Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամահավաքի կոչ` ի աջակցություն քեսաբահայության

Ապրիլ 01,2014 18:40

Սիրելի հայրենակիցներ,

Շարունակվում է Սիրիական ճգնաժամը`ծանր և անդառնալի կորուստներ հասցնելով սիրիահայ մեր եղբայրներին:

Պատմական Կիլիկիայի վերջին պատառիկ հայաբնակ Քեսաբում և նրա շրջակա գյուղերում  տեղի ունեցած իրադարձությունները մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենասև էջը  վերապրելու ծանր փորձություն  դարձան. Թուրքիայից ներխուժած զինյալ խմբերի դաժան հարձակումների հետևանքով շուրջ 670 հայ ընտանիք տարհանվել է իր բնօրրանից` ապաստան գտնելով  Լաթաքիա քաղաքում:

Ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցները բարոյական աջակցության, զորակցության եւ նյութական օժանդակության կարիք ունեն:

Սիրիահայ մեր հայրենակիցների աջակցության «Օգնիր եղբորդ»  հիմնադրամը կոչ է անում  բոլոր անհատներին և կազմակերպություններին մենակ չթողնել մեր եղբայրներին` նյութական աջակցությամբ սատարելով ծանր օրեր ապրող քեսաբահայությանը:

Սիրելի հայրենակիցներ, այդ նպատակով արվող նվիրատվությունները կարող եք  ուղղել «Օգնիր եղբորդ» հիմնադրամի  հետևյալ հաշվեհամարներին`

Anelik Bank

AMD 11807008554300         

EUR 11807008554302

USD 11807008554301         

RUR   11807008554303

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930