Լրահոս
Օրվա լրահոսը

Ապամոնտաժվել են Բժշկական ուսումնարանի հարևանությամբ ապօրինի գործող առևտրային տաղավարներ

Ապրիլ 01,2014 18:23

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների համատեղ ուժերով ապամոնտաժվել են Կորյունի 10 և Տերյան 72 հասցեներում` Բժշկական ուսումնարանի հարևանությամբ գտնվող առևտրային տաղավարները։

005

Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից, ապամոնտաժված 2 ոչ հիմնական շինություններով ծանրաբեռնված հողամասերի օգտագործման համար գույքային իրավունքի որևէ գրանցում չի եղել և, ըստ էության, այդ հողամասերն օգտագործվել  են ապօրինի։

Քանդման ենթակա 2 տաղավարները Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա են։ Դրանք վարձակալական իրավունքով նախկինում տրամադրվել են քաղաքացիներին։ Վարձակալության ժամկետներն ավարտվել են դեռևս 2009 թվականին։ Ի դեպ, պատասխանատուները վստահեցնում են, որ տաղավարներն օգտագործողները բազմիցս իրազեկվել են ապամոնտաժման աշխատանքների մասին։

Տաղավարների քանդման և Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի ազատման աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումների հիման վրա։ Քանդման ենթակա կրպակներից մեկի մասով ապամոնտաժման և գործունեությունը դադարեցնելու մասին որոշում է կայացվել  դեռևս 2012 թվականին՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից։

Հարկ է նշել, որ ապամոնտաժման ենթակա վերոնշյալ բոլոր շինությունների քանդման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի գործողությունները սահամանափակող դատական որևէ ակտ փաստացի առկա չէ։

Ի դեպ, այս նույն տարածքում ապօրինի զբաղեցված ևս 1 տաղավար ավելի վաղ ապամոնտաժվել էր հենց օգտագործողի կողմից։

Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և ստորաբաժանումների կողմից նմանօրինակ տաղավարների ապամոնտաժման  գործընթացը շարունակական է։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930