Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դատի Ավստրիայի հանձնախումբը քեսաբցիներին օգնության կոչով նամակ է հղել ԵԱՀԿ-ին

Ապրիլ 01,2014 18:03

Հայ Դատի Ավստրիայի հանձնախումբը նամակով դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանիերին, նախագահ Դիդիե Բուրխալթերին և ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Թոմաս Գրեմիներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Քեսաբի վրա կատարված հարձակումների վրա: Հայ դատի անդամները ԵԱՀԿ պաշտոնյաներին խնդրել են օգնություն ցուցաբերել տեղահանված քեսաբցիներին:

Նամակում նշվում է, որ հայությունը հատկապես մտահոգված է, որ ծայրահեղականները հարձակումներն իրականացրել են Թուրքիայի աջակցությամբ: «Թուրքիան օժանդակել է Քեսաբ հայկական գյուղաքաղաքի ավերիչ գործողություններին և երրորդ անգամ ստիպել Քեսաբի բնակչությանը լքել իերնց նախնիների տները և հողերը: ԵԱՀԿ-ն բարոյական լիազորություն ունի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և բացեիբաց քննադատելու Թուրքիային Քեսաբի ավերման համար: ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավարը, որպես Մշտական խորհրդի գործող նախագահ, կարող է ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա»,- նշվում է ԵԱՀԿ պաշտոնյաներին ուղղված նամակում:

Կոչ է արվում նաև ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալթերին գործի դնել բոլոր հնարավոր միջոցները` դատապարտելու համար ԵԱՀԿ մասնակից պետության ագրեսիվ գործողությունները, քննարկել Լաթաքիայում ապաստանած քեսաբցի գաղթականներին մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը, ինչպես նաև խնդրի լուծմանը ներգրավել ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների հարցով գերագույն հանձնակատարին:

Հայ դատի հանձնախմբի անդամները պատրաստակամություն են հայտնել խնդրի շուրջ հանդիպել ԵԱՀԿ պաշտոնյաների հետ ցանկացած պահի` քննարկելու համար Սիրիայի հայերի վիճակի և քեսաբցիներին օգնություն ցուցաբերելու հարցերը:

 arfd.info

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930