային առաջնորդարանի տեղեկատուական կայքը։ Հիւրը դիմաւորուեցաւ Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Գերպ. Տ. Մասիս Ծ. Վրդ. Զօպուեանի եւ Թեմի երեսփոխանական ժողովի ու ազգային վարչութեան անդամներուն ու գաղութիս մէջ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն գտնում էր, որ Ղրիմը, Սեւաստոպոլն ու Ուկրաինայի ռուսաբնակ մյուս տարածքները պիտի անջատվեն Ուկրաինայից ու միանան Ռուսաստանին: Կինը չէր համաձայնվում: Կինն Ուկրաինայի տարածքային ամբողջականության կողմնակից էր:
Մեքենաների կայանատեղերի խնդրահարույց համակարգ, ինքնակամ շինարարության դաշտում կոռուպցիոն ռիսկեր, կիսաքանդ փողոցներ… Օմբուդսմենը Երևանի քաղաքապետարանի բազմաթիվ թերացումների մասին
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները Չեն սահմանվել ինքնակամ շինարարության հստակ և թափանցիկ պահանջներ, ինչի հետևանքով այդ շինությունների օրինական կամ անօրինական լինելու հարցը լուծելիս համայնքներին տրվել է չափազանց լայն հայեցողություն: Նման հայեցողությունը շատ դեպքերում առաջացրել է կոռուպցիոն ռիսկեր: Մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների թվաքանակը նախատեսված 30-ից չափազանց մեծ է եղել, ինչի արդյունքում երեխաները անհրաժեշտ խնամք
Մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը: Կոտայքի, Սևանի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի միջպետական ավտոճանապարհի Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Իսկական միակուռ թիմ է
Երբ լրագրողները աշխարհի գավաթի փուլում օղակների վրա արծաթե մեդալ նվաճած Վահագն Դավթյանին հարցրին, թե ոսկին իր թիմակցին զիջելով ի՞նչ զգացողություն ուներ, մարզիկը պատասխանեց. «Ուրախ էի ընկերոջս ու թիմակցիս համար: Իհարկե, յուրաքանչյուր մարզիկ ցանկանում է հաղթել, սակայն բոլորիս համար ամենակարեւորը այն էր, որ Քաթարում բարձրանա Հայաստանի դրոշը, հնչի օրհներգը: Իսկ թե մեզանից ո՞վ կկանգներ առաջին աստիճանին,
Կունենանք հայկական անունով եւս մի վարժություն
Աշխարհի գավաթի խաղարկությունում օղակների վրա արծաթե մեդալ նվաճած Վահագն Դավթյանը Քաթարում նոր տարր է կատարել, որն ամենայն հավանականությամբ կկոչվի «Դավթյանի խաչ» անունով: Այս մասին տեղեկացրեց Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Օղակների վրա հանրահայտ «Ազարյանական խաչը» Վահագնը կատարեց հակառակ, ոչ թե հետ ներքեւից, այլ՝ առաջ: Դա նոր տարր է: Մենք այն ներկայացրինք եւ
Աշխարհի գավաթի փուլը վերածել էին Հայաստանի առաջնության
Քաթարում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի փուլում 3 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ նվաճած Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ թեեւ նման մակարդակի մրցումներում գործածվում են մարզագույքի լավագույն բրենդները, իսկ Հայաստանում 12 տարվա հնության մարզագույք է, սակայն իրենք պատրաստ էին այդ արդյունքներին: «Թեեւ չէինք ճանաչում մեր մրցակիցներին, սակայն բարդացրել
Գյուղապետ. «Համայնքների խոշորացման դեպքում գյուղը կկորցնի իր դեմքը»
Համայնքների խոշորացման վերաբերյալ քննարկումները գյուղապետերի շրջանում դեռ շարունակվում են: Կարծիքները, կանխատեսումները ու տրամադրվածությունը այս ծրագրի վերաբերյալ հիմնականում բացասական են: Մեղրու տարածաշրջանի Կարճեւան գյուղական համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը նույնպես լավատես չէ այս առումով՝ նշելով, որ գյուղապահպանության առումով այն կարող է բացասական հետեւանքներ թողնել: «Արդյունքը ճիշտ կերեւա ծրագրի իրականացման վերջում, լա՞վ էր, թե՞ վատ այդ ժամանակ հստակ
Եվրոպական միություն եւ Մաքսային միություն. Իրավական անհամատեղելիությունը եւ Հայաստանի երկընտրանքը
Ցանկացած պետություն իր միջազգային իրավասուբյեկտության ուժով իրավասու է անդամակցելու տարբեր միջազգային կազմակերպությունների: Քսանմեկերորդ դարում հետզհետե առավել լայն թափ ստացող գլոբալիզացիոն գործընթացների պարագայում պետություններն ավելի ու ավելի են ձգտում ներգրավվել միջազգային տարբեր կազմակերպություններում: Որպես կանոն, այն պետության համար, որն անդամակցում է որևէ միջազգային կազմակերպության, մեկ այլ կազմակերպության միանալը որևէ խնդիր չի առաջացնում, քանի որ միջազգային կազմակերպությունների
Ըստ ազատամարտիկի՝ իշխանությունները նահանջել են
Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի փոփոխության հարցում իշխանությունների նահանջ է նկատել: «Եթե նախորդ մեղադրանքով՝ ոստիկանի նկատմամբ ուժ կիրառելու հոդվածով գործը մտներ դատարան, փաստացի պետք է ապացուցեին, իսկ փաստարկներ չունեին: Ու այդ ժամանակ ամբողջ աշխարհը կտեսներ, մեղադրանք են առաջ քաշել, բայց դրա հիմնավորում չունեն»,- ասաց ազատամարտիկը: Նա նաեւ պնդեց, որ
«Մենք չենք կարող ամեն մի քանդակի կողքին մի ոստիկան կանգնեցնել». Շիրակի ոստիկանապետ
Օրերս Գյումրու քաղաքապետարանի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ քանդակագործ Արթուր Գևորգյանը Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Վարդան Նադարյանից հետաքրքրվեց, թե ոստիկանությունը ի՞նչ է նախատեսում մշակութային մայրաքաղաք Գյումրիի բացօթյա քանդակները, ինչպես նաև կենտրոնական հատվածներում տնկված ծառերը պահպանելու համար: «Մենք չունենք էդ աստիճան անձնակազմ և ռեսուրս մարդկային, որպեսզի մեզ թույլ տանք շռայլություն ամեն քանդակի կողքին մի հատ ոստիկան կանգնացնենք,
Շանթ Հարությունյանի դեմ առաջադրված մեղադրանքի փոփոխությունը տիկնիկային խաղ է որակում
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի դեմ առաջադրված մեղադրանքի փոփոխությունը նախաքննական մարմնին խայտառակությունից փրկելու համար է արվել: Հիշեցնենք, որ նախօրեին նախաքննական մարմինը որոշել է փոխել նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի մեղադրանքը։ Ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքը փոխարինվել է խուլիգանության հոդվածով։ «Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների
ՃՈ պետի տեղակալ. «Ոչ մի սեւ ցուցակ էլ չկա, դա անհեթեթություն է»
Այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվող «Տեսախցիկներ և արագաչափեր.անվտանգությո՞ւն, թե՞ լրացուցիչ խնդիրներ» թեմայով անցկացվող բանավեճի ժամանակ բանավեճը վարող Արեւիկ Սահակյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանին փոխանցեց իր վարորդ ընկերների շրջանում պտտվող այն տեսակետը, որ տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի գրանցած խախտումներն արձանագրողներն ունեն հատուկ «սեւ ցուցակ», որում այն անձանց մեքենաների
Շուտով քեսաբահայերը հնարավորություն կունենան վերադառնալ իրենց բնակավայր. Սիրիահայ
24 ամյա Պիեռ Աֆարյանը ծնվել է Սիրայի Քեսաբ քաղաքում, տարիներ անց տեղափոխվել Դամասկոս, իսկ վերջին չորս տարիները բնակվում եւ սովորում է Երեւանում, ժամանակ առ ժամանակ էլ այցելում Սիրիա: Հիմա Քեսաբում բնակվում են նրա քեռիները, որոնք հայտնի դեպքերի պատճառով շատ հայերի պես տեղափոխվել են Լաթաքիա: Պիեռ Աֆարյանի տեղեկություններով՝ Քեսաբում մնացել էին միայն 3 տարեցներ՝ 2 տղամարդ
Տիգրան Ուրիխանյան. «Վստահ եղեք` քիչ չի թվա»
Շնորհակալ եմ իհարկե, համեստ անձիս նկատմամբ ուշադրության համար, սակայն վստահ եմ, որ մեր երկրի քաղաքացիներին առաջին հերթին չէ, որ հետաքրքրում են անձնական կյանքիս կամ առողջությանս վերաբերող խնդիրները: Հասկանում եմ, որ իմ հոսպիտալացման մասին լուրը պրոիշխանական հեռուստաալիքների լրատվական հաղորդումներում անընդհատ շրջանառելն ու հստակ ուղղվածությամբ կայքերի տիրույթում պահելը շատ կոնկրետ նպատակ ունի: Ուզում եմ, որ բոլորն իմանան`
Վարչապետը արգելում է Արարատում եւ Արմավիրում նոր ձկնաբուծարաններ բացել
Արարատի եւ Արմավիրի մարզպետներին կառավարության ղեկավարը` Տիգրան Սարգսյանը, հինգշաբթի օրը կհանձնարարի շինարարության հորատանցքերի թույլտվություն այլեւս չտրամադրել` անկախ այն բանից, որ տվյալ սուբյեկտը մինչ այդ ստացել է ջրօգտագործման թույլտվություն: Ձկնաբուծության նպատակով նույնպես այս երկու մարզերի մարզպետերը չեն կարող տրամադրել նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվություններ: Վարչապետն այսպիսի սահմանափակումներ դրել է Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսները փրկելու համար: Այս
Կոնգրեսականները հեղինակել են Թուրքիայում առգրավված քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ զեկույցի ներկայացում պարտադրող օրինագիծ. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի թիվ 4347 բանաձևի նախագիծը պահանջում է ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմից ամենամյա զեկույցներ ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսի օկուպացված շրջաններում քրիստոնեական եկեղեցիների վիճակի մասին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը, հանձնաժողովի ավագ անդամ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլիոտ Էնգելի հետ համատեղ, ներկայացրել են կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի թիվ
Երևանը՝ օդապարիկի բարձրությունից
Երևանի քաղաքապետարան – մասնավոր հատված համագործակցության հերթական նախաձեռնությունը նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին: Ապրիլի 1-ից 7-ը, ժամը 11:00-ից 19:00-ը «Orange» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, բոլոր ցանկացողներին հրավիրում է օդապարիկով թռիչքի՝ բարձրությունից տեսնելու քաղաքամայր Երևանը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ թռիչքներին չեն մասնակցի տասը տարեկանից փոքր երեխաները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ռուսաստանը չի խախտել Բուդապեշտի հուշագիրը. ՌԴ ԱԳՆ
Ուկրաինայի տարածքային ամբողջականության կորուստի պատճառը ներքին բարդ գործընթացներն էին, որի հետ Ռուսաստանն ու նրա պարտավորությունները Բուդապեշտի հուշագրի հետ ոչ մի կապ չունեն, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռուսաստանի կողմից Բուդապեշտի հուշագիրը իբր թե խախտելու հետ կապված հարկ է հայտնել հետևյալը: Կիևի այժմյան «կառավարությունը», որն իշխանության է եկել հակասահմանադրական հեղաշրջման արդյունքում,
Տեսախցիկները եւ արագաչափերը ծուղա՞կ են, թե դաստիարակության միջոց
Այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ «Տեսախցիկներ և արագաչափեր.անվտանգությո՞ւն, թե՞ լրացուցիչ խնդիրներ» թեմայով անցկացված բանավեճի ժամանակ «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ասաց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների եւ երթեւեկության կանոնների խախտումների համար մեղավորը ճանապարհային ոստիկանությունն է, քանի որ դեռ Սովետի ժամանակներից սկսած վարորդներին կաշառքով վարորդական իրավունք է տվել, եւ հիմա
Դրամահավաքի կոչ` ի աջակցություն քեսաբահայության
Սիրելի հայրենակիցներ, Շարունակվում է Սիրիական ճգնաժամը`ծանր և անդառնալի կորուստներ հասցնելով սիրիահայ մեր եղբայրներին: Պատմական Կիլիկիայի վերջին պատառիկ հայաբնակ Քեսաբում և նրա շրջակա գյուղերում տեղի ունեցած իրադարձությունները մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենասև էջը վերապրելու ծանր փորձություն դարձան. Թուրքիայից ներխուժած զինյալ խմբերի դաժան հարձակումների հետևանքով շուրջ 670 հայ ընտանիք տարհանվել է իր բնօրրանից` ապաստան գտնելով
ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում ՀՀ-ի վերաբերյալ ընդունված զեկույցը ներկայացվեց ՏԿ նախարարին կից կոլեգիայի նիստում
Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Մինչեւ օրակարգային հարցերին անցնելը` փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց վերջին օրերին եղանակային փոփոխությունների հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի եւ գյուղատնտեսության ոլորտում առաջացած խնդիրների մասին: Նա նշեց, որ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, մարզպետարանների ներկայացուցիչները ներկայումս
Ապամոնտաժվել են Բժշկական ուսումնարանի հարևանությամբ ապօրինի գործող առևտրային տաղավարներ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների համատեղ ուժերով ապամոնտաժվել են Կորյունի 10 և Տերյան 72 հասցեներում` Բժշկական ուսումնարանի հարևանությամբ գտնվող առևտրային տաղավարները։ Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից, ապամոնտաժված 2 ոչ հիմնական շինություններով ծանրաբեռնված հողամասերի օգտագործման համար գույքային
Հայ դատի Ավստրիայի հանձնախումբը քեսաբցիներին օգնության կոչով նամակ է հղել ԵԱՀԿ-ին
Հայ Դատի Ավստրիայի հանձնախումբը նամակով դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանիերին, նախագահ Դիդիե Բուրխալթերին և ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Թոմաս Գրեմիներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Քեսաբի վրա կատարված հարձակումների վրա: Հայ դատի անդամները ԵԱՀԿ պաշտոնյաներին խնդրել են օգնություն ցուցաբերել տեղահանված քեսաբցիներին: Նամակում նշվում է, որ հայությունը հատկապես մտահոգված է,
Կառավարությունը հաստատեց 2014-2015 ուս. տարվա ընդունելությունների անվճար և վճարովի ուսուցման տեղերը
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, կառավարության ղեկավարը շնորհավորել է առողջապահության նորանշանակ նախարար Քուշկյանին` պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ համակարգում նախատեսվող բարեփոխումները կարդարացնեն բոլորի սպասելիքները: Նիստում փոփոխության ենթարկվեց կառավարության նախկին որոշումներից մեկը` պայմանավորված 2013 թվականին ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից «arlexis.am» իրավական
414 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Ապրիլի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ » ԲԲԸ-ում կայացել է 2500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414 դրամ: NASDAQ OMX Armenia


















































